«Գազային» կերպարանափոխում. «Գազպրոմ Արմենիան» պարտք է կուտակում, ՀՅԴ-ն՝ անհանգստանում

18/04/2019 schedule11:20

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Հայաստանի գազամատակարարման համակարգը կանգնած է ճգնաժամի առջեւ, քանի որ համակարգում տարեսկզբին գազի գնի 15 դոլարով բարձրացումից հետո, որը չազդեց ՀՀ սպառողների վրա, կուտակվում է պարտք եւ այն տարեվերջին կհասնի 30 մլն դոլարի:

ՀՅԴ-ն, որ տարիներ առաջ քարը քարի չթողնելով քննադատում էր Հայաստանում գազի գնագոյացման «մութ սխեմաները»՝ պնդելով կոռուպցիոն ռիսկերի առկայության եւ գազի սակագնի նվազեցման հնարավորության մասին, անգամ առաջարկում պառլամենտական հատուկ հանձնաժողով ձեւավորել, այժմ կարծես պնդում է հակառակը: ՀՅԴ-ից տարածված հայտարարության մեջ գազի գնի բարձրացման որպես անուղղակի հասցեատեր նշվում է ՀՀ կառավարությունը, որն «ուշ է սկսել բանակցությունները»: Թեպետ ռուսական կողմի հետ բանակցությունների մասին հայտարարվում էր անցած տարվա սեպտեմբեր-հոկտեմբերից: «Ուշացած բանակցությունների արդյունքում 2019 թվականի հունվարի 1-ից Հայաստանի սահմանի վրա բնական գազի գինը բարձրացավ 15 ԱՄՆ դոլարով: Ներկայումս 1000 խմ գազը արժե 165 ԱՄՆ դոլար», - նշվում է ՀՅԴ-ի հայտարարության մեջ:

Տնտեսագետի վերլուծությունը հայտնի իրողությունների վրա է հիմնվում: Գազի գինը բարձրացել է միայն «Գազպրոմ Արմենիայի» համար, ՀՀ սպառողներն այդ բեռը չեն զգում, ուստի սա չի կարող անհետեւանք մնալ: Այն է՝ «Գազպրոմ Արմենիան» պարտք է կուտակում, գնում է խնայողությունների, այդ թվում կրճատումների տեսքով, որոնք իրենց հերթին լարելու են սոցիալական վիճակը Հայաստանում՝ ավելացնելով գործազուրկների բանակը: Մյուս կողմից, սակայն, հայտարարության մեջ մի փոքր «մանյովրի» տեղ է թողած, երբ Պարսյանը հարցադրումներ է հնչեցնում. «Եթե հնարավոր է ավելի քիչ աշխատակիցներով պատշաճ ձեւով սպասարկել Հայաստանի Հանրապետության գազամատակարարման համակարգը, ինչու՞ է ՀՀ ՀԾԿՀ-ն ժամանակին հաստատել ուռճացված հաստիքացուցակները, ո՞ր պաշտոնատար անձն է պատասխանատու մեր սպառողների գրպանի հաշվին կատարված ծախսերի համար»:

Թե ինչու է ՀԾԿՀ-ն ժամանակին նման հաստիքացուցակ հաստատել, այս հարցով ՀՅԴ-ն պետք է դիմի հանձնաժողովին, ՀՀԿ-ին ու հենց ինքն իրեն, քանի որ տարբեր ժամանակներ եղել է իշխանության մաս եւ պետք է, որ տեղյակ լիներ գազի ոլորտում առկա իրավիճակից: Իսկ եթե տեղյակ չի եղել ու թեմայով հետարքրքվել է միայն ընդդիմություն եղած ժամանակ, սա արդեն հարցեր է առաջացնում:

Անշուշտ, աշխատատեղերի կրճատումն ավելի կսրի սոցիալական իրավիճակը Հայաստանում, եզրակացնում է վերլուծության հեղինակը՝ նշելով, որ այժմ էլ 230 հազար միջին աշխատավարձով 5800 աշխատակիցներ ունեցող «Գազպրոմ Արմենիան», համաձայն պաշտոնական տվյալների, աշխատում է վնասով: Պատճառն այն է, որ 2017 թվականի հունվարի 1-ից «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն իր շահույթի հաշվին նվազեցրել է բնական գազի սակագինը:

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը, համաձայն լինելով «Գազպրոմ Արմենիա» ընկերության վնասով աշխատելու մասին թեզի հետ, միեւնույն ժամանակ հիշեցնում է, որ նախկինում բոլորը, այդ թվում ՀՅԴ-ն բարձրաձայնում էին ընկերության աշխատավարձների հնարավոր ուռճացվածության ու ծախսերի արդյունավետության բարձրացման անհրաժեշտութան մասին:

«Բազմաթիվ փորձագետներ, այդ թվում Սուրեն Պարսյանը, բազմիս անդրադարձել են, որ ընկերությունում աշխատավարձների վրա արվող ծախսերի հարցում կա արդյունավետության բարձրացման խնդիր: Եթե մենք դիտարկում ենք, որ աշխատավարձի բաղադրիչը մտնում է սակագնի մեջ եւ այստեղի արդյունավետությունը բխում է ողջ սպառողների վրա գազի գնագոյացման մեխանիզմներից, ապա սա շատ կարեւոր ներքին կառավարչական խնդիր է: Նման դեպքերում շատ ընկերություններ փորձում են գնալ ծախսերի օպտիմիզացիայի՝  նաեւ որոշակի գործառույթների ավտոմատացման եղանակով: Այս մասով անկեղծ չեմ հասկանում, երբ խոսում են հնարավոր կրճատումների հետեւանքով վատ սոցիալական էֆեկտի մասին: Եթե քննադատում ենք՝ քննադատելու համար, դա ուրիշ բան է», - մեզ հետ զրույցում նշում է Արտակ Մանուկյանը:

Այլ կերպ ասած՝ տնտեսագետը հարց է ուղղում՝ ո՞րն է խնդիրը, եթե տեղի ունեցող փոփոխությունների արդյունքում ի կատար ածվեն շատերի կողմից նախկինում հնչեցվող ՀՀ-ում մոնոպոլ դիրքեր ունեցող «Գազպրոմ Արմենիա» ընկերության ծախսերի արդյունավետության բարձրացման պնդումները:

Այս հարցում փոքր ինչ փակագծերը բացեց նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով լրագրողների հետ «Գազպրոմ Արմենիայում» հնարավոր կրճատումների մասին: Նա առաջարկեց հարցին հարցով պատասխանել. «Իսկ հնարավո՞ր է այնպես եղած լինի, որ «Գազպրոմ»-ում, այլ հիմնարկներում ընտրություններից առաջ՝ քաղաքական նպատակներով, հազարավոր ավելորդ հաստիքներով մարդիկ ընդունած լինեն, որպեսզի համապատասխան չափով ավել ձայն ստանան ու լծակներ ստանան, եւ հնարավո՞ր է, որ այդ բոլորի համար վճարած լինեն քաղաքացիները»,- ասաց վարչապետը:

«Մենք համարո՞ւմ ենք, որ Հայաստանում կարող են լինել ընկերություններ, որոնց գործունեության համար վճարում է քաղաքացին եւ այդ ընկերությունները լինում են ոչ էֆեկտիվ: Դուք համաձա՞յն եք վճարել հաստիքների համար, որոնց անհրաժեշտությունը չկա»,- ասաց վարչապետը:

Ինչ վերաբերում է ներկա պայմաններում ընկերության վնասով աշխատելու խնդրին, այստեղ Մանուկյանը համամիտ է, սակայն խորհուրդ է տալիս փնտրել դրա պատճառները 2017 թ-ին Կարեն Կարապետյանի վարչապետության ժամանակ սպառողների տարբեր խմբերի համար տարբեր սակագներ սահմանելու որոշման մեջ: ««Գազպրոմ Արմենիան»-ն Հայաստանի ռեզիդենտ ընկերություն է եւ շատ կարեւոր դերակատարում ունի էներգետիկ համակարգի հուսալիության գործում: Այժմ ընթանում են բանակցություններ, որոնց արդյունքում պետք է գտնվեն լուծումներ, որպեսզի Հայաստանի էներգետիկ համակարգի հուսալիությունը որեւէ կերպ չխաթարվի», - ընդգծում է Մանուկյանը:

Հետաքրքրական է, որ Սուրեն Պարսյանի վերլուծությունում արվող շեշտադրումները շեղվում են գաղափարախոսությամբ սոցիալիստական ՀՅԴ-ի տարիներ առաջ որդեգրած դիրքորոշումից: Դեռեւս 2011 թ-ին ՀՅԴ պնդում էր, որ պետք է ձեւավորել գազամատակարարման խնդիրների հետազոտման ԱԺ ժամանակավոր հանձնաժողով: Հիմնավոր կասկածներ ուներ, որ ծախսերն ուռճացված են, գազի սակագնի գոյացման մխանիզմները՝ անհասկանալի ու կոռուպցիոն ռիսկերով լի: Անգամ նշում էին, որ հանձնաժողովը պետք է հանդես գար այնպիսի առաջարկներով, որոնք թույլ կտային իջեցնել սակագները:

Իսկ ինչպես էին վրդովվել ՀՅԴ-ում, երբ այդ օրերին «Ռեգնում» ռուսական լրատվական գործակալությունում տպագրվեց էներգետիկ հարցերով փորձագետ Սեւակ Սարուխանյանի «Դիլետանտիզմի, հայրենասիրության, ՀՀ-ում ու Եվրոպայում գազի գների մասին» աղմկահարույց հոդվածը: Նրան անգամ մեղադրեցին «Գազպրոմի» շահերը լոբինգ անելու համար: Թեպետ այն ժամանակ Դաշնակցության քննադատության մեջ կային խոցելի կետեր, սակայն ընդհանուր ուղղությունը պարզ էր: ՀՅԴ-ն ընդդիմություն էր ՀՀԿ-ի իշխանությանը, թիրախավորել էր օրակարգային ու սոցիալապես շատ զգայուն գազի սակագնի թեման: Այժմ էլ է ՀՅԴ-ն ընդդիմություն ու թիրախավորում է նույն թեման: Բայց ինչպե՞ս եւ ի՞նչ շահեր է պաշտպանում: 

Տպել
2899 դիտում

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան