Վահագն Հայրապետյան, Արտո Թունջբոյաջյան, կամերային նվագախումբ. նոր ձեւաչափով երաժշտական համադրություն

Ապրիլի 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի եւ 5th Season խմբի համերգը: Նոր ձեւաչափ ունեցող այս համերգին Կամերային նվագախումբը հանդես կգա գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ: 5th Season խմբի կազմում ելույթ կունենան ճանաչված եւ սիրված երաժիշտ Արտո Թունջբոյաջյանը, ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Վահագն Հայրապետյանը:

Երաժիշտների խոսքով՝ համերգը նոր ստեղծագործությունների ու փորձարարական ինքնատիպ ձեւաչափի հետաքրքիր համադրություն է: Համերգային երեկոյի խորագիրն է՝ «Մուտք ձայնային հաճախականություն»:

Արտո Թունջբոյաջյանի խոսքով՝ համերգի ընթացքում փորձելու են «շնորհքով» հատելով սահմանները, բոլորի ոճերը համադրելով՝ նոր բան ներկայացնել: «Երաժշտությունն ինձ համար իմ կյանքի ձայնն է, դա մարդու անկեղծ մտածողությունն է: Սա նոր մի բան չէ, բայց նման ձեւով մենք ավելի շատ ենք մոտենում իրար: Այս համերգին ամենահետաքրքիր բանը ձայնային հաճախականությունն է, այն տեղից ռեակցիա է»,-ասաց Արտո Թունջբոյաջյանը:

Դիրիժոր Վահան Մարտիրոսյանը նկատեց՝ ցանկացած պարագայում իրենք ազնվորեն իրենց աշխատանքն են անում, չեն անում, որ ինչ-որ մեկին դուր գան: Խոսելով Արտո Թունջբոյաջյանի հետ իրականացվելիք երաժշտական փորձարկումների մասին՝ վերջինս նշեց. «Ամբողջ երաժշտական պատմությունն է էքսպերիմենտ: Ոմանց մոտ դա ստացվել է, ոմանց մոտ՝ ոչ: Իրականում մենք էլ չգիտենք՝ ինչ կստացվի արդյունքում: Մենք մեր նոտաներն ենք նվագելու, դրանց գումարվելու են Արտոյի միքսերը: Էքսպերիմենտներ անելը մեր աշխատանքն է»:

Դաշնակահար Վահագն Հայրապետյանի բնորշմամբ էլ՝ կայանալիք համերգի ընդհանուր երաժշտական իմաստը ոճ հասկացողությունը դուրս մղելն է լինելու: Համերգի կազմակերպիչները նշում են, որ այս ծրագրով դեռեւս դրսում ներկայանալու մտադրություններ չունեն. «Այստեղ ներկայանալուց հետո միայն կհասկանանք՝ արժե՞ համերգը ներկայացնել նաեւ դրսում, թե՝ ո՛չ»

Երաժշիտ Արտո Թունջբոյաջյանի կարծիքով՝ ցանկացած պարագայում մասնագիտությունից առավել կարեւոր է մարդու անկեղծ մտածելաձեւը:

«Բոլոր մասնագիտությունների մեջ էլ գրեթե նույն պրոցեսն է, մի բան ես պատկերացնում զրոյից, սկսում ես իրագործել: Եվ պետք է ասել, որ այսօր դա մեզ մոտ ստացվում է: Վախենալու ոչինչ չկա, ամեն ինչ սկսելն էլ դժվար է, կարեւորը քո անկեղծ մոտեցումն է: Համբերությունով կամաց-կամաց կհասնենք ամեն ինչի: Թուրքիայում որքան էլ մեզ չէին սիրում, բայց միշտ ասում էին՝ հայերը ստեղծագործող մարդիկ են»,- ասաց Արտո Թունջբոյաջյանը:

Ապրիլի 19-ին կայանալիք համերգի տոմսերն արժեն 3 հազարից 10 հազար դրամ:

Տպել
719 դիտում

Երեւանում, Քասախ գյուղում և Կապան քաղաքում փրկարարները հայտնաբերել եւ տեղափոխել են օձերի

Բեզոարյան այծը հայտնվել է թակարդում եւ ոտքը կոտրել. Տեսչական մարմնի աշխատակիցները չեն կարողացել օգնել

Եթե զգամ, որ խորհրդականի կարիք կա՝ որոշում կկայացնեմ՝ դեռ չեմ կողմնորոշվում. ՀՌՀ խորհրդի նախագահ

Երեկ Շիրակի մարզի Բավրա գյուղից 12 կմ արևելք եւս մեկ երկրաշարժ է գրանցվել

Սեպտեմբերի 16-ին էլեկտրաէներգիայի մինչեւ 6-ժամյա անջատումներ կլինեն Երևանում և 8 մարզում

Մեղրիի բնակարաններից մեկում գազի արտահոսք է եղել՝ հրդեհի բռնկմամբ

Ըմբշամարտի աշխարհի առաջնություն. Արթուր Ալեքսանյանը 5:0 հաշվով հաղթանակ է տարել

«Մաեստրո Մանսուրյան-80». Գյումրիում կայացավ մեծ համերգ՝ կարեւոր առաքելությամբ

Չանկախություն. «Գազպրոմի» ֆորպոստը

Աղմկահարույց սպանության հետքերով. իրավապահները լռում են, որ շատ բան իմանան

«Հայամերիկյան» օպտիկական խաբկանք. անվճար վճարովի ակնոցներ

Արագած լեռան վրա արջի հարձակումից տուժած Լեհաստանի քաղաքացին մահացել է

Վարչապետն ընտանիքի հետ ներկա է գտնվել Սեւանի թերակղզում կազմակերպված ձկան փառատոնի բացմանը (լուսանկարներ)

Փաշինյանն ընդդեմ նախկինների. հաշիվն այսօր 10:3 է՝ հօգուտ Փաշինյանի․ Կարեն Անդրեասյան

ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

Երեւանում Ջերմուկի բնակիչների հետ համատեղ քայլերթ է իրականացվելու՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման

Թրամփը հայտնել է, որ ամերիկացի ուժայինները ոչնչացրել են «Ալ-Քաիդայի» հիմնադիր Բեն Լադենի որդուն

Սփյուռքի գլխավոր հանձնակատարը հանդիպել է «Էրմիտաժ» թանգարանի տնօրենի հետ

«Սեքյուրիթի դրիմ» ընկերության հիմնադիրը գրավի դիմաց ազատ է արձակվել

Արագած լեռան վրա Լեհաստանի Հանրապետության երկու քաղաքացի ենթարկվել է արջի հարձակման