«Իմ քայլը» առայժմ չի հստակեցնում՝ ինչպես է քվեարկելու Գոռ Հովհաննիսյանի թեկնածությանը

Ապրիլի 16-ին մեկնարկող քառօրյայում Ազգային ժողովը Սահմանադրական դատարանի անդամ է ընտրելու։ Թեկնածուն Բեռլինի Հումբոլդտի անվան համալսարանի շրջանավարտ, իրավաբանական գիտությունների դոկտոր Գոռ Հովհաննիսյանն է։

Վերջինս արդեն հասցրել է խորհրդարանական երեք խմբակցությունների հետ փակ հանդիպումներ ունենալ․ ապրիլի 10-ին հանդիպել է ԲՀԿ խմբակցության հետ, իսկ արդեն երեկ՝ «Լուսավոր Հայաստան» եւ «Իմ քայլը» խմբակցությունների հետ։

Հովհաննիսյանն, ընդհանուր առմամբ, երեք հանդիպումներն էլ դրական է գնահատում։ ՍԴ անդամի թեկնածուն «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ ծավալվել է բովանդակ քննարկում, իսկ հարցերը եղել են հիմնականում մասնագիտական՝ սահմանադրական իրավունքին եւ Սահմանադրական դատարանին վերաբերող․

«Բոլոր հանդիպումներն էլ անցել են շատ ջերմ մթնոլորտում, եւ քննարկվել են գրեթե նույնաբնույթ հարցեր, հիմնականում՝ մասնագիտական։ Հույս ունեմ՝ ինքս էլ լավ տպավորություն եմ թողել պատգամավորների մոտ»,-ասաց Հովհաննիսյանը։

ՍԴ դատավորի թեկնածուն մեր զրույցում ասաց, որ ինքը Գերմանիայից եկել է Հայաստան՝ իր մասնագիտական գիտելիքներով Հայաստանում սահմանադրական իրավունքի զարգացմանն օգնելու նպատակով․

«Կարծում եմ՝ իմ փորձով եւ գիտելիքներով կարող եմ օգտակար լինել Հայաստանում սահմանադրական իրավունքի զարգացմանը, բայց չեմ կարող ասել՝ պատգամավորներն ինձ կընտրեն, թե ոչ, դա յուրաքանչյուր պատգամավորի անհատական խնդիրն է։ Գուցե պատգամավորն ինձ շատ հավանում է՝ որպես սահմանադրական իրավունքի լավ մասնագետ, բայց կարող է քաղաքական նպատակահարմարությունից ելնելով կարծում է, որ ավելի հարմար է՝ չընտրի»,-ասաց Գոռ Հովհաննիսյանը։

«Իմ քայլը» խմբակցության հետ փակ հանդիպումից հետո խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը մեր զրույցում եւս ասաց, որ քննարկվել են հիմնականում մասնագիտական հարցեր․

«Այսօր ծանոթացել ենք Գոռ Հովհաննիսյանի կենսագրությանը, բավական տպավորիչ գործունեություն է ունեցել Գերմանիայում։ Քննարկման ընթացքում անդրադարձանք նաեւ որոշ իրավակարգավորումների, սահմանադրական նորմերի վերաբերյալ ՍԴ դատավորի թեկնածուի կարծիքին։ Իհարկե, պետք է հասկանանք, որ գործ ունենք իրավաբանի հետ, եւ որոշ քաղաքական հարցերի շուրջ իրավաբանից ստանալ հստակ պատասխաններ գուցե հնարավոր չէ։ Կան հարցեր, որոնց, կարծում եմ վաղ է անդրադառնալ»,-ասաց պատգամավորը՝ նշելով, որ մնացյալ հարցերին ավելի հանգամանալից կանդրադառնան վաղը՝ լիագումար նիստում Գոռ Հովհաննիսյանի հետ հարցուպատասխանի ժամանակ։

Մեր հարցին՝ հնարավո՞ր է խմբակցությունն այնպես քվեարկի, որ ընտրությունը տապալվի, ինչպես նախորդ տարվա հոկտեմբերին ՀՀԿ-ն տապալեց ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանի ընտրությունը, Սարգիս Խանդանյանը պատասխանեց, որ եթե նույնիսկ Գոռ Հովհաննիսյանը չընտրվի, դա չի նշանակի, թե ընտրությունը տապալեցին․

«Ընտրել կամ չընտրելը պատգամավորների սեփական դիրքորոշումն է, խորհրդարանական խմբակցության դիրքորոշումն է։ Բայց այս պահին վերջնական որոշում չունենք, դեռ կքննարկենք խմբակցությունում, քանի որ այսօրվա հանդիպմանն ուղղակի ծանոթացել ենք թեկնածուի հետ, նրա կենսագրության, գործունեության հետ»։

Մեր զրույցում Խանդանյանն ասաց, որ ընտրության հարցում ավելի հեշտ որոշում կամ դիրքորոշում կհայտներ, եթե թեկնածուն լիներ Վահե Գրիգորյանը, քանի որ վերջինս իր մասնագիտական գործունեությունը տարիներ շարունակ ծավալել է հենց Հայաստանում՝ վերջին տարիներին մեր երկրում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների ընթացքում․

«Անձամբ ինձ համար ավելի հեշտ կլիներ, քանի որ ես ծանոթ եմ Վահե Գրիգորյանի գործունեությանը, նրա կենսագրությանը, գիտեմ՝ ինչ մակարդակի իրավաբան է, եւ ինչպես կկատարի ՍԴ դատավորի պարտականությունները։ Իսկ Գոռ Հովհաննիսյանի մասով գնահատական չեմ կարող տալ, քանի որ նոր ենք ծանոթանում նրա հետ»։

«Իմ քայլ»-ի հետ փակ հանդիպումից հետո հնարավո՞ր է ասել՝ Գոռ Հովհաննիսյանը որքանով անելիք ունի մեր երկրի դատական համակարգում եւ Սահմանադրական դատարանում, պատգամավորն ասաց, որ դեռեւս դժվար է ասել՝ որպես փորձառու իրավաբան՝ Հովհաննիսյանը որքանով կկարողանա իրականացրել իր պարտականություններն մասնագիտական գործունեությունը։

Խմբակցությունն առայժմ հստակ դիրքորոշում չունի՝ ինչպես են քվեարկելու Գոռ Հովհաննիսյանի թեկնածությանը, բայց, կարող ենք ենթադրել, որ նա չի ընտրվի, քանի որ խմբակցության պատգամավորները մեկ անգամ չէ, որ ակնարկել են՝ իրենց համար ընդունելի թեկնածու է Վահե Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ ՍԴ դատավորի պաշտոնը թափուր մնալուց հետո նախորդ տարի նախագահ Արմեն Սարգսյանը Ազգային ժողովին էր ներկայացրել հայտնի փաստաբան Վահե Գրիգորյանի թեկնածությունը, սակայն նա չընտրվեց, ավելի կոնկրետ՝ ՀՀԿ խմբակցության արդեն նախկին պատգամավորները չընտրեցին Գրիգորյանին․ քվեարկությանը մասնակցեց ընդամենը 53 պատգամավոր։ Վահե Գրիգորյանի օգտին քվեարկել էր 30 պատգամավոր, մինչդեռ անհրաժեշտ էր 63 քվե։

Այս տարվա մարտին արդեն Արմեն Սարգսյանն առաջադրեց Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը՝ առաջնորդվելով ՍԴ մասին օրենքով՝ ըստ որի ՍԴ դատավոր չընտրվելու դեպքում լիազոր մարմինը ներկայացնում է դատավորի նոր թեկնածու, հետեւաբար՝ Վահե Գրիգորյանին առաջադրել չէր կարող։ Սակայն եթե վաղը Գոռ Հովհաննիսյանը չընտրվի՝ Արմեն Սարգսյանը կկարողանա առաջադրել Վահե Գրիգորյանին՝ որպես նոր թեկնածու։

ՍԴ անդամի ընտրությունն անցկացվելու է գաղտնի քվեարկությամբ։ Թեկնածուն ընտրված է համարվելու պատգամավորների ¾-ի դրական քվեարկության կամ 63 քվե ստանալու պարագայում։

Տպել
4080 դիտում

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան