Այսօր մեր խնդիրն է ստեղծել պայմաններ, որ Արցախի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսությունը չընդհատվի․ Նիկոլ Փաշինյան

Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման մեր պարտավորությունը եւս մեկ անգամ վերահաստատեցի ԵԽԽՎ ամբիոնից ելույթ ունենալով, եւ ասացի, որ կարծում եմ՝ վերջին շրջանում խաղաղության օրակարգը, խաղաղության բանաձեւը, դա կյանքի կոչելու առաջարկներ ներկայանցելը ադրբեջանցի մեր գործընկերներին եւ հանրությանը՝ մեր ամենակարեւոր անելիքներից մեկն է։ Այս մասին այսօր ԵԽԽՎ լիագումար նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԵԽԽՎ պատգամավորներից մեկի հարցին, որտեղ վերջինս ասում էր, որ 2001-ին ԵԽ-ում ընդգրկվելով՝ ՀՀ-ն խոստացել է, որ զբաղվելու է ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ, որը շարունակում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մարդու իրավունքների խախտումներով․ ի վերջո ե՞րբ եք կյանքի կոչելու ձեր այդ խոստումը, որը համապատասխան փաստաթղթերով ստանձնել է Հայաստանը։

Վարչապետ Փաշինյանն ընդգծեց, որ ուրախ է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ բավականին ուղիղ, անկեղծ, ազնիվ ու կառուցողական խոսակցություն է ծավալվել, բայց, ցավոք, մենք դեռ ընդհանուր պատկերացումներ չունենք Արցախի հարցի կարգավորման նրբությունների մեխանիզմների մասին․

«Բայց այն, որ մենք կարողացել ենք կառուցողական անկեղծ քննարկման մթնոլորտ ստեղծել, արդեն իսկ բավականին լավ է։ Մեր ընկալմամբ՝ այսօր կարեւորագույն մի քանի հարց կա, որոնց մենք պետք է պատասխանենք խաղաղության օրակարգը ինստիտուցիոնալ առումով ուժեղացնելու համար, եւ դրանցից մեկը ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատի լիարժեք գործարկումն է, որը ենթադրում է նաեւ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների կարգավորման խաղաղ գործընթաց։ Որովհետեւ շատ դժվար է հասկանալ, թե ինպես ենք մենք պատրաստվում հարցը կարգավորել՝ առանց կոնֆլիկտի առաջնային եւ հիմնական կողմին լսելու, առանց նրա հետ խոսելու, եւ, ինչպես արդեն ասացի, մեր քայլերը ուղղված են նրան, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում վերականգնենք երկխոսությունը ԼՂ-ի եւ Ադրբեջանի միջեւ»,-ասաց ՀՀ վարչապետը։

Նա նաեւ նշեց, որ թեեւ շատերը չգիտեն, բայց ԼՂ եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ տեղի է ունեցել նաեւ ուղիղ հանդիպում, այդ պրակտիկան եղել է նախկինում․

«ԼՂ ընտրված ներկայացուցիչներն, ըստ էության, միշտ ներգրավված են եղել բանակցային գործընթացում։ Սովորաբար ասում են մինչեւ 1998 թիվը, բայց ես կարող եմ ասել, որ մինչեւ 2018 թիվը Ղարաբաղի ներկայացուցիչները ներկա են եղել բանակցային գործընթացում։ Եկեք չմոռանանք, որ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ նախագահ դառնալուց առաջ եղել է ԼՂՀ նախագահ։ Դրանից հետո Սերժ Սարգսյանն է ներկայացրել Հայաստանը, բայց նա եղել է նաեւ Ղարաբաղի առաջնորդներից մեկը»։

Փաշինյանը հավելեց, որ մենք ունենք մի վիճակ, երբ ԼՂ-ն բանակցային ողջ գործընթացում ներկայացված է եղել բանակցությունների սեղանի շուրջ, եւ այսօր էլ մեր խնդիրն է ստեղծել պայմաններ, որ ԼՂ եւ Ադրբեջանի միջեւ երկխոսությունը չընդհատվի։

Տպել
2009 դիտում

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին

Իրավիճակը հասարակներից չէ, մինչև ապրիլի 5-ը վտանգն առկախված է, ներքին առումով ևս հանգիստ չէ. Հարություն Մկրտչյան