Աղետի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանաշինությունը մեկնարկեց Լոռու մարզից (լուսանկարներ)

Լոռու մարզի Լեռնապատ գյուղի բնակիչ Արամայիս Եսայանը երկրաշարժից հետո մինչ օրս շարունակում էր ընտանիքով բնակվել վագոն տնակում: Տարիներ առաջ «Գլենդել հիլզ» ընկերությունը սկսեց տան շինարարությունը, որն այդպես էլ ավարտին չհասցվեց: 30 տարի շարունակ տնակում բնակվող Արամայիս Եսայանի համար բնակարան ունենալը այլեւս երազանք էլ չէր. «Դակումենտները որ սկսեցինք դզել, էլի չէի հավատում, շատ շինանարություններ եմ արել, բայց իմի մասով հույս չունեի, որ կտեսնեմ, շինարարությունը կանգնեց, թողին գնացին, բայց այսօր ուրախ եմ, որ թոռներս ապահով տան մեջ կապրեն ու վերջապես դոմիկից դուրս կգան»,-լրագրողների հետ զրույցում ասաց Արամայիս Եսայանը:

Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի շահառու ճանաչված ընտանիքների կիսակառույց բնակելի տների շինարարական աշխատանքները մեկնարկեցին այսօրվանից հենց Արամայիս Եսայանի տան շինարարությամբ:

Մեկնարկին ներկա էին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 1-ին տեղակալ Արմեն Ղուլարյանը, ՀՀ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, «Ֆուլեր տնաշինական կենտրոն» Բարեգործական հասարակական կազմակերպության աշխատակիցները՝ նախագահ Աշոտ Եղիազարյանի գլխավորությամբ:

Ներկա պաշտոնյաները ցեխ ու ավազ կրեցին, մասնակցեցին շինարարությանը, այնուհետ արդեն պատասխանեցին Լեռնապատի բնակիչների հարցերին, որոնք վերաբերվում էին անօթեւանությանն ու իրենց հերթին:

ՀՀ կառավարության 2018թ. նոյեմբերի 22-ի թիվ 1339-Ն որոշման համաձայն՝ 2018թ. պետական բյուջեով հատկացվել է 458 մլն դրամ՝ մարզի 13 գյուղական համայնքներում բարձր պատրաստվածություն ունեցող թվով 44 բնակելի տների կիսակառույցները ավարտին հասցնելու համար: Ծրագիրն իրականացնելու համար ՀՀ կառավարությունը համագործակցում է «Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության հետ: Մինչև տարեվերջ 44 ընտանիքների համար անցյալում կմնան վագոն տնակում ապրելու հետ կապված ծանր հիշողությունները:

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ կոնկրետ այս ծրագրում ընդգրկվել են այն ընտանիքները, որոնց տվյալները ճշտված ու հստակեցված են, եւ հավելյալ գույքագրման կարիք չունեն. «Ում համար նախատեսված է եղել բնակարան կառուցել, բայց կիսատ է մնացել, պետության կողմից ֆինանսավորում է կատարվել, որպեսզի ավարտին հասցվեն այդ բնակարանները»:

Անդրադառնալով աղետի գոտում իրականացվող ուսումնասիրություններին ու գույքագրման աշխատանքներին՝ Պապիկյանն ասաց, որ այդ ընտանիքները եւս ներառվելու են տարբեր ծրագրերում, սակայն վերջնական պատկերն ունենալուց հետո միայն:

Լեռնապատցի Ստեփան Մովսիսյանը հարեւանի բնակարանի հիմնարկեքին եկել էր ոչ միայն ուրախանալու, այլ նաեւ համոզվելու, որ երազանքն այլեւս իրականություն է, պետությունը գումարները հատկացրել է, աշխատանքները՝ սկսվել, մնում է մի փոքր էլ համբերել ու իրենք եւս վերջապես կլքեն վագոն-տնակները. «Չէի պատկերացնում, թե էս օրը կգա, հիմա հույս ունեմ, որ մենք էլ մեր տունը կունենանք»:

Շահառու ընտանիքներն ասում են, որ ծրագրի դրական կողմերից մեկն էլ այն է, որ կարող են իրենք իրենց ձեռքերով կառուցել իրենց իսկ բնակարանը, դրա համար նաեւ վճարվելով:

Բնակարանի հիմնարկեքից հետո խորհրդակցություն է անցկացվել Լոռու մարզպետարանում, քննարկվել են աղետի գոտու խնդիրներին վերաբերվող հարցերը:

Տպել
1586 դիտում

Անելու եմ այնպես, որ հանդիսատեսը հարցերով դուրս գա դահլիճից. Սերժ Մելիք-Հովսեփյանը նոր ներկայացում է բեմադրել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը այսօր Սիրիայի վերաբերյալ երկու բանաձև կքվեարկի

Մանվել Գրիգորյանի ունեցվածքը ինչի՞ չեք վաճառում, օգնում մայրերին․ վարչապետը՝ Գրիգորյանի նախկին օգնականին

Ինչ-որ փուլում վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ կարող է դիմել Վճռաբեկ դատարան՝ Մարտի 1-ի գործով արդարացման դատավճռի համար

Ծառայում ենք ուշադիր, զգոն և ոչ ենք ասում անտարբերությանը. ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար (տեսանյութ)

Հայաստանն ու Չինաստանը քննարկել են էկոտուրիզմի ոլորտում համագործակցության հարցեր

Ջոն Բոլթոնը դռնփակ հանդպմանը քննադատության է ենթարկել Թրամփի արտաքին քաղաքականությունը. Politico

ԵԱՏՄ-ն կայացել է որպես ինտեգրացիոն միավորում. նրա անդամ բոլոր երկրները դրական արդյունք են արձանագրել. Մատվիենկո

ՀՀ ֆուտբոլի հավաքականն առաջադիմել է ՖԻՖԱ-ի աղյուսակում

ԱԺ-ն հրապարակեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու որոշման նախագիծը

Թուրք հայտնի դերասանը խոշոր գումար է վճարել հայ նկարչի կտավները ձեռք բերելու համար

ԱՄՆ-ը մտադիր է Իրանի դեմ լայն կոալիցիա ստեղծել ՄԱԿ-ի միջոցով. The Wall Street Journal

Մինչև 2024 թ.-ը 5-6 տարեկանների 90%-ը և 3-6 տարեկանների 70%-ն ընդգրկված կլինի նախադպրոցական հաստատություններում

Վանեցյանը հաստատեց, որ մենակ չի գրել, այլ իրեն օգնել են. խնդիրը դա՞ է, թե ով է գրել. Կարապետյան

Այլ նախարարների հրաժարականների մասին քննարկում կառավարությունում չի եղել. Հակոբ Արշակյան

Եվրոպայի չեմպիոն Հարությունյանը ձեռքից բաց թողեց հաղթանակն ըմբշամարտի աշխարհի առաջնությունում

Կառավարությունը 9.4 մլն դրամ հատկացրեց՝ Թալիշում վիրավորված Հայկ Սեխլիյանի բուժումը Գերմանիայում իրականացնելու համար

Հայաստանն ու Վրաստանը կարեւորել են երկու խորհրդարանների միջև ակտիվ շփումն ու համագործակցությունը

2 մեդալով. Հունահռոմեական ոճի ըմբիշները վերադարձան Հայաստան

Հափշտակվել է շուրջ 9.3 մլն դրամ. ՔԿ-ն պաշտոնապես հաստատել է Հրայր Թովմասյանի սանիկի ձերբակալությունը