Մարտունակ թալանչիներ. մի՛ չարչարեք զինակոչիկներին

14/04/2019 schedule15:45

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի ապրիլի 13-ի համարում

Վնասվածքաբանության, օրթոպեդիայի եւ ռեաբիլիտացիայի կենտրոնի տարածքում օրեր անցկացնող զորակոչի տարիքի տղաներն ու նրանց ծնողները դժգոհում են ավելորդ քաշքշուկից՝ միաժամանակ նշելով, որ փողն այդ գործում ամենեւին էլ երկրորդական դեր չունի: Նրանք այն տղաներն են, որոնք կասկածելի առողջություն ունեն եւ զինկոմիսարիատներից ուղարկվել են՝ հետազոտվելու ու զինվորական ծառայության պիտանի կամ ոչ պիտանի լինելու մասին եզրակացությունը տանելու նպատակով, բայց որոնք այստեղ հասցնում են չարչարանքներ կրել ու նաեւ գումարներ վատնել: Նոյեմբերյանի գյուղերից մեկից եկած միեւնույն տարիքի երկու բարեկամները, պարզվեց, իրենց իրավունքները վատ չեն իմացել, եւ երբ ռենտգենի կաբինետում նրանցից 500 դրամ են պահանջել, մերժել են:

«Ես չկոպտեցի, բժշկին կանչեցի, բժիշկը կոպտեց»,- ասում է նրանցից մեկը, իսկ մյուսն ավելացնում, որ զինկոմիսարիատից նույնիսկ ճանապարհածախսը չեն տվել, թե գնաք-գաք, 3 հազար դրամ կտանք, մինչդեռ ըստ նրա՝ գնալ-գալու համար 5 հազար դրամ է հարկավոր: «Բա էստեղ մարշրուտկով ման գա՞լը: Բա հիվանդանոց գալ-գնա՞լը: Գալիս ենք ըստեղ, առավոտից իրիկուն սոված-ծարավ մնում, բա է՞դ»,- չի կարողանում հասկանալ գյուղացի այս տղան: Իսկ երեկ արդեն չորրորդ օրն էր, ինչ նրանք այնտեղ էին անցկացնում: Զինակոչիկների ծնողները հավաստիացնում էին, որ 15 հազար դրամն արագացուցիչ լավ գործոն կարող է լինել, բայց նրանցից բոլորը չէ, որ ի վիճակի են լինում կամ ցանկանում են վճարել, ուստի ստիպված են լինում օրերով սպասել:

Թալինի շրջանում բնակվող հաշմանդամ ազատամարտիկը դժգոհում էր, որ իր որդու 10 օր առաջ սկսած հետազոտությունների պատասխանը այդ օրն է միայն ստացել, քանի որ չի վճարել 15 հազար դրամը: Մինչդեռ նա համարում է, որ արդարացի կլիներ, եթե հակառակը լիներ: Այսինքն՝ որպես ազատամարտիկի որդու՝ իր տղային արտահերթ ճանապարհեին. «Թող հարյուր հոգուց մեկն էլ այդպես լիներ»: Փոխարենը նա նաեւ ֆինանսական վնասներ է կրել: Որպեսզի տղային ուղարկի հայրենիքի համար ծառայելու, ստիպված է եղել նրա հետազոտման հետ կապված 20 հազար դրամ ծախսել՝ տրանսպորտներն ու ուտելիքը ներառյալ: Հիվանդանոցում վերջին անգամ հազար դրամը նա տվել էր հիվանդության եզրակացությունը պարունակող թուղթը վերցնելու համար. չգրված կարգ է, եւ նա միակը չէր:

Երբ զինակոչիկների դժգոհությունների մասին փորձեցինք զրուցել կենտրոնի տնօրեն Վաչագան Այվազյանի հետ, նա առաջարկեց դիմել բուժգծով իր տեղակալին՝ միաժամանակ զգուշացնելով, որ առանց ապացույցների մեր գրելու դեպքում ինքը մեզ դատի է տալու: Շոշափելի ապացույցը չուշացավ: Սենյակում, որտեղ մեքենագրում եւ տալիս են հիվանդության մասին ակտը, մենք ականատես եղանք, թե ինչպես է միջին տարիքի ռուս տղամարդը մեքենագրուհուն տալիս հազար դրամը, իսկ երբ վերջինից ցանկացանք պարզել, թե դա ինչի համար է, նա պնդեց, որ նախ տղամարդը զինակոչիկի հայր չէ, հետո էլ գումարը արխիվից հանած էպիկրիզի համար է տվել: Իսկ այդ նույն հարցին այդ նույն տղամարդը, որը զինակոչիկի հայր է, տրամագծորեն հակառակ եւ նաեւ զավեշտալի պատասխան տվեց՝ ասելով, որ այդ կնոջից պարտք էր վերցրել, ինչը եւ վերադարձրեց:

Այս ամենի վերաբերյալ Օրթոպեդիայի կենտրոնի տնօրենի բուժգծով տեղակալ Վլադիմիր Ամիրբեկյանի հետ մեր զրույցում պարզվեց, որ ինքը «տեղյակ չէ» իրենց հիմնարկում պտտվող գումարների մասին: Նա պարբերաբար կրկնում էր, թե փող տվողին բեր այստեղ, եւ հարցն անմիջապես կլուծենք: «Եթե դա ապացուցվի, էդ ով որ վերցրել է, մի ժամ այստեղ չի աշխատի»,- հավաստիացնում էր Վլ. Ամիրբեկյանը՝ համոզված լինելով, որ ոչ մի տվող այդ մասին իրեն ոչինչ չի ասելու: Իսկ երբ հայտնեցինք, թե ինքներս ենք փող տալու դեպքի ականատես եղել, նրա մեջ անմիջապես մարեց «մեղավորին» ճանաչելու ցանկությունը: Այս ամենից հետո ստիպված ես լինում վերանայել նախօրոք ունեցած այն կարծիքդ, թե ապագա զինակոչիկին շատ մանրազնին են ուսումնասիրում՝ բացառապես նրա շահերից ելնելով, եւ ամենափոքր հիվանդությունն իսկ աչքաթող չի արվում: Բայց ցավալիորեն պարզվում է, որ սա նույնպես փող աշխատելու մի տարբերակ է:

Հ.Գ. Նշենք, որ մինչեւ հետազոտությունների ավարտը ցանկացողներին հիվանդանոցում մնալու տեղ է տրամադրվում, բայց միայն այդքանը: Եւ սննդի հարցը ինչ-որ կերպ լուծելու համար քաղաքին անծանոթ զինակոչիկները գերադասում են հարազատ-բարեկամներին նեղություն տալով՝ նրանց տանը մնալ: Ի դեպ, նշենք, որ նշված զինակոչիկների մի չնչին մասն է միայն հետազոտման արդյունքում բանակից ազատվելու հնարավորություն ստանում: Հավելենք նաեւ, որ երեւանյան ուրիշ հիվանդանոցներ նույնպես զորակոչիկների բժշկական քննություն անելու լիազորություն ունեն` ըստ իրենց մասնագիտացման: Ենթադրվում է, որ նույն վիճակն է նաեւ դրանցում:

Աննա Զախարյան

Տպել
1511 դիտում

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում