Բողոքի ակցիաները նշանակում են, որ երկիրը ժողովրդավարական գործընթացի միջով է անցնում. քաղաքագետ

Այն, որ Հայաստանում հետհեղափոխական շրջանում պարբերաբար լինում են բողոքի ակցիաներ, սա չի նշանակում, թե երկրում բողոքի ալիք է ձեւավորվել, հակառակը՝ սա նշանակում է, որ երկիրը ժողովրդավարական գործընթացի միջով է անցնում եւ մարդիկ բողոքով փորձում են իրենց խնդիրներին հրատապ լուծում տալ: Այս մասին այսօր «Թավշյա հեղափոխությունը եւ համայնքները. քաղաքական դժգոհությունների պատճառները» թեմայով քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ Էդգար Վարդանյանը:

«Խնդիրն այն է, որ առաջ՝ մինչեւ հեղափոխությունը, գյուղապետերն այլ ֆուկցիաներ ունեին, հիմա այլ ֆունկցիա ունեն: Առաջ նրանք ընտրություններին ձայներ պետք է ապահովեին, հարկեր հավաքեին, մինչդեռ այսօր ֆունկցիաները փոխվել են, կամ գոնե բնակիչներն ակնկալում են, որ պետք է փոխվեն, ինչի հետեւանքով էլ լինում են բախումներ: Հիմա քանի որ ֆունկցիաները փոխվել են, պետք է մարդիկ էլ փոխվեն»,- նման տեսակետ հնչեցրեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը:

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն այն կարծիքին է, որ այն, ինչ տեղի է ունենում Զարթոնքում կամ այլ համայնքներում՝ տարբեր դրսեւորումներով, անցումային այս փուլին բնորոշ է. «Այս կոնֆլիկտների միջոցով պետք է քաղաքացիները գան ինքնակազմակերպման եւ այդ հարցում համակեցության նոր կանոնների եւ նոր տրամաբանության: Այդ առումով խնդիր կար, թե ինչպես էր գյուղերում եւ համայնքներում իշխանություն ձեւավորվում: Այս իմաստով ես կարծում եմ, որ կենտրոնական իշխանության խնդիրը այդ պրոցեսը կառավարելն է, որպեսզի բանը չհասնի հրազենային կամ բռնության դրսեւորումների՝ ինչպիսին տեսանք Զարթոնքում»:

«Կան մարդիկ, որոնք նախկին ավտորիտար ռեժիմի ժամանակ ոչ իրավական, հակասահմանադրական սխեմաների իրականացման մասնակիցն են եղել, այժմ էլ փորձում են նույն գործելաոճով գործել, ու բախումներ են հրահրում այն հատվածի միջեւ, որը չի ընդունում հնուց մնացած համակարգի գործելաոճը եւ նրանց, ովքեր զբաղվել են համայնքներում առկա կոռուպցիոն դրսեւորումներով ու այժմ էլ քրեական պատասխանատվությունից խուսափելու կարիք ունեն»,- նշեց Էդգար Վարդանյանը:

Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը էլ ասաց, որ համայնքային ընտրությունները քաղաքականացնելը սխալ է, եւ եթե «Իմ Քայլ»-ը դաշինքն էլ գնա ՀՀԿ-ի օրինակով եւ բոլոր գյուղերի կառավարումն իր ձեռքը վերցնի, կունենա նույն խնդիրներն, ինչ նախորդները։ «Ցանկացած համայնքում տվյալ համայնքի բնակիչները օրենքի սահմաններում պետք է կարողանան ունենալ իրենց ազդեցությունը տեղի իշխանությունների վրա»:

Հակոբ Բադալյանը նշեց, որ երբ մեխանիզմներ, ինստիտուտներ չկան, կամ չեն աշխատում, այլ տարբերակ փոփոխության՝ քան բողոքն է, չի մնում: «Հիմա նույնը գյուղերում է: Սրա միջոցով կողմերը պետք է գան գիտակցման, որ ի վերջո միմյանց դեմ ակցիաներ անելով ոչինչ չի լինի եւ պետք է ի վերջո նստել ու պայմանավորվել մի մեխանիզմի շուրջ, որն ի վերջո ընդունելի կլինի բոլորի համար: Բողոքներն այս դեպքում գուցե ամենեւին ոչ ամենացանկալի, բայց անխուսափելի ճանապարհն է: Որովհետեւ, եթե բողոք չի լինում, մի կողմը միշտ էլ շահագրգռված չէ իրավիճակը փոխելու հարցում: Այն կողմը, որը դոմինանտ է, միշտ էլ շահագրգռվածություն չունի գնալ իրավիճակը փոխող քայլերի եւ բողոքն է, որ նրան պետք է ստիպի որեւէ փոփոխության գնալ»:

Տպել
1468 դիտում

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը