Ադրբեջանը պատրաստ է ընդունել իր տարածքում հայ լրագրողների. ԱԳՆ

16/04/2019 schedule15:30

Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է երեկ Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և համանախագահների մասնակցությամբ հանդիպումից հետո տարածված համատեղ հայտարարությունում առկա դրույյթը, որի համաձայն կողմերը պայմանավորվել են պրակտիկ աշխատանք սկսել մարդկանց միջև շփումներ հաստատելու համար, ներառյալ` ԶԼՄ-ների ներկայացուցիչների փոխադարձ այցերը:

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևան հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է ընդունել իր տարածքում հայ լրագրողների: «Բաքվում միշտ տրամադրված են եղել ստեղծել պայմաններ, որոնք կնպաստեն Ադրբեջանի և Հայաստանի հասարակությունների միջև հարաբերական փոխըմբռնման մթնոլորտի ստեղծմանը և ամրապնդմանը»,-մասնավորապես ասել է նա:

Մոսկվայում ապրիլի 15-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները վերահաստատել են կողմերի մտադրությունը՝ շարունակելու քաղաքական-դիվանագիտական միջոցներով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ջանքերը:

Ընդգծվել է շահագրգռվածությունը հակամարտության գոտում իրադրության հետագա կայունացման ուղղությամբ, մասնավորապես գյուղատնտեսական աշխատանքների ժամանակաշրջանում: Նրանք նաև պայմանավորվել են փոխադարձության հիման վրա միջոցներ ձեռնարկել թույլատրելու կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվող անձանց հարազատների այցերը: Նախարարները պատրաստակամություն են հայտնել գործնական միջոցներ ձեռնարկել մարդկանց միջև շփումների հաստատման ուղղությամբ, այդ թվում՝ ԶԼՄ ներկայացուցիչների փոխադարձ այցելությունների միջոցով:

Տպել
1558 դիտում

Մենք Ադրբեջանի իշխանություններին անընդհատ կոչ ենք անում գալ կառուցողական դաշտ․ վարչապետ

ՀՀ առողջապահության նախարարությունը համալրել է հիմնական դեղերի ցանկը

Այս տարվա 9 ամիսներին զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 648.8 մլն դրամ ավելի է փոխանցվել․ Փաշինյան

Գազամատակարարման պլանային ընդհատումներ են սպասվում Գեղարքունիքում և Տավուշում

Հարձակում է եղել Փարիզի հայկական վարժարանի վրա

Կարծում եմ՝ ելքը պարզ է. Ռուստամ Բադասյանը՝ Նաիրի Հունանյանի դիմումի մասին

«Եվրատեսիլ»-ի կանոնները կարող են փոխվել. կքննարկվի՝ արդյոք ժյուրի պետք է, թե՝ ոչ

Հաշվի առնելով վիրահատության հանգամանքը, Արա Բաբլոյանը հարցաքննության է կանչվել իր նախընտրած ժամին

Մեր տնտեսությունը անկողնային հիվանդ չէ. Փաշինյանը՝ Արման Բաբաջանյանին

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է անվանի թավջութակահար, մանկավարժ Վահրամ Սարաջյանի ընտանիքին

ԿԳՄՍՆ դրամաշնորհային նախագծերը խիստ չափանիշներով կընտրվեն. նոր պայմանները կհրապարակվեն տարեվերջին

«Չեմ ուզում լինել Սպիտակ տան նախագահ. ուզում եմ լինել ՀՀ շարքային քաղաքացի»

Հյուսիսային պողոտայի պատմություն չի կարող լինել նոր Հայաստանում․ Նիկոլ Փաշինյան

Կատալոնական Սանտ Իլարի Սակալմ քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Ազատվել եմ սեփական դիմումիս համաձայն. փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը պաշտոնից ազատման մասին

Կառավարությունում քննարկվել է Էկոնոմիկայի նախարարության 2020 թ. պետական բյուջետային հատկացումների հայտը

Հրայր Թովմասյանն անձեռնմխելի է. ո՞ր դեպքում եւ ո՞ւմ համաձայնությամբ նա կարող է քրեական հետապնդման ենթարկվել

Առաջիկայում աշխատանքից ազատված ԱԻՆ աշխատակիցների վերջնահաշվարկը կլինի, մի քանի մարդու մասին է խոսքը․ նախարար

ՀՀ առաջատար մարմնամարզիկների վիզաների խնդիրը լուծված է. կարող են մեկնել Գերմանիա

Արթիկում ավտոմեքենան 50 մ գլորվել է ձորը և ամբողջությամբ այրվել