Վարչապետը եւ Հայաստանում Բելառուսի դեսպանը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին:

Նիկոլ Փաշինյանը, ողջունելով Հայաստանում Բելառուսի դեսպանին, նշել է, որ երկու երկրներն ունեն պատմականորեն ձևավորված բարեկամական լավ հարաբերություններ, և պետք է համատեղ աշխատել դրանք պահպանելու և խորացնելու ուղղությամբ: ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանը կարևորում է քաղաքական ակտիվ երկխոսությունը երկկողմ ու բազմակողմ ձևաչափերով, ինչպես նաև արդյունավետ համագործակցությունը ինտեգրացիոն միավորումների և կառույցների շրջանակում: Այս համատեքստում վարչապետ Փաշինյանը ողջունել է ապրիլի 30-ին Երևանում կայանալիք ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին Բելառուսի վարչապետի մասնակցությունը, որը լավ առիթ է՝ նաև երկկողմ կապերի ընդլայնման հեռանկարները քննարկելու համար:

ՀՀ-ում Բելառուսի դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ երկկողմ հարաբերությունները դինամիկ զարգանում են, և Բելառուսը շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցության հետևողական խորացմամբ:

Նիկոլ Փաշինյանը և Իգոր Նազարուկը կարևորել են երկկողմ բարձրաստիճան շփումների ակտիվացումը և քննարկել հայ-բելառուսական հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր՝ անդրադառնալով, մասնավորապես, տնտեսական փոխգործակցության զարգացման հեռանկարներին: Վարչապետն անդրադարձել է բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ ՀՀ կառավարության ձեռնարկած քայլերին և առաջարկել բելառուսական բիզնես շրջանակներին ներկայացնել մեր երկրում ազատ տնտեսական գործունեության համար ստեղծված լայն հնարավորությունները: Դեսպան Նազարուկը վստահեցրել է, որ կփոխանցի այս ուղերձը և նշել, որ բելառուսական կողմի համար հետաքրքրական է քաղաքային տնտեսության, ենթակառուցվածքների, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ առարկայական քննարկումներ ծավալել տնտեսական, մշակութային, հումանիտար կապերի խորացման ուղղությամբ:

ՀՀ վարչապետը և Հայաստանում Բելառուսի դեսպանը մտքեր են փոխանակել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի շուրջ: Տարածաշրջանում կայունության և հավասարակշռության ապահովման տեսանկյունից ՀՀ վարչապետը կարևորել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Բելառուսի կողմից հավասարակշռված մոտեցման պահպանումը:

Տպել
591 դիտում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի նախագահին և վարչապետին՝ չինական Նոր տարվա առթիվ

Ռուսական արշավախմբի որոնողական աշխատանքները վերսկսվել են. ԱԻՆ

Արարատի մարզում վիճաբանության եւ ծեծկռտուքի ժամանակ կրակոցներ են հնչել. տուժածների թվում կա դանակահարված

«ՎԱԶ-2114» մակնիշի մեքենան բախվել է ծառին և կողաշրջվել. 37-ամյա վարորդը մահացել է, տուժածների թվում երեխաներ կան

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվը հասել է 14-ի

Չեմ հավատում այն մարդկանց, որոնք գիրք են գրում, բայց որեւէ մրցանակ չեն ակնկալում. մրցանակբաշխություն ՀԳՄ-ում

4 մարդ է զոհվել Թուրքիայի արեւելքում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով

Դպրոցի տնօրենի մրցույթը կարող է լինել հարցազրույցով եւ ըստ զարգացման ծրագրի. օրենքում փոփոխություններ են առաջարկվում

Թուրքիայում ժամը 20:55-ին 6.8 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

2019 թվականին Արմավիրում սեփական եկամուտների հավաքագրումների ցուցանիշն աճել է 12,0 %-ով կամ 577,1 մլն դրամով

Բուլղարիան 2 ռուս դիվանագետի է արտաքսում երկրից. պատճառը լրտեսության մեղադրանքն է

Գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը դուրս մնաց եվրոպայի առաջնությունից

Ժամը 22:00-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է

Վանաձորում լուսացույցներից շատերը խափանվել են. քաղաքապետը միտում է տեսնում. կան նաեւ քանդված փողոցներ (լուսանկարներ)

Աշտարակի ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել. բերման է ենթարկվել Աղձքի 55-ամյա մի բնակիչ

Մարզպետ Դավիթ Գեւորգյանը ծանոթացել է Արագածոտնի սպանդանոցի տեխնիկական հագեցվածությանը

Ոստիկանության բարեփոխումների կարևորագույն նպատակը ոստիկանություն-քաղաքացի նոր հարաբերությունների հաստատումն է. վարչապետ

Թել Ավիվում՝ ձյուդոյի «Գրան պրի» օլիմպիական վարկանիշային մրցաշարում, Ֆերդինանդ Կարապետյանը բավարարվել է արծաթե մեդալով

Երեւանում մայթով երթեւեկած մեքենան ու վարորդը հայտնաբերվել են (տեսանյութ)