Ավտոբուսներում հովացման եւ ջեռուցման համակարգ պե՞տք է, թե չէ. տրանսպորտի հանձախումբը վերսկսեց աշխատանքը

Բացառապես նոր ու ցածրահատակ ավտոբուսնե՞ր են լինելու, թե չէ: Էկոլոգիական անվտանգության «եվրահինգ» նորմին համապատասխանությո՞ւն է լինելու, թե չէ: Կանգառներում ազդարարման համակարգի առկայություն պե՞տք է, թե չէ: Թեքահարթակների առկայություն անհրաժե՞շտ է, թե չէ: Ավտոբուսներում WF-ի, սրահի բարձրախոսի, արտաքին ու ներքին էլեկտրոնային տեղեկատվական ցուցանակների առկայութուն պե՞տք է, թե չէ: Տեսահսկման համակարգի առկայություն պե՞տք է, թե չէ: Հրդեհաշիջման համակարգի համալրվածություն պե՞տք է: Հովացման եւ ջեռուցման համակարգի առկայություն պե՞տք է ունենալ ավտոբուսների մեջ, թե չէ:

Երեւանի քաղաքապետարանում այսօր հրավիրված հանրային տրանսպորտի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խմբի նիստում վերը նշված հարցերը հնչեցրեց քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը՝ խնդրելով այդ ամենի վերաբերյալ ներկայացնել առաջարկություններ, որպեսզի պարզ դառնա, թե ինչ չափորոշիչների համապատասխանող տրանսպորտ է ակնկալվում, որովհետեւ դրանք անմիջական ազդեցություն են ունենալու ուղեվարձի սակագնի ձեւավորման վրա: Այս նիստն, ի դեպ, առաջինն էր՝ քաղաքային իշխանության փոխվելուց հետո: Քննակումների վերսկսումը ձգձգվել էր, որպեսզի նրանք ուսումնասիրեն ներդրվող նոր երթուղային ցանցը:  

«Իհարկե, լավ է լինել հարուստ եւ առողջ, քան աղքատ ու հիվանդ»,- հայտնի արտահայտությունը մեջբերեց «Իրազեկ եւ պաշտպանված» սպառող հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ նկատելով, որ թվարկված բոլոր հնարավորություններն էլ, բնականաբար, կարող են ցանկալի լինել, բայց կարեւոր է նախ պարզել, թե այդ չափորոշիչներից յուրաքանչյուրը ինչ ազդեցություն է թողնելու ուղեվարձի սակագնի վրա:

Ասաց, որ քաղաքային նախկին իշխանության օրոք սրա վրա ուշադրություն է հրավիրել՝ առաջարկելով միջազգային իրավախորհրդատուից ստանալ նաեւ այս հարցերի պատասխանը: Հրաչյա Սարգսյանը պատասխանեց, որ այս պահի դրությամբ այդ գնահատականը չկա: Հիշեցնենք, որ Երեւանի համար նոր երթուղային ցանց է մշակել միջազգային WYG ընկերությունը:

Գործող իշխանությունը, որը քաղաքի կառավարումը ստանձնել է վեց ամիս առաջ, երկու հարցով դիմել էր խորհրդատու կազմակերպությանը: Հետաքրքրվել էր, թե նոր երթուղային ցանցի հիմքում դրված ուղեւորահոսքի հաշվարկը արդյոք հնացա՞ծ չէ, քանի որ այդ տվյալները վերաբերում էին 2013-2014 թվականներին, ու նաեւ առաջարկել էր հնարավորության դեպքում նվազեցնել տեղփոխով ուղեւորափոխադրումների քանակը: Խոսքն այն մասին է, որ ուղեւորները «ա» կետից «բ» կետ հասնելու համար որոշ դեպքերում ստիպված են լինելու տրանսպորտ փոխել մեկ կամ ավելի անգամ: Խորհրդատուի պատասխանները ստացվել են: Առաջին հարցի վերաբերյալ կազմակերպությունը հավաստիացրել է, որ որեւէ էական շեղում չկա: Ինչ վերաբերում է տեղփոխների կրճատմանը, WYG ընկերությունը դա նպատակահարմար չի համարել երկու պատճառով. նախ կպահանջվեն շատ ավելի մեծ ներդրումներ, եւ երկրորդը՝ անհրաժեշտություն կառաջանա ավելացնել մեքենաները, ինչն էլ իր հերթին կհանգեցնի հավելյալ խցանումների ու մատուցվելիք ծառայությունների որակի անկման:

Երեւանի քաղաքապետի տեղակալը վստահեցնում է, որ այդ պատասխաններին սպասելու ընթացքը ժամանակի կորուստ չէ, որովհետեւ դա արվել է նոր երթուղային ցանցին ծանոթանալուն զուգահեռ: «Հասկանում եմ, որ սպասումները մեծ են, բայց քանի որ ամբողջ պատասխանատվությունը գործող քաղաքային իշխանության վրա է, հետեւաբար մենք սխալվելու իրավունք չունենք, եւ ամեն մի կետ մանրամասն ուսումնասիրում ենք, որպեսզի ճիշտ որոշում կայացնենք: Մենք ծանոթացել ենք նոր ցանցի հետ, զուգահեռ խնդրել ենք որոշ հարցեր նորից ուսումնասիրել»,- ասաց նա:

Նոր երթուղային ցանցով նախատեսվում է Երեւանում ունենալ 42 երթուղի՝ գործող ավելիք քան 110 երթուղու փոխարեն: Դրանցից 11-ը կլինեն հիմնական երթուղիները, 30-ը՝ սնուցող՝ օժանդակ, իսկ մեկը կլինի «Զվարթնոց» օդանավակայան տանող արագընթաց երթուղի: Այս բոլոր երթուղիներում աշխատելու է 845 ավտոբուս եւ 101 տրոլեյբուս:  

18 մետրանոց միակցված ավտոբուսների քանակը լինելու է 249: Մեծ՝ 12 մետր երկարությամբ ավտոբուսների քանակը՝ 34, իսկ միջին տեղատարողության ավտոբուսները, որոնք կունենան 7.5-8.5 մետր երկարության, կլինեն 562 հատ:

Ինչ վերաբերում է տրոլեյբուսներին, առկա հինգ երթուղիները պահպանվելու են: Դրանք սպասարկելու համար անհրաժեշտ 101 միավոր շարժակազմից 67-ը կլինի ամբողջովին նոր, իսկ 34 տրոլեյբուսները կլինեն հները, որոնք կվերազինվեն ու կարդիականացվեն: Նիստի ընթացքում կարծիք հնչեց, որ երթուղիները նաեւ տրոլեյբուսներով սպասարկելը հետքայլ է ու հնացած: Ոլորտի պատասխանատուները դրան չհամաձայնեցին: «Ես շատ ուրախ կլինեմ, որ Բուդապեշտի համար արտադրված այդ «վատ» տրոլեյբուսները Երեւանում լինեն»,- արձագանքեց փոխքաղաքապետը՝ ընդգծելով տրոլեյբուսի առավելությունները:  

Դառնալով տեղփոխին, նշենք, որ նոր երթուղային ցանցի գործարկման դեպքում ուղեւորների 49 տոկոսը անհրաժեշտ վայր է հասնելու առանց տրանսպորտ փոխելու: 38 տոկոսը կունենա մեկ տեղփոխ: Այսինքն՝ անհրաժեշտ վայր կհասնի երկու տրանսպորտով: Երթեւեկողների 10 տոկոսի դեպքում տեղփոխը կլինի երկուսը, այսինքն՝ երեք տրասնպորտով: 3 տեղփոխի կամ չորս տրանսպորտ փոխելու անհրաժեշտություն կունենան ուղեւորների 3 տոկոսը: Այսօրվա նիստում ընդգծվեց, որ ուղեվարձը կապ չի ունենալու տեղփոխի քանակի հետ: Դրան նպաստելու է միասնական տոմսային համակարգը:

Տպել
4660 դիտում

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Տավուշի մարզպետ

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր