Չեմ կարծում, թե անձեռնմխելիությունը հիմք է, որ Ռոբերտ Քոչարյանի կալանքը վերացվի․ ՍԴ դատավորի թեկնածու

ՍԴ դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանն Ազգային ժողովում է։ Այսօր նա հանդիպումներ է ունենալու խորհրդարանական «Լուսավոր Հայաստան» եւ «Իմ քայլը» խմբակցությունների հետ։ ԲՀԿ խմբակցության հետ Հովհաննիսյանը հանդիպել է մի քանի օր առաջ։

Մինչ ԼՀԿ-ի հետ հանդիպումը՝ Գոռ Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիության հիմքով կալանքից ազատելու հարցին՝ նշելով, որ չի պատկերացնում մի սահմանադիր, որը ողջամտորեն նախատեսի կարգավորում, որով ինչ-որ մեկը երկրում, անկախ պաշտոնից, անխոչընդոտ կերպով հանցագործություն կատարի եւ հանգիստ հեռանա․

«Չեմ կարծում, թե անձեռնմխելիությունը հիմք է, որ կալանքը վերացվի, ըստ իս՝ անձեռնմխելիությունը չի նշանակում, որ անձի նկատմամբ չի կարելի քրեական հետապնդում իրականցնել, եթե օրենքով սահմանված կարգով կասկած կա, որ հանցանք է կատարվել»,-նշեց ՍԴ դատավորի թեկնածուն։

Ինչ վերաբերում է կարծիքներին, թե Քոչարյանի հանդեպ քաղաքական հետապնդում է, Գոռ Հովհաննիսյանը հստակ պատասխան չտվեց՝ ասելով, որ հարցը անորոշ է, թե ընդհանրապես ովքեր են քաղաքական հետապնդման ենթարկված անձինք․

«Սովորաբար քաղաքական բանտարկյալներ են համարվում մարդիկ, որոնք իրենց քաղաքական հայացքների համար են գտնվում կալանքի տակ։ Քոչարյանի քրեական գործի նյութերին ծանոթ չեմ, եւ գնահատելը շատ բարդ է։ Գոնե այսօր ոչ մի պետություն անձին չի հետապնդում զուտ քաղաքական հայացքների համար՝ առանց օրենքով արգելված արարքների հետ որեւէ կապի։ Այդ տեսանկյունից բարդ է քաղաքական բանտարկյալի եւ լեգիտիմ բանտարկյալի տարբերակումը»։

Գոռ Հովհաննիսյանը մեկնաբանեց, թե քանի որ գործին չի հետեւում, միայն գիտի, որ Քոչարյանը հետապնդվում է կոնկրետ հանցագործության համար։

Ինչ վերաբերում է դատական համակարգի վիճակին եւ քաղաքացիների՝ այդ համակարգի հանդեպ անվստահությանը, ՍԴ դատավորի թեկնածուն ասաց, որ դրա առաջին պատասխանատուն հենց դատական իշխանությունն է․

«Մարդկանց վստահությունը կբարձրանա, եթե դատավորների որոշումները հասցեատերերին համոզեն»։

Գոռ Հովհաննիսյանն ասաց, որ Գերմանիայի բարեկեցիկ կյանքը թողել եւ եկել է Հայաստան, քանի որ ուզում է օգնել մեր երկրին․

«Ամբողջ աշխարհում իրավունքը արագ զարգանում է։ Իսկ ՀՀ-ում իրավունքը ահագին հետ է մնում այդ տեմպից։ Եկել եմ, որովհետեւ մտածում եմ, որ կարող եմ օգտակար լինել»։

Գոռ Հովհաննիսյանն ասաց, որ չի կարծում, թե իր՝ ՍԴ դատավոր չընտրվելը սեւ բիծ կլինի իր կարիերայի վրա․

«Ես ընդամենը իմ օգնությունն եմ առաջարկում»։

Տպել
1862 դիտում

Լեհաստանի Օսուվ քաղաքում հուշատախտակ է տեղադրվել` ի հիշատակ հայազգի զիվորների

Նախագահը հանդես է գալիս պետականության ամրապնդմանը միտված որոշումների օգտին. Ամուլսարի հանքի մասին

Հայաստանում որսը կիրականացվի միայն չորեքշաբթի, շաբաթ, կիրակի օրերին. կթույլատրվի գայլի ու շնագայլի որսը

Խոշոր հրդեհ Արալեզում. այրվել են կերաղացի տանիքը, 150 հակ անասնակեր, 6 ծառ ու խաղողի 3 վազ

Երևանում թալանել են «Հիդրոէլեկտրոմոնտաժ» ՓԲԸ-ի կոմերցիոն տնօրենին՝ հափշտակելով 20 հազար դոլար

Արայիկ Հարությունյանը մասնակցելու է «Վորլդսքիլզ» առաջնության շրջանակում կազմակերպվող երկօրյա համաժողովին

Հարցաքննվել է ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանը

ՀՀ-ն աջակցում է Եգիպտոսին ԵԱՏՄ-ի ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններում. Մնացականյան

Հանդիպմանը հասկացա, որ վարչապետի ցանկությունը հարցն իրավական ճանապարհով լուծելն է․ Գարեգին Միսկարյան

Քրեական հեղինակություն Բոգոյի վերաբերյալ քրեական գործը կարճվել է. ամբաստանյալի աթոռին է նրա քենակալը

Մոսկվայում մահացել է հայտնի շինարար և բարերար Վարդգես Արծրունին

TotoSport` Նոր բազմաֆունկցիոնալ հավելված TotoGaming-ից

ՀՀ դեսպանը Ռումինիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները

Հայաստան է այցելել ՆԱՏՕ-ի խորհրդատվական խումբը

Ի՞նչ խնդիրներ ունեն մասնավոր հատվածի ներկայացուցիչները. հանդիպումներ նախարարի հետ

Արտո Թունջբոյաջյան, Վահան Արծրունի. վաղվանից կմեկնարկի «Ֆրեսկո» ամենամյա փառատոնը

«Ներկայիս իրավիճակն անթույլատրելի է». Բակո Սահակյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել

Վենետիկի հանձնաժողովը պատրաստ է խորհրդատվական կարծիք տրամադրել Քոչարյանի գործով. Թովմասյանը գրություն է ստացել

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է, թե որքան է լինելու յուրաքանչյուր դասագրքի համար վճարի չափը

Կամ գտնվում են իրավական հիմնավորումներ, որոնցով հանքը փակվում է, կամ այդ հանքը շահագործվում է․ հանրաքվեն տարբերակ չէ