TV-ները չեն ցանկանում բասկետբոլ ցուցադրել, ասում են՝ դուռը մյուս կողմից փակեք. A լիգայի ղեկավար

ՀՀ բասկետբոլի առաջնությունը՝ A լիգան, եւ ընհանրապես այս սպորտաձեւը հեռուստաընկերություններին հետաքրքիր չէ: Այս մասին այսօր՝ ապրիլի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց առաջնության նախագահ Արա Պողոսյանը: Ներկա էր նաեւ A լիգայի 2018-19 մրցաշրջանի հաղթող «Արագած» ակումբի նախագահ լիբանանահայ Դեյվիդ Ջոնթոյանը: Նա պատմեց, որ Լիբանանում բասկետբոլը մոտ 20 տարի առաջ նույն մակարդակի է եղել, ինչ այսօր ՀՀ-ում, եւ զարգացել է հեռուստատեսության շնոհիվ: Պողոսյանն ընդգծեց, որ պետք է գիտակցել ու ընդունել, որ հեռուստաընկերությունները բիզնեսներ են ու չեն կարող ցուցադրել այն, ինչը եկամտաբեր չէ, իսկ հայկական բասկետբոլն այսօր եկամտաբեր չէ:

«Նրանք հեռարձակում են այն, ինչ եկամուտ է բերում: Ցավոք, սպորտ ցույց տալը եկամուտ չի բերում: Օրինակ, բասկետբոլի ԵԱՏՄ գավաթը Հ1-ով ցույց տվեցինք, TV-ներից ինձ ասում են հետաքրքիր չէ, մարդիկ չեն նայում: Եթե չեն նայում, իրենք չեն կարող գովազդ դնել: Եթե բասկետբոլը լինի այն մակարդակի, որ իրենք ուզեն, արդեն մենք կնստենք կորոշենք՝ որ TV-ին ենք տալիս, իսկ այսօր մենք խնդրում ենք: ԵԱՏՄ-ն եղավ մի մարդու շնորհիվ (խմբ. նկատի ունի սպորտային մեկնաբան Կարեն Գիլոյանին): Նույնիսկ ազգային հավաքականի խաղերը, որ դահլիճները լցվում էին, 1500-ի փոխարեն 3500 հոգի էր գալիս, Հ1-ը չէր հեռարձակում: Ասում էին՝ ո՛չ, դուռը փակենք այն կողմից»,- ասաց նա՝ ավելացնելով, որ A լիգայի խաղերը «Կենտրոնի» եթերում ցուցադրելու պայմանավորվածություն եղել է, բայց դա էլ ինչ-ինչ պատճառներով մասամբ է իրականցվել:

Իսկ առաջնությունը, ըստ Պողոսյանի, շարունակում է զարգանալ: Մրցաշարի 2 մրցաշրջանն առաջինից դիտարժան է եղել: Մինչեւ վերջին պահը դժվար է եղել կանխատեսել հաղթողին: Պողոսյանի խոսքով՝ Հայաստանում են հայտնվել բազմաթիվ բարձրակարգ լեգեոներներ, խաղային աճ է գրանցվել տեղացի խաղացողներ մոտ, ակումբները մեծացրել են իրենց բյուջեն, կայացել են թե՛ խաղային, թե՛ մարզչական, թե՛ կազմակերպչական առումով: Նաեւ մեծացել է երեխաների հետաքրքրությունը մարզաձեւի նկատմամբ:

«Արդեն դահլիճներ չկան երեխաների հետ պարապելու, դպրոցներ բացելու համար: Մեծ պրոբլեմ է, որի առաջ կանգնելու ենք: Նույնիսկ A լիգայի համար խնդիրներ ունենիք. չկան դահլիճներ»,- ասաց նա:

Մինչեւ 2019-20 մրցաշրջանի մեկնարկը A լիգայի ղեկավարությունը պատրաստվում է որոշումներ կայացնել մի շարք հարցերի շուրջ: Պողոսյանը նշում է, որ ցանկանում են կանոն սահմանել, ըստ որի, ակումբները պետք է ունենան մինչեւ 18 տարեկանների թիմեր: Նաեւ պատրաստվում են վերանայել կանոնադրությունը հիմնականում տրանսֆերները կանոնակարգելու համար: Օրակարգում է լինելու նաեւ հիմնական կազմերում լեգեոներների թվի սահմանափակման հարցը: Ինչ վերաբերում է եվրագավաթներին մասնակցությանը, ապա, ըստ Պողոսյանի, այստեղ չեմպիոնը՝ «Արագածը», պետք է նախ տեսնի՝ արդյոք ի վիճակի է մարտունակ թիմ ստեղծել: «Ակումբի» նախագահն իր հերթին ընդգծում է, որ դա ֆինանսների հետ է կապված:

«Ամեն ինչ արեցինք A լիգայում չեմպիոն դառնալու համար: Շատ լավ առաջնություն է: Եվրագավաներին մասնակցելու ցանկություն ունենք, բայց հովանավորների կարիք կա, որովհետեւ այնտեղ Հայաստանի անունն ենք օգտագործելու, չենք կարող գնալ ու ամեն խաղում պարտվել: Ուզում ենք գնալ, սպասում ենք հովանավորների»,- ասաց նա՝ ավելացնելով, որ հաջորդ մրցաշրջանում էլ իրենց առջեւ ՀՀ չեմպիոն դառնալու նպատակ են դնելու:

«Արագածն» օրերս ՀՀ 2018-19 մրցաշրջանի չեմպիոն դարձավ եզրափակչում առավելության հասնելով «Ուրարտուի» նկատմամբ: Առաջնությունում լավագույն եռյակը եզրափակեց Ստեփանակերտի «Արցախը»: Լավագույն խաղացող ճանաչվեց Ժաքորի Փեյնը «Արագած» ակումբից: Նույն ակումբ գլխավորող Վլադան Գլավինիչը ճանաչվեց լավագույն մարզիչ:

Տպել
1972 դիտում

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին