Բանակի մարզական վաշտի վերականգնումն անհրաժեշտություն է․ Դավիթ Տոնոյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը կառավարություն-խորհրդարան հարց ու պատասխանի ժամանակ հարց ուղղեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին։ Ջուլֆալակյանի հարցը վերաբերում էր Բանակի մարզական ակումբի վերաբացմանը։ Պատգամավորը նշեց, որ հարցը բազմաշերտ է․

«Սրանով մենք կարող ենք որոշակիորեն կանխել արտագաղթը եւ նպաստել ներգաղթին, նկատի ունեմ, որ կան ընտանիքներ, որտեղ կան տաղանդավոր պատանի մարզիկենր, եւ չտեսնելով, որ իրենց երեխաները կարող են շարունակել սպորտում հաջողություններ գրանցել մեր երկրում, ուղղակի լքում են երկիրը եւ հանդես գալիս այլ պետությունների դրոշների տակ, իսկ դրսում կայացած մարզիկներն էլ չեն վերադառնում Հայաստան, քանի որ վերադառնալու դեպքում ստիպված են լինում ծառայել սովորական վաշտում»,-ասաց Ջուլֆալակյանը՝ նշելով, որ իրենց ասածը ոչ թե մարզիկներին ընդհանրապես զինծառայությունից ազատելն է, այլ նրանց հատուկ սպորտային վաշտում ծառայելը։

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասաց, որ համակարծիք է Ջուլֆալակյանի հետ, եւ որ մարզական վաշտի վերականգնումն անհրաժեշտություն է, բայց հիշեցրեց, որ սպորտային որոշ հաջողությունների հասած մեր սպորտսմենները արդեն իսկ ազատվում են ծառայությունից՝ տարկետման միջոցով․

«Խոսքը սպորտսմենների մասին է, որ ոսկե տարիքում՝ 18-27, իրենց հաջողություններին են հասնում։ Մենք հասկանում ենք պահանջը՝ էլ ավելի ցածրացնել չափանիշը սպորտային մարզային վաշտի միջոցով, ինչը արդեն արվելու է իմ հրամանով, ուղղակի կարգը սահմանվելու է նորմատիվ հրամանով, որն այս պահին մշակվում է, եւ համոզված եմ, որ այս զորակոչին այդ հնարավորությունը ունենալու ենք»,-ասաց պաշտպանության նախարարը։

Տպել
713 դիտում

Մարտի մեկը պետք է քննություն անցնի, ես կարծեմ 2009-ին ցուցմունք չեմ տվել. Խաչատուր Սուքիասյան

Ամուլսարի շահագործմանը փայլուն եմ վերաբերվում. Խաչատուր Սուքիասյան

Պետք է զարգացնենք հայոց պետականության նվիրական արժեքը. Արման Թաթոյան

100 փաստերը չեն տալիս ելակետային տվյալներ, որպեսզի համեմատություններ անցկացվեն. Վարդանյան

Փոխվարչապետ Ավինյանն Ուրբասեր ընկերության պատվիրակության հետ քննարկել է բիզնես և ներդրումային միջավայրի հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին

Հայաստանի ազատ ոճի ըմբիշները ձեռնունայն կվերադառնան Աշխարհի առաջնությունից

Ադրբեջանում գտնվող Ղազարյանները պետք է վերադարձվեն Հայաստանին. Զոհրաբ Մնացականյան

Ծանրամարտի Աշխարհի առաջնություն. Իզաբելա Յայլյանը 6-րդն է B խմբում

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի վարչապետին Անկախության օրվա կապակցությամբ

Գյումրիում տոնը շարունակվում է (լուսանկարներ)

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը Գյումրիից մեկնել է ԱՄՆ

Ամենօրյա պայքար հանուն անկախության

Իմ դեմ կեղծ ցուցմունք են տվել. Վայոց ձորի մարզպետը՝ իր օգնականի մասնակցությամբ միջադեպի մասին

Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին մառախուղ է՝ տեսանելիությունը 1-2 մետր

Միայն հարգանքից ելնելով է առաջարկվել Վանեցյանի եւ Օսիպյանի ազատումը ձևակերպել հրաժարականի դիմումներով. ԱԺ նախագահ

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին մեղադրանք է առաջադրվել նաև առանձնապես խոշոր չափի փողերի լվացման համար. ՔԿ

Մենք ունենք 2 պետություն, բայց 1 հայրենիք եւ մեր նպատակը 1 պետություն, 1 հայրենիք ունենալն է. Դավիթ Բաբայան

Հայաստան է ժամանել Բելառուսի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը

Ես Արցախ եմ հրավիրելու այս բոլոր մրցանակակիրներին և նորից մեծարելու եմ նրանց. Բակո Սահակյան