Նախօրոք սցենար չէր մշակվել. Հայ-ռուսական զորավարժություններն ավարտվեցին

ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում ապրիլի 12-ին տեղի է ունեցել հայ-ռուսական միացյալ զորախմբի (ուժերի) ստորաբաժանումների ներգրավմամբ ապրիլի 1-ին մեկնարկած գումարտակային մարտավարական զորավարժության եզրափակիչ` մարտական հրաձգության փուլը:

Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զորավարժության եզրափակիչ փուլին հետևել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ բարձրաստիճան զինվորականներ:

Ապրիլի 1-ից 12-ն անցկացված զորավարժության նպատակն էր ներդաշնակել տարբեր զորատեսակների ստորաբաժանումների համատեղ գործողությունները, ստուգել անձնակազմի մարտական պատրաստականությունը` միասնական ուժերով ուսումնամարտական առաջադրանքներ կատարելու ընթացքում: Լայնածավալ վարժանքի ընթացքում կիրառվել են անօդաչու թռչող սարքեր, կրակային տարբեր միջոցներ, հրետանային համակարգեր, ծանր զրահատեխնիկա և ավիացիա: Ներգրավվել է ավելի քան 1500 զինծառայող:

Զորավարժության գլխավոր առանձնահատկությունն այն էր, որ նախօրոք սցենար չէր մշակվել և զինծառայողներին խնդիրներ են առաջադրվել իրավիճակի զարգացմանը զուգահեռ։ Խաղարկվել են պաշպանողական, հարձակողական, ինչպես նաև հակահարձակողական գործողություններ:

Բարձր գնահատելով լայնածավալ զորավարժության նախնական արդյունքները` ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը վստահեցրել է, որ առաջադրված բոլոր ուսումնամարտական և կրակային խնդիրները կատարվել են բարձր մակարդակով և զորավարժությունը ծառայել է իր նպատակին` ապահովելով հայ-ռուսական միացյալ զորախմբի ստորաբաժանումների ներդաշնակումը և համատեղ խնդիր կատարելու օպերատիվությունն ու արդյունավետությունը:

Տպել
363 դիտում

«Women’s Club»-ի նոր անդամ Արենա Զեյնալյանի կերպարը կոտրելու է տարածված կարծրատիպը

Հայաստանում ներդրվում է անշարժ գույքի միասնական հարկատեսակը. գործադիրը հաստատեց նախագիծը

Ես այս ընթացքում բազմաթիվ աղաղակող կոպիտ թերություններ եմ տեսել. վարչապետ

Սուրբ Հովհաննես Կարապետի մասունքը տարվել է Շողակաթի վանք

Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ստանձնում է Վահե Գրիգորյանը․ նա երդվեց խորհրդարանում

Գործող հողի հարկին եւ գույքահարկին փոխարինելու է գալիս միասնական անշարժ գույքի հարկի գաղափարը. Պետրոսյան

Եվրոպական խաղերի բացման ժամանակ ՀՀ դրոշակակիրը կլինի Եվրոպայի չեմպիոն Բաչկովը

Ադրբեջանը մոտ 5%-ով ավելացնելու է ռազմական ծախսերը

Արդյունքում կունենանք 25 մլն խմ ծավալով ջրատար, նաեւ ոռոգման ենթակա կդառնա եւս 740 հա նոր հողատարածքներ. Պապիկյան

19-ամյա 6 երիտասարդների տարկետում է տրվել, որպեսզի կարողանան ավարտել դպրոցը

Առաջարկում ենք այդ նախագծի քննարկումը հետաձգել. Քյարամյանի առաջարկով հետաձգվեց գումարի հատկացման վերաբերյալ նախագիծը

Կառավարության որոշմամբ բասկետբոլի ազգային հավաքականի 3 խաղացողներ ազատվեցին զինծառայությունից

Ինձ էս օրը քցողը, ոչնչացնողը պետք ա ստանա արժանի պատիժ, ընտանիքս ոչնչացել ա. Մարտի 1-ի գործով տուժող

Միջադեպ Վրաստանի խորհրդարանում. հայկական պատվիրակությունը լքել է նիստերի դահլիճը

The Sun-ը պատմում է բրիտանացու մասին, որը ՀՀ-ում հիմնել է «Դիլիջան» ֆուտբոլային թիմը

Կառավարությունը 50 մլն դրամ կհատկացնի՝ Մանսուրյանի 80-ամյա հոբելյանին նվիրված միջազգային փառատոնի իրականացման համար

Վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել Միհրան Պողոսյանին կալանավորելու որոշումը. բողոքը մերժվել է

Գյումրիում որդին սպանել է մորը. ոստիկանները հայտնաբերել են կասկածյալին

Մեղավորները պետք է պատժվեն. Զաքար Հովհաննիսյանի քույրը եկել է դատարան

Մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը. օրակարգում ներառված է 30 հարց