Ասաց՝ երկու քայլ հետ գնաց, ավտոմատը պահեց վրաս ցելով ու խփեց. Գագիկ Մկրտչյանի այրին ասաց, թե ինչ է պատմել ամուսինը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթացող «Սասնա ծռերի» 10 անդամի գործով այսօրվա դատական նիստում հետազոտվեց «Որդուս Սասնա ծռերը չեն սպանել» վերտառությամբ լազերային սկավառակը, որտեղ սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի հայրը՝ Վահրամ Տեփանոսյանը, պատմում է, թե ի՞նչ հանգամանքներում է սպանվել իր որդին։

Նշենք, որ նախորդ դատական նիստերից մեկի ժամանակ մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանի կողմից դատարան է ներկայացվել փաստաբան Արայիկ Պապիկյանի կողմից գլխավոր դատախազին ուղղված դիմումը, որին կցված էր սույն գործով տուժող, ոստիկան Յուրի Տեփանոսյանի հոր` Վահրամ Տեփանոսյանի կողմից որոշակի փաստերի մասին տեղեկություններ պարունակող լազերային սկավառակ: Պետրոսյանը միջնորդություն էր ներկայացրել նշված լազերային սկավառակը գործին կցելու եւ հետազոտելու վերաբերյալ: Այսօր դատարանը, քննարկելով միջնորդությունը, որոշեց բավարարել այն եւ լազերային սկավառակները դատական նիստի ընթացքում հետազոտվեցին:

Վահրամ Տեփանոսյանի կողմից ներկայացված սկավառակներում առկա տեղեկությունները ըստ էության նոր չէին, դրանցում Տփենաոսյանի հետ լրագրողների հարցուպատասխաններն էին, որտեղ Տեփանոսյանը պնդում է, որ որդուն սպանել են ոստիկանները. Սերժը, Վովան, Գուգոն երեխուս գլուխը կերան»,- նշել էր Տեփանոսյանը: Վերջինս մեր հարցին ի պատասխան ասել էր, որ որդին լավ հարաբերությունների մեջ չի գտնվել իր հրամանատարի Գուրգեն Գրիգորյանի հետ. «Գուրգենն էլ ասել էր՝ այ էս մարդուն խփեք, պիտի մի հատ զոհ տային»,- ասել էր նա: Նշենք, որ Յուրի Տեփանոսյանը սպանվել է ՊՊԾ գնդի գրավման 13-րդ օրը՝ հուլիսի 30–ին։ Ըստ Տեփանոսյանի հոր՝ գործով կեղծվել են փորձաքննության տվյալները։

Լազերային սկավառակները հետազոտելուց հետո դատարանը որոշեց Վահրամ Տեփանոսյանին գործով ներգրավել որպես վկա եւ կանչել դատարան՝ հարցաքննության:

Այսօրվա նիստում հարցաքննվեցին տուժողի իրավահաջորդները: Մասնավորապես հարցաքննվեց ոստիկան Յուրի Տեփանոսյանի այրին՝ Արփինե Թումասյանը։ Նա դատարանին հայտնեց, որ մահանալուց կես ժամ առաջ խոսել է ամուսնու հետ. «Խոսելու ընթացքում ինքը պետք է վարեր մեքենան, բայց Ազատին նստացրել է մեքենայի ղեկին, ինքն իր կամքով է նստել մեքենայի հետեւում, ոչ ոք դա նրան չի ստիպել: Սա շատ կարեւոր է, որովհետեւ ավել պակաս խոսակցություններ են այն մասին, թե իբր զոռով են նրան նստեցրել հետեւում: Այդ ընթացքում մեքենայի հետեւում հեռախոսով խաղ է խաղացել»,–ասաց Թումասյանը՝ ընդգծելով այս հանգամանքի կարեւորությունը։ Տուժողի իրավահաջորդը պատմեց, որ ամուսինը շուրջ վեց տարի աշխատել է 10/33 զորամասում՝ Գուրգեն Գրիգորյանի հրամանատարությամբ։ Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն ասաց, թե Վահրամ Տեփանոսյանը նշում է, որ որդին վերադասի հետ խնդիրներ է ունեցել, ինքը երբեւեւէ նման բան լսե՞լ է, կինը պատասխանեց. «Եթե խնդիր ունենային, հաստատ ընտանիքներով չէինք շփվի, այն կարգի մտերիմ էինք, որ ուզում էինք՝ Գրիգորյանը մեր երեխաների քավորը դառնար»։ Տուժողի իրավահաջորդը նշեց, որ ինքը նույնպես աշխատում է համակարգում. «2016-ի հոկտեմբերից իմ կամքով եմ ցանկացել ծառայության անցնել, որովհետեւ իմ ամուսինը նպատակներ է ունեցել ու ես պետք ա անեմ այդ բոլորը, ինչին ինքը ձգտել է, որ հասնի»,- ասաց նա՝ հավելելով, որ դեպքի մասին իմացել է հեռուստատեսությունից՝ աշխատանքի վայրում։ «Մեքենան գնալու ժամանակ էդ դեպքը տեղի է ունեցել, ընթացքի մեջ ա եղել, որ կրակոցը եղել է»,- ասաց Արփինե Թումասյանը՝ նշելով, որ այդ մասին իրեն տեղեկացրել են ականտես համածառայակիցները։ Դատախազի հարցին՝ երբ է Վահրամ Տեփանոսյանը սկսել խոսել տեսանյութում հնչեցրած հանգամանքների մասին, Թումասյանը պատասխանեց. «Ե՞րբ ա սկսել խոսել Վահրամ Տեփանոսյանը դրանց մասին, երբ էս մարդկանց բանտից բաց թողեցիք։ Դրանից հետո մեր ընտանիքը գլխիվայր շուռ եկավ։ Հերիք չի ընտանիքս քանդվեց իրենց ձեռքով, հիմա էլ ընտանեական հարաբերությունների վրա սկսեցին ազդել: Մինչեւ էդ Վահրամ Տեփանոսյանը շատ հանգիստ էր, բոլորդ էլ տեսել եք նրա դիրքորոշումը։ Մողեսի պես մտան մեր ընտանիք, 3 երեխա է որբացել, դե թող գա մեկը տեսնի, թե ինչ վիճակում են իմ երեխաները։ Ընտանիք են քանդել»։ Վերջին արտահայտությանն արձագանքեց խմբի անդամ Սեդրակ Նազարյանը, Թումասյանն էլ ասաց. «Բա ո՞վ ա քանդել, կողքիդ նստած անասունն ա ընտանիք քանդել (նկատի ունի Տեփանոսյանի սպանության մեջ մեղադրվող Սմբատ Բարսեղյանին,-հեղ.)»։ Նազարյանն էլ արձագանքեց. Սերժն ա քանդել», ինչին Թումասյանը պատասխանեց. «Բեր ապացուցի»: Տեփանոսյանի այրին նաեւ նշեց, որ սկեսրայրի հետ լավ հարաբերություններ չունի, դեպքից առաջ էլ, հետո էլ ինքը սկեսրայրից առանձին է ապրում։ Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը հարցրեց նրան՝ հնարավո՞ր է ոստիկանությունից իր վրա ճնշում գործադրած լինեն, պատասխանեց. «Իմ վրա չեն կարա ճնշում գործադրեն, ես 3 երեխա եմ պահում, երեխաներիս պետք է պատասխան տամ 10-20 տարի հետո»։ Հիշեցնենք, որ Յուրի Տեփանոսյանը սպանվել է ՊՊԾ գնդի գրավման 13-րդ օրը՝ հուլիսի 30-ին՝ ՊՊԾ գնդի տարածքից դուրս՝ մեքենայի մեջ: Ըստ մեղադրական եզրակացության՝ Յուրի Տեփանոսյանի սպանությունը կատարել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը: Դատավոր Մեսրոպ Մակյանը հայտարարեց՝ իր ամուսնու սպանության մեջ մեղադրվում է Սմբատ Բարսեղյանը եւ հարցրեց՝ ամուսնու մահվան հետ կապված ամբաստանյալի նկատմամբ քաղհայցի պահանջ ունե՞ք, Արփինե Թումասյանը պատասխանեց. «Ավելի լավ է՝ դիրքորոշումս հետո ներկայացնեմ»: 

Դատարանում հարցաքննվեց նաեւ ՊՊԾ գնդում հրազենային վիրավորում ստացած եւ մի քանի օր անց հիվանդանոցում մահացած ոստիկան Գագիկ Մկրտչյանի այրին՝ Հասմիկ Ոսկանյանը: Նա պատմեց, որ 2016-ի լույս 17-ի լուսաբացին՝ ժամը 07:30-ի սահմաններում, ամուսնու ընկերը եկել է իրենց տուն ու ասել, որ Գագիկն իրեն վատ է զգացել, ընկել է, ձեռքը վնասել եւ չի ցանկանում մտնել վիրահատարան, մինչեւ իրեն՝ կնոջը չտեսնի: Ոսկանյանի խոսքով՝ ինքը երեխային թողել է մոր տանն ու քրոջ հետ գնացել հիվանդանոց: Ոսկանյանը հստակ չհիշեց՝ այդ օրը, թե հաջորդ օրն է տեսել ամուսնուն, բայց նշեց, որ տեսել է արդեն վիրահատությունից հետո: «Բժիշկը եկավ, ասաց, որ ընդամենը երկու հոգի իրավունք ունի մտնել Գագիկի մոտ: Մեկը կինն է, մյուսն էլ թող նա որոշի, թե ով կլինի: Ես խնդրեցի, որ ինձ հետ տալս գա...: Ասում էր՝ ամեն ինչ լավ կլինի, ուղղակի ձեռքս ա, միայն նեղվում էր, որ չի կարողանա գնալ երկրորդ աշխատանքին, ռեմոնտ էր անում: Ասում էր՝ ո՞նց պետք է պահեմ տղայիս»,- պատմեց Ոսկանյանը՝ նշելով, որ ամուսինը հավանաբար միայն ձեռքի վնասվածքի մասին է խոսել՝ կարծելով, որ իրեն խնայել ու չեն ասել, որ որովայնը նույնպես վնասված է, այնինչ ինքն ամեն ինչի մասին իմացել է: Հասմիկ Ոսկանյանն ասաց, որ ինքը անգամ այդ ժամանակ չի իմացել, թե քաղաքում ինչ է կատարվում, առավել եւս՝ չի տեղեկացել ՊՊԾ գնդի գրավման մասին՝ հավելելով, որ հաջորդող օրերին ամուսինն իրեն, ինչպես նաեւ տալին՝ Մերի Մկրտչյանին դժվարությամբ, բայց որոշ հանգամանքներ է պատմել: «Պատմել է, որ 6:30-ի կողմերն աղմուկ են լսել, մտածել են, որ վթար է եղել, գնացել են օգնության, ապա լսվել են կրակոցի ձայներ: Երեւի տեսախցիկներով նայել ա: Ասաց՝ դռները փակել եմ, կապ եմ տվել շտապօգնություն ու տրիվոգա են բարձրացրել: Այս ընթացքում կրակոցներն անընդհատ հնչել են, եկել են դուռը բացելու, ինքը չի բացել: Ազգանունն են տվել, էլի չի բացել: Եթե չեմ սխալվում՝ կրակոցով դրսի դուռն են բացել, որ մտնեն արդեն հերթապահ մաս, այդ ժամանակ լեզվակռիվ ա եղել: Հարցրեցի՝ ասաց՝ երեք հոգի էին՝ մեկը կոլոտ, փրչոտ, մյուսը մի քիչ բոյով, լիքոտ»,- ասաց Ոսկանյանը՝ նշելով, որ դրանից հետո բժիշկը եկել ու թույլ չի տվել ամուսնուն շատ հարցեր տալ՝ նշելով, որ նրա ամուսնու թոքերը, լյարդը վնասված են ու շատ խոսել չի կարելի: Երբ բժիշկը գնացել է, Հասմիկ Ոսկանյանը շարունակել է հարցեր տալ ամուսնուն: Վերջինս էլ, կնոջ խոսքով, ասել է, որ դուռը չբացելուց հետո խմբի անդամների հետ խոսակցություն է եղել, կարծես թե դուռը չբացելու շուրջ: «Ասաց՝ երկու քայլ հետ գնաց, ավտոմատը պահեց վրաս ցելով ու խփեց: Ես երդվում եմ, որ իմ ցուցմունքը լրիվ իր բառերով է: Ես որտեղի՞ց գիտեի, որ ավտոմատ է եղել, ես զենքերը չեմ էլ տարբերում»,- ասաց Հասմիկ Ոսկանյանը՝ նշելով, որ ամուսնու պատմելով՝ իր վրա կրակողը եղել է իր բնութագրած հաղթանդամ, բոյով տղամարդը: Հասմիկ Ոսկանյանն ասաց, որ թեեւ ինքը չի տեսել ամուսնու որովայնի շրջանի վնասվածքը, բայց գիտի, որ նա միայն թեւի շրջանում չէ, որ վնասվածք է ունեցել: «2-րդ վիրահատությունից հետո ծնողներին ասացին՝ նորմալ ա, մի անհանգստացեք, էնտեղ տարիքով բժշկուհի կար, սկեսույրս սկեսրայրս երբ գնացին, մոտեցա, ասացի՝ բժշկուհի, ոնց ա վիճակը, նայեց ինձ, գլխով բացասական շարժում արեց: Ես հենց էդ օրը մտել եմ եկեղեցի, չեմ պատկերացրել...: Մհերից տարա, որ տեսնի՝ մտածելով, որ հնարավոր է ինքը ստիմուլ ունենա պայքարի, ուժ գտնի»,- պատմեց Ոսկանյանը: Վերջինս ասաց, որ Գագիկ Մկրտչյանի մահից որոշ ժամանակ անց տեսել է Պավել Մանուկյանի կնոջ հարցազրույցը, որտեղ, ըստ կնոջ, նա նշել է. «Այն տղան, որ ձեռքից էր վիրավորվել, թող մտածեն՝ ոնց հասավ հիվանդանոց ու դարձավ փորի վնասվածք»: Ոնց որ սառը ջուր լցնեին գլխիս, ոնց թե, դուք մինչեւ հիմա մտածում էիք, որ Գագիկը միայն ձեռքի՞ց է վիրավորվել: Ես էդ օրվանից խոսք տվեցի, որ ինչ լրագրող էլ գա, ես լրիվ առաջին պատահածին հարցազրույցը տալու եմ, որ Գագիկը նման բան ա ասել ինձ: Ձեզանից որեւէ մեկը Գագիկի մայկան բարձրացրել էր, տեսել էր վերքը, որ բոլորդ միահամուռ ուժերով կապիկության նման կանգնում, ասում եք, որ ձեռքից ա վիրավոր եղել»,- դիմելով ամբաստանյալներին՝ հայտարարեց ոստիկանի այրին: Նշենք, որ Հասմիկ Ոսկանյանը ամուսնու՝ Գագիկ Մկրտչյանի նկարագրած հանգամանքների մասին նախաքննության ընթացքում չի նշել, քանի որ հոգեբանորեն վատ վիճակում է եղել, Պավել Մանուկյանի կնոջ հարցազրույցից հետո նա առաջին հարցազրույցը տվել էր «ՀԺ»-ին եւ պատմել դեպքի մասին:

Նշենք, որ Գագիկ Մկրտչյանի սպանության մեջ մեղադրվում է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Բիլյանը, որն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում:

Դատարանում այսօր հարցաքննվեց նաեւ Յուրի Տեփանոսյանի կնքահայրը՝ Տիգրան Գրիգորյանը, որը մասնակցել է դիահերձմանը: «Մասնակցել եմ Յուրիի դիահերձմանը: Բռնության հետքեր չեն եղել, բացի հրազենային վնասվածքից, այլ հետք չկար: Գլուխը բացելուց հետո՝ լեզվի տակից հանել են 7,62 տրամաչափի փամփուշտը»,- ասաց Գրիգորյանը:

Նա դատարանին հայտնեց, որ մտերիմ կապի մեջ է եղել Յուրիի հետ, նրա մահից հետո եղել ընտանիքի կողքին եւ հնարավորինս աջակցել:

Գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 29-ին, որի ժամանակ կհարցաքննվեն Գագիկ Մկրտչյանի քույրը՝ Մերի Մկրտչյանը, Վահրամ Տեփանոսյանը եւ ոստիկան Արթուր Վանոյանի որդին՝ Ժորա Վանոյանը:

Տպել
3867 դիտում

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

«Լունապարկում» 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից, ծնողը մեղադրում է, որ նրան չեն ամրակապել

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանն ու GASOIIA-ն ներկայացրել են տեսահոլովակի պրեմիերա

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. վերջինիս բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է վարույթ

Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Եղանակը կտաքանա ևս 2-3 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել

Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, գնում ես, ժպտում են, ասում՝ ամեն ինչ նորմալ է, թող գնա մենք մեր գործն անենք. վարչապետ

Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում

Կոնգրեսական Շերմանը կարևորում է ԼՂ տեղահանվածներին տրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը

ՀՀ կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանի թեկնածությունը Բրյուսովի անվան բուհի ռեկտորի պաշտոնում

Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. մանրամասնել է Պապիկյանը

Կոստանյանն ու Ալ-Սայանը քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Կառավարությունը չի կարող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաները, ուսուցիչները, տնօրենը՝ այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան

Խաղաղապահների կարիքն այլևս չկա, որովհետև ոչ ոք չի վիճում, թե ում է պատկանում Ղարաբաղը. Ժուրավլյով

«Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրենց մեքենային, հագել ԱԱԾ աշխատակցի հագուստ. ՀՀ-ն ցնցած գործի նոր մանրամասներ

Խաղաղապահների դուրս բերումը վկայում է ռուս-ադրբեջանական առավել խորացող դաշնակցային հարաբերությունների մասին. Մարգարյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Մարտին ձմեռ էր, ապրիլին՝ ամառ. Սուրենյան

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Իմ, երեխաներիս, կնոջս, ծնողներիս մասին ինչ ասես՝ ասվեց, ես արժանապատվություն չունե՞մ, պետք է զոհաբերես. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը