Արմեն Սարգսյանը պետական պարգևներ է հանձնել և շնորհավորել Ոստիկանության օրվա առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով, Ոստիկանության օրվա առթիվ, իրավակարգի ամրապնդման, հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի և ծառայության ընթացքում ցուցաբերած նվիրումի համար ոստիկանության մի խումբ ծառայողներ արժանացել են պատվավոր կոչման և պետական պարգևների։

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, այսօր նախագահական նստավայրում տեղի է ունեցել պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունը։

Շնորհավորելով պարգևատրմանը ներկա ոստիկաններին և ի դեմս նրանց՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգի բոլոր աշխատակիցներին Ոստիկանության օրվա առթիվ՝ Հանրապետության նախագահը մասնավորապես նշել է, որ իրավապահ համակարգը պետության հենասյուներից մեկն է, իսկ ոստիկանությունը՝ այդ համակարգի կարևորագույն մասն ու առանցքը:

«Ընտրելով ոստիկանի մասնագիտությունը՝ դուք ընտրել եք օրենքին ու օրինականությանը ծառայելու, օրենքն ու կարգուկանոնը պաշտպանելու, պետությանն ու քաղաքացուն ծառայելու դժվարին ճանապարհը»,-ասել է նախագահը՝ նշելով, որ թեև նրանց աշխատանքը բնութագրող հիմնական բառերը պարզ են, բայց դրանք շատ մեծ ընդգրկում ունեն՝ պաշտպանել, պահպանել, աջակցել և օգնել: «Այս բառերից առավել կարևոր են ձեր առօրյա աշխատանքն ու գործունեությունը,-ընդգծել է նախագահը:- Ձեր աշխատանքով դուք անում եք ամեն ինչ, որ ամրապնդվի օրենքի գերակայությունը երկրում՝ մասնավորապես ի դեմս կոռուպցիայի և ընդհանրապես հանցավորության դեմ պայքարի: Դուք դա անում եք, որպեսզի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի և երկրի հյուրերն իրենց անվտանգ զգան իրենց տներում, փողոցներում, քաղաքներում, գյուղերում և ընդհանրապես մեր հայրենիքում:

Ծառայելով հայրենիքին, ծառայելով օրենքին՝ վստահ եմ, դուք գիտակցում եք ձեր անձնական պատասխանատվությունը հայրենիքի, հասարակության, մեր ժողովրդի առջև: Որովհետև, ի տարբերություն մյուս պետական ծառայությունների, դուք չեք կարող անհամբերությամբ նայել ժամացույցին և սպասել, թե երբ պետք է տուն գնաք: Որովհետև դուք գիտակցում և զգում եք, որ ձեր աշխատանքը շարունակվելու է նաև այն պահից սկսած, երբ հանում եք ձեր համազգեստը, երբ փողոցում եք կամ տանը՝ ձեր աշխատավայրից հեռու: Այսինքն՝ ինչ-որ իմաստով դուք համազգեստ եք կրում նաև բոլոր այն պահերին, երբ համազգեստ չունեք, և սա մեծ իմաստ ունի»:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ ոստիկանը ոչ միայն իրավապահ է, այլև՝ ինչ-որ իմաստով նաև սահմանապահ: Արցախյան ազատամարտի և ապրիլյան ռազմական գործողությունների օրերին ոստիկանության համակարգում ծառայողները բարձր պատվով կատարեցին իրենց պարտականությունը հայրենիքի և ժողովրդի առջև: Այսօր էլ ոստիկանության ծառայողները մասնակցում են սահմանների պաշտպանությանը: «Ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել բոլորիդ, համակարգին և իմ գլուխն եմ ուզում խոնարհել այն հայրենանվեր, հայրենասեր ոստիկանների հիշատակի առջև, ովքեր իրենց կյանքը նվիրեցին հայրենիքի պաշտպանությանն ու պահպանությանը,-ասել է նախագահը:- Փառք նրանց: Նրանց հիշատակը տարիներով ու դարերով պետք է ուղեցույց լինի ձեզնից յուրաքանչյուրի աշխատանքային կենսագրության համար»:

Եվս մեկ անգամ շնորհավորելով ոստիկանության ծառայողներին և համակարգի աշխատակիցներին Ոստիկանության օրվա և պարգևների առթիվ, նախագահը նրանց մաղթել է առողջություն, հաջողություններ և անվտանգ ծառայություն: 

Տպել
1720 դիտում

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան