Եթե գյուղացին ցանկանում է վաճառել հողը, բայց գնորդ չունի, ապա պետությունը կգնի եւ փաթեթով կվաճառի. Գեւորգյան

Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գեւորգյանը, անդրադառնալով ոլորտի ռազմավարական փոփոխություններին, կարեւորեց հողային ռեֆորմները, որը հիմնականում հողերի խոշորացում է ենթադրում։

«Գաղտնիք չէ, որ ՀՀ-ում վարելահողերի 40 տոկոսն այս կամ այն պատճառով չի օգտագործվում՝ սեփականատերերի 20 տոկոսը ՀՀ-ում չեն, մյուս մասն էլ արդյունավետ չի համարում մշակումը։ Պետք է լինի հողային ռեֆորմի գույքագրում: Կլինեն նաեւ օրենսդրական փոփոխություններ, որով պարտադիր կլինի հողերի վարձակալումը։ Սա չի նշանակում, որ մարդուց խլում ենք սեփականությունը, այլ մարդը կմնա սեփականատեր, բայց, եթե չի օգտագործում հողը, ապա կտա վարձով։ Կլինի հողերի միավորում, քանի որ մարդիկ կան, որ մեկ հեկտար հող ունեն, բայց միմյանցից անջատ են։ Կկոնսոլիդացնենք՝ Ա-ն ու Բ-ն փոխանակում կանեն։ Եթե գյուղացին ցանկանում է վաճառել հողը, բայց գնորդ չունի, ապա պետությունը կգնի եւ փաթեթով կվաճառի»,- ասաց Գեւորգյանը:

Գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալը կարեւորեց նաեւ ռիսկերի մեղմումը, քանի որ գյուղատնտեսությունն ինքնին ռիսկային գործունեության տեսակ է։ Նրա գնահատմամբ, եթե ռիսկերը ճիշտ կառավարվեն, ապա կարող են մեղմել խնդիրները՝ կանխարգելել հիվանդությունները եւ այլն։

Գեւորգյանը դրական փոփոխություն համարեց ապահովագրության ինստիտուտի ներդրումը, ապա հավելեց, որ լրջագույն փոփոխություններ են լինելու, ավելին՝ այս տարի պիլոտային ծրագրում արդեն 6 մարզ է ներառվել։

«Քայլեր են կատարվում նաեւ բնական աղետներից պաշտպանելու համար: Պետք է խուսափել բերքի կորուստներից, հետեւաբար պետք է կիրառել բարձր տեխնոլոգիաներ՝ ցանցեր, հակակարկտային կայանների ցանցերը պետք է ուսումնասիրել։ Իրականում, մեզ համար դեռ պարզ չէ, թե հակակարկտային համակարգն ինչ արդյունք է տալիս»,- ասաց Գեւորգյանը։

Տպել
2782 դիտում

Տեսչական մարմինների ղեկավարների 16 տեղակալներ չեն ունենալու սպասարկող ծառայողական ավտոմեքենաներ

Ճանաչելիության բարձրացում և ենթակառուցվածքների զարգացում․ գործադիրը գումար հատկացրեց զբոսաշրջության զարգացմանը

Հանկարծ չստացվի, որ մենք չուզողություն ենք անում, ջուրն անվճար չենք տալիս. վարչապետ

Իջեւանում քաղաքացիները մետաղյա ձողերով ու քարերով հարվածներ են հասցրել ոստիկաններին․ Օսիպյանը մանրամասներ է ներկայացնում

Սեւանում քաղաքացիները կարող են լողալ, բայց պետք է մաքուր պահեն շրջակայքը. վարչապետ

Ռուսաստանը մտադիր չէ դադարեցնել համագործակցությունը Իրանի հետ. Լավրով

«Արսենալը» հաղթեց «Բավարիային». Մխիթարյանը մասնացկեց խաղին (տեսանյութ)

Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով նիստը կքննվի դռնբաց

Մարզպետը 200 աշխատատեղի մասին հայտնել է ծառահատողներին, սակայն նրանք ցանկանում են, որ իրենց պահանջը կատարվի

Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան հարցաքննվել է դատախազությունում

Հրդեհ Խաչիկ գյուղում. այրվել է մոտ 1.5 հա խոտածածկույթ. ԱԻՆ

Մարդիկ, որոնք 30 տարի շարունակ արել են այդ սեւ գործը, շարունակում են մնալ աղքատ. Փաշինյան

Հայաստանը լավ է գիտակցում շրջակա միջավայրի մարտահրավերներն ու բնական աղետների ռիսկերը. Ավինյան

Կառավարությանը ապօրինի պայմաններ պարտադրելու որեւէ փորձ արժանանալու է ամենակոշտ հակազդեցության. վարչապետ

Հուլիսի 15-ից օգոստոսի 8-ը Ամիրյան փողոցում երթևեկը կկազմակերպվի ջրամատակարարման ցանցի շինարարությանը զուգահեռ

Դատավորների վեթինգն անհրաժեշտ չէ՞. քաղաքացիական հասարակությունը պահանջով դիմել է ՀՀ իշխանություններին

Արժանի խաղ, ցավալի պարտություն. «Արարատ-Արմենիան» դուրս մնաց ՉԼ-ից. ԵԼ-ում մրցակիցը կիսապրոֆեսիոնալ թիմ է (տեսանյութ)

ՄԻՊ-ի որոշմամբ` հատուկ հանձնարարությամբ աշխատանքային խումբ է գործուղվել Տավուշի մարզ

Մեր անհամաձայնությունը եղել է միայն մեկ հարցի շուրջ, ավելի ստույգ՝ մի անձի. Արա Շիրինյանը պատասխանել է Պասկևիչյանին

Մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը. օրակարգում ներառված է 29 հարց