Լիլիթ Հովհաննիսյանի համերգի տոմս եմ ուզում, դասական չեմ ուզում. թոշակառուներին այնքան էլ չեն ուրախացրել անվճար տոմսերը

2018 թվականից մշակույթի նախարարության ու աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից մեկնարկել է համատեղ ծրագիր, որի շրջանակներում պետության կողմից ֆինանսավորվող ցանկացած միջոցառման տոմսերի մի հատված մշակույթի նախարարությունը հատկացնելու է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը՝ թոշակառուներին տրամադրելու համար։ 

Համատեղ այս ծրագրի մեկնարկը տրվել էր 2018 թվականի նոյեմբերի 10-ից, սակայն մինչեւ օրս թոշակառուները միջոցառման են մասնակցել ընդամենը մեկ անգամ: Երկրորդը տեղի ունեցավ ապրիլի 16-ին Ա. Խաչատրյանի անվան համերգասրահում: «Ֆաուստ» սիմֆոնիա նվագախմբի համերգի համար 22 տոմս էր տրամադրվել պետական աջակցությամբ իրականացվող մշակութային միջոցառումների շահառուներին:

Թոշակառուների ցածր մասնակցությունը մշակույթի նախարարությունից պարզաբանեցին այսպես՝  թոշակառուներից շատերը պարզապես ցանկություն չունեն:

Նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Արմենուհի Ղազարյանի խոսքով՝ ծրագրի մեկնարկից հետո մի քանի անգամ բոլոր կարեւորագույն միջոցառումներից տոմսեր են փոխանցվել, սակայն սոցիալական ապահովության աշխատակիցների կողմից դժգոհություն են հայտնել, նշել, որ թոշակառուները չեն հասցնում, շատ դեպքերում չեն էլ ուզում: «Մի թոշակառու զանգել էր ինձ, ասում էր՝ ես Լիլիթ Հովհաննիսյանի համերգի տոմսերից եմ ուզում, դասական չեմ ուզում: Մեր թոշակառուներից շատերը, պարզվում է, այլ ոճի բան էին սպասում, շատերին դասական համերգը հետաքրքիր էլ չէ»,-նկատեց Արմենուհի Ղազարյանը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանը համոզմունք էր հայտնել, որ այս ծրագրով իրենց կհաջողվի փոփոխություն բերել թոշակառուների կյանքում, սակայն կարծես թե դա այնքան էլ չի հաջողվում: Մշակույթի նախարարությունից հայտնեցին, որ մի փոքր ավելի լավ ուսումասիրելու եւ որոշ նրբություններ հաշվի առնելու կարիք կա, ինչը նախապես չի արվել, որպեսզի ավելի արդյունավետ կազմակերպվի:

Այժմ նպատակ ունեն նախարարության ենթակայության տակ գտնվող մշակութային օջախներին փոխանցել շահառու թոշակառուների կոնտակտային տվյալները, որի արդյունքում ավելի հասկանալի կդառնա, թե տվյալ ներկայացմանը կամ համերգին քանի թոշակառու է ցանկություն հայտնել ներկա գտնվել, ըստ այդմ էլ կոնկրետ թվաքանակով տոմսեր կփոխանցվեն տվյալ ՊՈԱԿ-ին:

2018 թվականին մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցի եւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի միջեւ ստորագրված համագործակցության հուշագիրը, բացի ժամանակին հաշվի չառնված կազմակերպչական որոշակի նրբությունենրից, ֆինանսական տեսանկյունից հավելյալ դժվարություն է առաջացնում նաեւ ՊՈԱԿ-ների համար:

Մշակույթի նախարարությունից հայտնում են, որ հուշագրում առկա է կետ, որով հրավիրատոմսեր տրամադրող ՊՈԱԿ-ը հարկվում է: Բացի այն, որ տվյալ թատրոնը կարող է ներկայացման տոմսերի կեսն անվճար տրամադրել նախարարությանը, տոմսերը նաեւ հարկվում են, ինչը ՊՈԱԿ-ների տնօրենների մոտ դժգոհության տեղիք է տվել:

«Այդ խնդիրը միշտ է եղել, մարդիկ բարեգործություն են անում, բայց հարկվում են, միգուցե այս խնդիրն այնքան էլ չի բարձրաձայնվել, բայց յուրաքանչյուր տարվա վերջում մեր ՊՈԱԿ-ները հարկվել են՝ կախված նրանից, թե ինչքան բարեգործական համերգներ են կազմակերպել եւ ինչքան տոմսեր են տրամադրել զոհված ազատամարտիկների ընտանիքներին, սոցիալապես անապահովներին, թոշակառուներին եւ հաշմանդամություն ունեցող անձանց»,-ասաց նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետը:

Ավելի վաղ Լիլիթ Մակունցը հայտնել էր, որ սոցիալական ապահովության ծառայությունից առաջարկ են ստացել՝ տոմսի վրա նշել, որ վաճառքի ենթակա չէ: Սակայն սոցիալական ապահովության ծառայությունից հայտնեցին, որ տոմսը տրամադրվում է շահառուին, բայց եթե իր համաձայնությունն է տալիս երրորդ անձին իր անունից հանդես գալու, ապա տոմսը կարող է տրամադրվել այն անձին, որը կներկայացնի շահառուի տվյալները:

Տպել
3683 դիտում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը