«Չէի հավատում». ծանրորդ Հակոբ Մկրտչյանը գիշերը չի քնել, իր չեմպիոնական ելույթն է նայել

ՀՀ ծանրամարտի հավաքականի անդամ Հակոբ Մկրտչյանը (89) դժվարությամբ է հավատում հաջողությանը: Երեկ՝ ապրիլի 11-ին, չեմպիոն դարձավ Բաթումիում ընթացող Եվրոպայի 2019 թ. առաջնությունում: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա կիսվեց զգացողություններով: Խոստովանեց, որ այսօր ողջ գիշեր չի քնել:

«Տրամադրությունս շատ լավ է, զգացողություններս էլ, չեմ կարող բառերով նկարագրել: Գիշերը չեմ կարողացել քնել, անընդհատ մրցումներս էի նայում, չէի հավատում, որ չեմպիոն եմ դարձել»,- ասաց նա:

Մկրտչյանն առաջին անգամ էր մեծահասակների հավաքականի կազմում մասնակցում Եվրոպայի առաջնության: Հիմա անդադար շնորհավորանքներ է ստանում: Թոհուբոհի մեջ հասցրել է շփվել ընտանիքի անդամների հետ:

«Բոլորը շատ ուրախ են: Նրանք հավատում էին, որ կհաղթեմ»,- ասաց մարզիկը:

Ծանրորդը չեմպիոն դարձավ երկամարտում գրանցելով 371 կգ: Նա նաեւ փոքր ոսկի նվաճեց հրում վարժությունում (207 կգ): Հաղթեց վրացի Ռեւազ Դավիթաձեի դեմ թեժ պայքարում: Վրացին, որն ի վերջո զիջեց 1 կգ-ով, հանդես էր գալիս սեփական հարկի տակ բազմաթիվ երկրպագուների աջակցությամբ: Մկրտչյանն ընդգծում է, որ ոչ այդ հանգամանքը, ոչ էլ պոկումում 4-րդ տեղը զբաղեցնելն իր մոտ լարվածություն չեն առաջացրել:

«Պայքարը շատ ուժեղ էր: Ինձ ոչինչ չէր խանգարում, կապ չունի, թե ես որտեղ եմ գտնվում, իմ մտքում միան ծանրաձողն ու մոտեցումներս են: Պոկում վարժությունից հետո չեմ լարվել, քանի որ այդտեղ ուղղակի պաշար էի հավաքում, որ հրումում ավելի հեշտ լիներ»,- ասաց նա:

Եվրոպայի 2019 թ. առաջնությունից հետո մի շարք մրցումներ կան, սակայն Մկրտչյանի հիմնական նպատակն աշխարհի մեծահասակների առաջնությունն է: 89 կգ-ն օլիմպիական չէ, եւ նա պատրաստվում է փոխել քաշային կարգը. հանդես 96 կգ-ում:

89 կգ քաշային կարգում ՀՀ-ն էր ներկայացնում նաւ Դավիթ Հովհաննիսյանը: Նա բրոնզեմեդալակիր դարձավ երկամարտի 360 կգ-ով: Նաեւ փոքր բրոնզ նվաճեց պոկում վարժությունում (164 կգ): Ավելի վաղ ՀՀ կանանց ծանրամարտի հավաքականի կազմում փոքր արծաթ էր նվաճել Իզաբելա Յայլյանը (59 կգ):

Եվրոպայի 2019 թ. առաջնությունը մեկնարկել է ապրիլի 6-ին: Կավարտվի 13-ին:

Տպել
2267 դիտում

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Տավուշի մարզպետ

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի