Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 8-րդն է Եվրոպայի առաջնությունում

ՀՀ մարմնամարզության հավաքականի անդամ, Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Դավթյանը 8-րդ տեղն է զբաղեցրել Եվրոպայի 2019 թ. առաջնությունում: Այսօր՝ ապրիլի 12-ին, Շեցինում ընթացող մրցաշարի բազմամարտի եզրափակչում հավաքել է 83.097 միավոր: Եվրոպայի առաջնության բազմամարտում Դավթյանը նաեւ Եվրոպական խաղերի ուղեգիր է նվաճել:

Բազմամարտում 88.665 միավորով ոսկե մեդալ է նվաճել ռուս Նիկիտա Նագորնին: 2-րդ տեղում նույնպես Ռուսաստանի ներկայացուցիչ է՝ ծագումով հայ բազմամարտում աշխարհի 2018 թ. չեմպիոն Արթուր Դալալոյանը (87.832): 3-րդը կիպրոսցի Մարիոս Գեորգիուն է (84.398):

Ապրիլի 13-ին ՀՀ-ն կունենա եւս 2 մասնակից: Օղակների եզրափակչում ելույթ կունենան Եվրոպայի փոխչեմպիոն Վահագն Դավթյանն ու համաշխարհային ուսանողական խաղերի հաղթող Արթուր Թովմասյանը:

ՀՀ հավաքականն այս մրցաշարում ներկայացնում էին նաեւ Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բրոնզեմեդալակիր Հարություն Մերդինյանը (նժույգթափեր), ինչպես նաեւ Եվրոպայի երիտասարդների առաջնության արծաթեմեդալակիր Արթուր Ավետիսյանը եւ Վիգեն Խաչատրյանը (մի քանի մրցաձեւերում): Նրանք չեն հաղթահարել որակավորման փուլը: Արթուր Դավթյանը նույնպես եզրափակիչ չի անցել մի քանի ձեւերում՝ այդ թվում հենացատկում, որով 2016 թ. Եվրոպայի արծաթեմեդալակիր էր դարձել: Այս վարժությունում առաջին պահեստային է:

Եվրոպայի առաջնությունը Լեհաստանում մեկնարկել է ապրիլի 10-ին: Կավարտվի 14-ին:

Տպել
465 դիտում

Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում Լոս Անջելեսի գործարար համաժողովին. ուղիղ

Կեցցե՚ս Հակոբ ջան. վարչապետը շնորհավորել է հայ ծանրորդին՝ հաղթանակի կապակցությամբ

Թբիլիսիի օդանավակայանում Հայաստանի քաղաքացու մոտ 1 կգ չհայտարարագրված ոսկի են հայտնաբերել

ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում

ՀՅԴ-ն պետք է որոշակի վերագնահատումներ անի. վարչապետը՝ ՀՅԴ՝ ԱՄՆ Արևմտյան ափի ԿԿ ներկայացուցիչներին

Ճապկուտ գյուղում այրվել է մոտ 30 հա խոտածածկ տարածք

Դանակահարություն Լոռիում. 16-ամյա պատանին ներկայացել է ու խոստովանել

Արարատ Միրզոյանը Մոլդովայի խորհրդարանի նախագահի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

Աշխարհի չեմպիոն հռչակվեց գյումրեցի ծանրորդ Հակոբ Մկրտչյանը

ԱԽ քարտուղարը հանդիպել է ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ

Միջոցառումներ 100-ամյա ԵՊՀ-ում. ներկայացվել են դասախոսների եւ ուսանողների ձեռագործ աշխատանքները, գեղանկարները

«Գյումրի» ԲԿ-ն ճանաչվել է «Լավագույն մարզային բազմապրոֆիլ բժշկական կենտրոն»

Նման բան տեղի չի ունեցել առհասարակ. ՊՆ խոսնակը՝ վարչապետի որդու «կոնֆլիկտի» մասին

Վանաձորի բժշկական կենտրոնը՝ լավագույնս զարգացող մարզային բժշկական կենտրոն

Վերին Լարսի անցակետում հերթերը գոյացել են ՌԴ-ից եկող մեքենաներից. նախարարությունը կապի մեջ է

Զինծառայողը հրազենային վնասվածքը ստացել է ծառայակցի կողմից. հարուցվել է քրեական գործ. ՔԿ

6 անգամ կբարձրանա առաջին երեխայի ծննդի համար տրվող գումարը, 2 անգամ՝ երկրորդի համար

Մեկնարկել է «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը

«Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն»-ի խոհանոցը վերանորոգել են, թերությունները՝ վերացրել (լուսանկարներ)

Անգրավ վարկեր Յունիբանկից՝ աջակցություն բիզնեսին ճիշտ ժամանակին