«Տանիքը բլել է 2-րդ հարկի վրա, 2-րդ հարկը բլել է 1-ին հարկի վրա». Լեւոն Բարսեղյանն առաջարկում է դիմել Ֆելիքս Ցոլակյանին

Գյումրիում «Մեր մանկության տանգո»-ն հայտնի ֆիլմի է՛լ ավելի հայտնի պատշգամբը կախված վտանգ է գյումրեցիների եւ քաղաքի հյուրերի գլխին: Ուղիղ իմաստով: Պատշգամբն էլ, շենքն էլ վթարավտանգ են եւ անընդհատ ինքնափլուզվում են: Անկախ սարսափազդու տեսքից, Գյումրի եկած զբոսաշրջիկներին գիդերն անպայման ուղեկցում են այդ շենքի մոտ, պատմում ֆիլմի, դերասանների, պատշգամբի մասին: Շատերը գուցե չկանխատեսելով հնարավոր դժբախտ պատահարի հավանականությունը, մտնում, մի կերպ բարձրանում են կիսափուլ պատշգամբ եւ լուսանկարվում: Որպեսզի այդ լուսանկարները զբոսաշրջիկների եւ ցանկացած մեկի համար չլինեն վերջին հիշողություններ, այսօր Գյումրու ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանն ավագանու նիստում տարածքը պարսպապատելու, որպես վտանգավոր գոտի առանձնացնելու առաջարկություն ներկայացրեց:«Էդ շենքը սարսափելի քանդել են ե՛ւ ժամանակը, ե՛ւ մարդիկ, հիմա էլ ոնց որ գնում են, հավաքվում են, կրակ են անում, ապրում են: Առաջարկում եմ դիմել ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանին, բերեն ինչ-որ անվտանգության պատնեշներ շարեն, որովհետեւ էնտեղ տուրիստները գալիս, մտնում, ելնում են պատշգամբ, մի օր ընկնելու են, մի փորձանք էղնի, տակից դուրս չգանք: Բերեն, արգելապատնեշով փակեն, եւ նույնիսկ կարող ենք շաբաթօրյակի միջոցով մաքրել էդ աղբը, որովհետեւ տանիքը բլել է 2-րդ հարկի, վրա, 2-րդ հարկը բլել է 1-ին հարկի վրա, վերեւից վար երեւում է արդեն: Էդ ամբողջը պետք է մաքրվի: Մշակույթի նախարարությունն ինչ-որ գումարներ է ման գալիս էս պահին, բայց կարեւորը հիմա տարածքը մարդկանցից մեկուսացնելն է ինչ-որ կերպ»,-ասաց Լեւոն Բարսեղյանը:Սամվել Բալասանյանն էլ նշեց, թե շենքի ճակատագրի հստակեցան համար սպասում է ռուսական կողմի պատասխանին: «Վառեմ-մարեմի շենքի հետ կապված ես խոսակցություն եմ ունեցել ե՛ւ ռուսական կողմի հետ, ե՛ւ առաջարկել եմ շենքը տալ Թումոյին էն պայմանով, որ շենքի առաջին հարկի մի հատվածը դառնա ռուսական փոստատան թանգարան, այնպես, ինչպես շենքի պատմությունն է: Հենց այդ շենքում է գործել Ցարական Ռուսաստանի փոստատունը: Հիմա շատ արագ պատասխանի ենք սպասում ռուսական կողմից, եթե այդ պատասխանն ուշացավ, մենք բնականաբար որոշում կկայացնենք, որովհետեւ իսկապես շենքը քանդվում է:Միայն թե ռուսական կողմի պատասխանին Գյումրին սպասում է 2017 թվականից: Այս մասին ՀԺ-ն մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանի հետ խոսել էր դեռեւս 2018 թվականի մարտի 13-ին: «2017 թվականին նախագիծ ներկայացվեց նախարարության կողմից եւ ռուսական կողմը վերականգնելու ցանկություն հայտնեց, հավանաբար ցարական Ռուսաստանի հետ կապ ունենալու փաստը հաշվի առնելով եւ այն ժամանակ որոշում կայացվեց, որ հայ-ռուսական թանգարան կառուցվի: 2018 թվականին էդպիսի քննարկումներ եղան, որոնց ես էլ եմ մասնակցել, բայց այսպես ասած՝ հստակ որոշում չեղավ, թե երբ են սկսվելու կառուցապատման աշխատանքները, բացի այդ, կան մարդիկ, ովքեր ցանկություն ունեն վերականգնել կառույցը եւ շահագործել, ուղղակի էստեղ քանի որ մենք պետք է ներկայացնենք ծրագիր եւ ռուսական կողմն է ուշադրության արժանացրել, սպասում ենք  ռուսական կողմի պատասխանին: Եթե հասկանանք, որ ռուսական կողմը դեռ ցանկություն ունի այն վերականգնելու, նոր մասնավոր ներդրողներին կկարողանանք պատասխանել»,-ասել էր փոխնախարարը:

Վառեմ-մարեմի շուրջ քանի քար լռությունը շարունակվում է, մարդկանց տարբեր խմբերի հետաքրքրասիրությունն է աճում: Զբոսաշրջիկները գալիս են հիանալու, լուսանկարվելու, որը մի օր լավ ավարտ չի ունենալու, անտուն թափառականները հավաքվում են կիսափուլ պատերի տակ, հարբում, ծեծկռտուք սարքում:

Դատելով տարածքում ներարկիչների, ինչ-որ դեղորայքի դատարկ տուփերի եւ սրվակների առկայությունից, նաեւ ենթադրելի է, որ պատմական նշանակության շինության ավերակները ապաստան են նաեւ թմրամոլների համար: Սրանով հանդերձ, որեւէ հսկողություն տարածքում սահմանված չէ:

Տպել
778 դիտում

Արամ Խաչատրյանի «Սուսերով պար»-ը հնչել է՝ Պուտինի եւ Կիմ Չեն Ընի պատվին ընդունելության ժամանակ

Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկումների վերաբերյալ խորհրդարանական լսումներ կանցկացվեն

«Զոն» նայողների արտոնությունները, ինչը եղել է նախկին իշխանությունների ժամանակ, վերացված է. Զեյնալյան

Քավոր-սանիկական հարաբերություններ չունենք Վլադիմիր Գասպարյանի հետ. ՊՎԾ պետի տեղակալ

Մեկիդ մոտ հարց չի՞ առաջանում, թե Միհրան Պողսյանն ի՞նչ գործ ունի Ռուսաստանում․ Էդմոն Մարուքյան

Վարչապետի տիկինը փոքրիկ դստեր հետ իրենց առանձնատան պարտեզում տիկնիկային ներկայացում է բեմադրել (տեսանյութ)

Պաշտպանեք ձեր քաղաքացուն, եթե չեք կարողանում, գոնե մի ասեք, որ փայլուն հարաբերություններ կան Ռուսաստանի հետ․ Մարուքյան

Կառավարությունը մերժեց «Լուսավոր Հայաստան»-ի ներկայացրած օրենքի նախագիծը

Ինչո՞ւ էր անհրաժեշտ, որ այդ մարդիկ Հայաստանից հեռանան, որպեսզի դառնան աշխարհահռչակ երաժիշտ. վարչապետ

Քրեակատարողական ծառայությանը 30 լրացուցիչ հաստիք կտրամադրվի. նախագիծն ընդունվեց

Տպավորություն է ստեղծվում, որ երբեմն եղել են իրավիճակներ, երբ գոյություն են ունեցել սեփական դեսպանատներ. վարչապետ

Արտոնություն՝ «Ինթերնեշնլ Մանուֆաքչրինգ գրուպ»-ին. կստեղծվի 60-70 նոր աշխատատեղ՝ 200 հազար դրամ աշխատավարձով

Կառավարությունը մերժեց Տիգրան Ուրիխանյանի կողմից ներկայացված օրենքի նախագիծը

Մխիթարյանի մասով «Արսենալի» երկրպագուների համբերության բաժակը լցվել է

ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները մեկնել են ՌԴ, կլինեն Ռյազանի օդադեսանտային բարձրագույն ուսումնարանում

Խոշոր սեփականատեր ունենալը հատուկ է միայն մեկ խմբակցության․ մեր եւ երրորդ խմբակցությունում այդպիսիք չկան․ Հայկ Գեւորգյան

ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները մասնակցում են ՀԱՊԿ շրջանակում անցկացվող աշխատանքային հանդիպմանը

ՄԻԵԴ-ն այսօր հրապարակել է Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի վճիռը

ԱՄՆ-ի նախագահի ապրիլքսանչորսյան ուղերձը որևէ արժեք չունի. Թուրքիայի ԱԳՆ

Այն մարզիկները, ովքեր ոգեշնչման օրինակ են, պետք է տեսնեն, որ ՀՀ-ն գնահատում է իրենց վաստակը պետության առաջ. վարչապետ