13 տարի հետո. ինչո՞ւ գիտնականները սկսեցին խոսել

13/04/2019 schedule15:16

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի ապրիլի 12-ի համարում

Գիտությունների ազգային ակադեմիայի արդեն նախկին նախագահ Ֆադեյ Սարգսյանի հրաժարականից հետո ակադեմիայի համակարգում աշխատող գիտնականները բավական ակտիվացել են: Ու եթե մինչ այժմ բոլորը խոսում էին միայն պատերի տակ, իսկ Ֆադեյ Սարգսյանին հրապարակայնորեն ծանր մեղադրանքներ առաջադրած միակ ակադեմիկոսին` Հանրի Ներսիսյանին, անվանում էին հոգեկան հիվանդ, ապա այժմ կամաց-կամաց սկսել են բարձրաձայն դժգոհել: Երեկ ԳԱԱ բոլոր երեք բաժանմունքները այսօր նախատեսված ԳԱԱ ընդհանուր ժողովից առաջ հրավիրել էին բաժանմունքների ժողովներ: Այսպիսով, մի խումբ գիտնականներ Ֆադեյ Սարգսյանի հրաժարականից հետո տարածել են մի հայտարարություն, որը նախկինում դժվար թե անեին: Հայտարարության մեջ, որով գիտնականները դիմում են ԳԱԱ ընդհանուր ժողովին, մասնավորապես ասված է.

«Գիտության մեջ եւ գիտնականների շրջանում ստեղծված ներկայիս ոչ բարենպաստ իրավիճակը կապված է կառավարման տոտալիտար ռեժիմով, ինչպես ԳԱԱ նախագահության մակարդակով, այնպես էլ գիտական ինստիտուտներում ադմինիստրատիվ-տնտեսական կառավարման մակարդակով: Խոսքի ազատության, թափանցիկության, ֆինանսական հաշվետվությունների բացակայությունը, արհամարհանքը գործող գիտնականների հետաքրքրությունների եւ գիտական համքարության հանդեպ ընդհանրապես, չի նպաստում ժամանակակից գիտության զարգացմանը եւ ուժեղ արգելակում է գիտատեխնիկական ինտեգրմանը համաշխարհային գիտական դաշտին»:

Հայտարարության հեղինակները հույս են հայտնում, որ ակադեմիայում տիրող կառավարման նախորդ դարի մեթոդներն արմատախիլ կարվեն շատ մոտ ապագայում` ԳԱԱ-ում սկսելով 21-րդ դարին համապատասխան դեմոկրատական վերակառուցում: «Հուսով ենք, որ ԳԱԱ ընդհանուր ժողովը կնպաստի դրական, դեմոկրատական փոփոխություններին, անհապաղ ճշգրտումներ կմտցնի ԳԱԱ նախագահության եւ ինստիտուտների կանոնադրությունների մեջ: Հաստատ համոզված ենք, որ տան մեջ կարգ ու կանոն պետք է մտցվի արդեն այսօրվանից»,- ասված է հայտարարության մեջ: Ավելին, սույն հայտարարությունն ընթերցելուց հետո ՄԱԿ-ի սոցիալ-տնտեսական խորհրդի անդամ, Ինֆորմատիզացիայի միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Առնոս Հովհաննիսյանը սկսեց ամոթանք տալ ԳԱԱ նախագահության անդամներին:

«Եկել է ժամանակը, որ դուք ձեր խոսքը պետք է ասեք: Բայց դուք լռում եք: Բողոքողին էլ հոգեկան հիվանդ եք ասում: Բա դուք չեք ամաչո՞ւմ: Բա դուք դրա համար պատասխան չպետք է տա՞ք: Էն մարդն ընդվզում էր, մենակ էր, ոչ մի ընկեր չուներ, ոչ մի թայֆա չուներ, մի 2 թիվ էր ուզում: Հիմա ես պահանջում եմ, ասեք, այս տասը տարվա մեջ ինչքա՞ն փող է մտել ակադեմիա, որպես օգնություն: Ինչո՞ւ հարց չեք բարձրացնում: Եթե լռում եք, հավասարապես մեղավոր եք ակադեմիայի կատարած մեղքերի մեջ: Ուրեմն, մի զբաղվեք ակտիվ գործունեությամբ, գնացեք, ձեր թոշակը վայելեք»,- ասում էր գիտնականը: Բնականաբար, նախագահության անդամներից ոչ ոք ոչ մի պահանջված թիվ էլ չներկայացրեց ու որեւէ բան չկարողացավ ասել:

Պարզապես, ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքից ոմանք սկսեցին բարձրաձայնել, որ դանակը հասել է ոսկորին, որ վիճակն իսկապես ծանր է, որ իրենց ուժեղ լիդեր է պետք, եւ լացելու փոխարեն պետք է պահանջեն փոխել այն խայտառակ վիճակը, որն այսօր տիրում է ակադեմիայում: Իսկ թե ինչ խայտառակ ճգնաժամ է տիրում Գիտությունների ազգային ակադեմիայում, թերեւս բոլորին է հայտնի: Դրա արդյունքում, ըստ պաշտոնական վիճակագրության, միայն 2005 թվականին ակադեմիայի համակարգից հեռացել է 136 հոգի, որոնցից 14-ը գիտության դոկտորներ են, իսկ 122-ը` գիտության թեկնածուներ: Բնականաբար, եթե այսպես շարունակվի, մի քանի տարի անց ԳԱԱ համակարգում այլեւս մարդ չի մնա:

Դա է նաեւ պատճառը, որ երեկ գիտնականները պահանջում էին, որ ակադեմիայի նախագահի բոլոր թեկնածուները գիտնականներին ներկայացնեն ԳԱԱ համակարգում բարենպաստ պայմաններ ստեղծելու, ակադեմիայի դեմոկրատացման եւ երիտասարդացման երկարատեւ ծրագրեր: «Այս բոլորը մեր ձեռքի գործն է: Վարչապետը Ֆադեյ Սարգսյանին գերազանց նշանակեց իր աշխատանքի համար: Այլապես, չէր նշանակի իրեն խորհրդական: Եթե մեզնից որեւէ մեկը նման բաներ աներ, վաղուց արդեն աշխատանքից հեռացված կլիներ: Բայց բանը հասել է այնտեղ, որ վարչապետն ասում է` եթե ձեզ լավ պահեք, փող կտանք: Ու մենք ահից անում ենք այն, ինչ մեզ ասում են: Ես այն ստորացված մարդկանցից մեկն եմ, ինչպիսին եք դուք բոլորդ: Ես չեմ կարող հանդուրժել այս վիճակը»,- ասում էր Օրգանական քիմիայի ինստիտուտի պրոֆեսոր Ալեքսանդր Գեւորգյանը:

Թե ինչու են բոլոր գիտնականները սկսել խոսել միայն այսօր, երբ Ֆադեյ Սարգսյանի պաշտոնավարման բոլոր 13 տարիների ընթացքում նույն վիճակում էին, անհասկանալի է մնում: Փաստը մնում է միայն այն, որ Տաճատիչի հրաժարականից հետո ակադեմիայում արդեն որոշակի դրական տեղաշարժ կա, առայժմ միայն խոսքի ազատության տեսակետից:

Հ.Գ. Երեկ ԳԱԱ բաժանմունքները ներկայացրեցին իրենց տարեկան հաշվետվությունները: Բնականաբար, հաշվետվություններում ասված է, որ գիտական ոլորտում հաշվետու տարվա ընթացքում կատարվել է հսկայական աշխատանք:  

Լուսինե Բարսեղյան

Տպել
896 դիտում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված