Կրքեր. շոուն ավարտվեց. կույսերը նաեւ հաճույք ստացան

14/04/2019 schedule15:50

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի ապրիլի 13-ի համարում

Ի՞նչ կարող է անել իշխանության մաս կազմող այն քաղաքական ուժը, որը հիմնահատակ քննադատում է կառավարության իրականացրած սեփականաշնորհումը։ Երեկ այդ քաղաքական ուժին «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանն ԱԺ ամբիոնից հուշեց չորս տարբերակ։ Ինչո՞ւ ընդամենը չորս, որովհետեւ 5-րդ տարբերակը, ըստ Դալլաքյանի, արդեն կստացվեր կույս մնալու եւ հաճույք ստանալու վիճակը, որը, Դալլաքյանի կարծիքով, ֆիզիոլոգիապես իրականանալի չէ։ Եւ ուրեմն՝ ի՞նչ կարող է անել իշխանության մաս կազմող ՕԵԿ-ը, որը երեկ եւս, արդեն ԱԺ նախագահի մակարդակով, ջախջախեց 2001-2003թթ. տեղի ունեցած սեփականաշնորհումը։

ՕԵԿ-ը կարող է. «ա»՝ կողմ քվեարկել հաշվետվությանն ու շարունակել խաղաղ գոյակցել կոալիցիոն համույթում, «բ»՝ կարող է մերժել հաշվետվությունը եւ շարունակել մնալ կոալիցիայում, «գ»՝ կարող է մերժել հաշվետվությունն ու դուրս գալ կոալիցիայից, եւ տարբերակ վերջին՝ կարող է մերժել հաշվետվությունն ու սկսել կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց։ Եւ չնայած 2001-2003-ի պետական գույքի մասնավորեցման ծրագրի հաշվետվության քվեարկությունը տեղի է ունենալու այսօր, ակնհայտ է, սակայն, որ ՕԵԿ-ն ընտրելու է տարբերակ «բ»-ն. քվեարկությամբ մերժելու է ներկայացված հաշվետվությունն ու շարունակելու է մնալ կոալիցիայում։ Այս տարբերակն իր հնարավորություններով որոշակի նմանություն ունի կույս մնալու եւ հաճույք ստանալու տարբերակի հետ, ինչը եւ երեկ խորհրդարանի նիստերի դահլիճում արեց ՕԵԿ-ը, փաստորեն, հերքելով Դալլաքյանի գիտելիքները կույս մնալու եւ հաճույք ստանալու անհամատեղելիության մասին։

«Ի՞նչ անենք, չասե՞նք, չխոսե՞նք։ Չէ՛, պետք է խոսենք, պետք է ասենք, որպեսզի հաջորդ անգամ չկրկնվի, որովհետեւ չափ կա, սահման կա։ Ես տեղեկացնում եմ, որ Վերահսկիչ պալատի հաշվետվության մեջ ներառված պետական գույքի մասնավորեցման բոլոր այն դեպքերը, ինչի մասին այստեղ խոսվեց, ես այդ նյութերն ուղարկելու եմ գլխավոր դատախազություն, որովհետեւ միլիոններ յուրացնողը պետք է պատժվի։ Եւ պետք չէ քննադատությունն ընդունել սվիններով. քննադատության նպատակը ոչ մեկի աչքը հանելը չէ, եւ ոչ ոք ինձ չի կարող հանդիմանել ՀՀ-ի լավը ցանկանալու համար։ Ես իմ երկրի լավն եմ ուզում»,- իր ելույթում ասաց Արթուր Բաղդասարյանը՝ թվարկելով պետական գույքի մասնավորեցման դեպքերի մի շքերթ, երբ գույքը մասնավորեցվել է արժեքից 100 եւ ավելի անգամ պակաս։

Իսկ մինչ Ա. Բաղդասարյանի արտահերթ ելույթը, ՕԵԿ խմբակցության անունից հանդես էր եկել Մհեր Շահգելդյանն ու տեղեկացրել, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու մասնավորեցման հաշվետվությանը. «ՕԵԿ-ը դեմ է 2001-2003 թվերին տեղի ունեցած մասնավորեցմանը, եւ մենք չենք կարող ու չենք պատրաստվում կողմ լինել մի գործընթացի, որը բազմիցս քննադատել ենք»։ ՄԱԿ խմբակցության նախագահ Գուրգեն Արսենյանը եւս տեղեկացրեց, որ իրենք չեն կարող ողջունել կարեւորագույն գաղափարների վարկաբեկումը, ուստի քվեարկելու են դեմ։ Իսկ «Արդարություն» եւ «Ազգային միաբանություն» խմբակցությունները հաշվետվության քվեարկությանը չեն մասնակցի։ Եւ չնայած առավոտից լուրեր էին շրջում, որ ՀՀԿ-ՕԵԿ հակամարտող կողմերը եկել են կոմպրոմիսի եւ որոշել են իրավիճակը չսրել, սակայն Ա. Բաղդասարյանի բոցաշունչ ելույթը անտարբեր չթողեց հանրապետականներին։

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը բարձրացավ ամբիոն ու ներկաներին խորհուրդ տվեց չհավատալ այն հեքիաթներին, որտեղ Մոխրոտիկը դառնում է գեղեցկուհի, ինչպես նաեւ չհավատալ նրան, որ կոալիցիոն կուսակցություններից մեկը փոշոտվել է, իսկ մյուսն աննախադեպ ծաղկում է ապրում։ «Հիմա «Օրինաց երկիր»-Մոխրոտիկը գեղեցկուհի դառնալու շանս չունի՞»,- հետաքրքրվեցին դահլիճից։ Սահակյանը չպատասխանեց ռեպլիկին եւ շարունակեց իր ելույթը. «Մի քիչ տոն տայինք, արդեն կոմպրոմատների վիճակ էր ստեղծվում, եւ իրար տուն էին քանդելու։ Որովհետեւ հենց որ կպանք՝ եղած-չեղած բաները գլխներին էր լցվելու»,- ի պատասխան ՕԵԿ-ականների ելույթի ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը։

Եւ եթե Գալուստ Գրիգորիչի հանդեպ Ա. Բաղդասարյանը մեծահոգի գտնվեց ու չմիջամտեց նրա ելույթին, ապա ՀՀԿ անդամ Գագիկ Մինասյանի եւ ԱԺ նախագահի միջեւ սկիզբ առած լեզվակռիվը շոշափեց բավականին լայն սպեկտոր՝ պետական շահը նեղ քաղաքական շահին ստորադասելուց մինչեւ էշի զռռոցը։ Իսկ հանրապետական Արմեն Աշոտյանը, որին իր կուսակիցները խնդրել էին չսրել իրավիճակը եւ հրաժարվել ելույթից, այնուամենայնիվ, չկարողացավ գոնե երկու նախադասություն չասել: «Ժողովրդական հայտնի խոսք կա՝ ամենից շատ յուղում են այն անիվը, որը ամենաշատն է ճռռում։ Այս հարցի կապակցությամբ ծավալվող քննարկումները հիշեցնում էին քաղաքական խորամանկություն, սակայն որեւէ մեկին դեռեւս չի հաջողվել այնքան խորամանկ լինել, որ կարողանա թաքցնել իր այդ հատկությունը»,- ասաց Աշոտյանը։

Ու քանի որ ՀՀԿ-ին հատկապես դուր չէր եկել Արթուր Բաղդասարյանի արտահերթ ելույթը, հանրապետական Աշոտյանի մոտ առաջացել է ԱԺ կանոնակարգ օրենքում եւս մեկ դրույթ ամրագրելու ցանկություն: «Կարծում եմ, ճիշտ կլինի ԱԺ կանոնակարգ օրենքում նախատեսվող փոփոխություններում ավելացնել մի դրույթ, որը կկանոնակարգի նախագահողների արտահերթ ելույթները, որպեսզի դրանք չդառնան արտառոց ելույթներ»,- առաջարկում է պատգամավորը։   Իսկ ի՞նչ է մտածում կառավարության ղեկավարը ՕԵԿ-ի եռօրյա ջանքերի մասին:

«Բոլոր կոնկրետ դեպքերը, որոնց մասին խոսվեց, դրանք բոլորը անցել են կառավարության նիստերով, որոնց ներկա են եղել նաեւ այդ կուսակցության անդամները եւ կարող էին այդ հարցերն այն ժամանակ բարձրացնել։ Նման բան չի եղել։ Ինչ վերաբերում է այդ որակի ելույթներին, ապա դրանք ունեն օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ, որոնց անդրադառնալ չէին ցանկանա, քանի որ իրենք առարկայական ոչինչ չասացին։ Սակայն ես եւ կառավարությունը պատրաստ էինք, եթե շատ առարկայական խոսեին, պատասխանելու բոլոր նրանց հարցերին: Հասկանալի է, որ նախընտրական տարի է, սակայն յուրաքանչյուրը ինքը պետք է բարոյականություն ունենա եւ չփորձի ցանկացած միջոցով ընտրող ճարել»,- երեկ եռօրյա խորհրդարանական կրքերն ամփոփեց Անդրանիկ Մարգարյանը։

Իսկ ի՞նչ կլինի, եթե այսօր խորհրդարանը չհաստատի սեփականաշնորհման հաշվետվությունը։ «Ոչ մի բան էլ չի լինի. ընդամենը Վ. Դալլաքյանի արած առաջարկը կարող են իրագործել եւ դնել կառավարության վստահության հարցը»,- թեման ավարտեց վարչապետը։ Պարզ է, սակայն, որ ՕԵԿ-ը չի օգտվի Դալլաքյանի առաջարկից, որովհետեւ կույս մնալու եւ հաճույք ստանալու պրոցեսում կառավարությանն անվստահություն հայտնելու դեպքեր չեն գրանցվել։

Նաիրա Զոհրաբյան    

Տպել
1730 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա