Առողջապահության նախարարությունը միանում է էլեկտրաէներգիա խնայելու գաղափարին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է արեւային վահանակների արտադրությամբ եւ վաճառքով զբաղվող ընկերությունների ներկայացուցիչներին:

Հանդիպման նպատակն է` ապագայում նախարարության թվով 15 ենթակա կառույցների տանիքներին տեղադրել արևային վահանակներ, որոնցից երկուսում`«Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային» եւ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական» կենտրոններում արդեն իսկ տեղադրվել է համակարգը։

«Առանց այդ էլ սուղ առողջապահական ոլորտի ֆինանսավորումը երբեմն տարբեր պատճառներով ծախսվում է ոչ բժշկական ծառայությունների վրա, դրանցից է՝ էլեկտրաէներգիան, ջրի տաքացումը եւ այլն։ Որոշել ենք առնվազն ուսումնասիրությունների մակարդակում հասկանալ, որքանով կարող ենք մտնել դրա մեջ։ Սկսած մեծ բժշկական հաստատություններից՝ վերջացրած փոքր հաստատություններով»,- ասել է Արսեն Թորոսյանը։

«ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական» կենտրոնի փոխտնօրեն Արամ Հակոբյանը ներկայացնելով արդյունքները, նշել է, որ 2018 թվականի հուլիսից տեղադրվել են պանելները եւ կես տարվա կտրվածքով խնայվել է մոտ 2,280 դրամ: Այդ ժամահատվածի ծախսած էլեկտրաէներգիայի համար վճարվել է 450000 դրամ:

Հյուրերը ներկայացրել են իրենց առաջարկները` հաշվի առնելով եւ արդյունավետությունը եւ հնարավոր ռիսկերը:

Նախարարը լսել է ներկայացուցիչների առաջարկները` հույս հայտնելով, որ այս գաղափարը մոտ ապագայում իրականություն կդառնա: 

Տպել
401 դիտում

Բազմամարդ երթ եւ Սուրբ պատարագ Անթիլիասում՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության զոհերի

Արգենտինայի նախագահը Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի առթիվ դիմել է հայ համայնքին

Հայաստանի սահմանը խախտած ադրբեջանցի կալանավորին վիրահատել են․ վիճակը կայուն է

Ոստիկանները պարզել են, որ հայրը երեխաներին ներգրավել է մուրացկանության մեջ

Այսօր փրկարարները ձյան մեջ արգելափակումից դուրս են բերել մեքենան

Լավ է՝ քաղաքացու օրը տաք եղանակ է, թե չէ Ռուսաստանից քաղաքական ապաստան էի խնդրելու. Սուրենյանը կատակում է

Քանի տարի է՝ երգիչները ՀՀ-ն ներկայացնում են միայն իրենց ուժերով. Տյոմը՝ «Նոր ալիքին» մասնակցելու մասին

Տիգրան Վիրաբյանը՝ ծախսատար միջոցառումները «Ֆակտորի փրոդաքշնից» պատվիրելու մասին

«Վուդու» 24-ժամյա սրճարանի ոստիկան սեփականատերը խախտում է օրենքը. բաց նամակ ոստիկանապետին

ՀՀ նախագահի նստավայրում ցուցահանդես կկազմակերպվի 4 արվեստագետի գործերով

Շվեդիայի խորհրդարանում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցը

ՀՊՏՀ-ում դասավանդման ժամավճարը երեք անգամ կբարձրանա՝ շնորհիվ կատարված տնտեսումների

ՀՀ-ն մտադիր է շարունակել իր ներդրումը ՄԱԿ-ի արտոնած խաղաղապահ գործողություններին. Դ. Տոնոյանի ելույթը Մոսկվայում

Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

Միլիոնատեր քաղհալածյալների «դուխը». իսկ գործընթացը դեռ երկար է շարունակվելու

«Քաղաքացիական պայմանագիրը» վարչության նիստ է գումարել. քննարկվել է առաջիկա համագումարը

Աշխարհի 14-րդ չեմպիոն Կրամնիկը կարող է դառնալ Լեւոն Արոնյանի մարզիչը

Վանաձորի սոցիալական ծառայության մասնագետը կաշառք է վերցրել. նա ձերբակալվել է (տեսանյութ)

Մեկնարկում է Հ.Յ. Դաշնակցության Հայաստանի կազմակերպության 23-րդ Գերագույն ժողովը

Երկու թեկնածու կպայքարի Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրենի պաշտոնի համար