Մակրոնը ստորագրել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակման օր հաստատելու մասին հրամանը

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը ստորագրել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակման օր հաստատելու մասին հրամանը։

Փաստաթղթի համաձայն այդ օրը Փարիզում կազմակերպվելու են հիշատակի միջոցառումներ: Որոշման կատարման համար պատասխանատու է Ֆրանսիայի վարչապետը։

Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2001թ. օրենքի ուժով, իսկ 2016թ. քրեականացրել է Հայոց ցեղասպանության ժխտումը: Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելը Էմանյուել Մակրոնի՝ ֆրանսիահայ համայնքին տված նախընտրական խոստումն է, անցյալ փետրվարին նա հայտարարել է, որ որոշումը կայացրել է, գրում է Ազատությունը:

«Ֆրանսիան այն երկիրն է, որը նայում է պատմությանը առանց այն սքողելու։ Ֆրանսիան առաջիններից էր, որը դատապարտեց հայ ժողովրդի 1915 թվականի կոտորածները՝ իբրև մարդկության դեմ գործված ոճիր, երկար պայքարից հետո՝ 2001 թվականին, ընդունելով այն մի օրենքով, որը այնպես, ինչպես ես հանձն էի առել, ապրիլի 24-ին, կհռչակվի իբրև Հայոց ցեղասպանության նշանավորման ազգային օր», - հայտարարել էր Էմանյուել Մակրոնը:

Տպել
1846 դիտում

Իջեւանում բախումների հետեւանքով 13 անձ է ձերբակալվել. հարուցվել է քրեական գործ

Ապօրինի ծառահատումները կասեցվելու են ամենայն վճռականությամբ. վարչապետն ու ոստիկանապետը Տավուշում են

Մեկնարկել է Զարեհ Սինանյանի աշխատանքային այցը Մոսկվա

Իջեւանում այս պահին մեծածավալ ոստիկանական ուժեր են կենտրոնացվում (տեսանյութ)

Միաբանվենք. Քոչարյանն ու Սարգսյանը նույն մարդն են 

Մայր Աթոռում տեղի են ունեցել լսումներ Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ

Հարցի իրավական կողմը. զինվորական չզբաղվել պոլիտիկա

Առայժմ՝ դիմումների վիճակագրություն. որտե՞ղ է ամենամեծ մրցույթը

Երեկ Իջեւանում տեղի ունեցած բախումների դեպքով հարուցվել է քրգործ, կան բերման ենթարկվածներ

Արցախի ՊԲ հրամանատարն այցելել է հյուսիսային հատվածի մի շարք զորամասեր և առաջնագիծ

Իջեւանում բախումներից տուժածներն այժմ անցում են անհրաժեշտ ծավալով հետազոտություններ․ ԱՆ խոսնակ

24 ժամ ջուր չի լինելու Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում

Էրբիլում զինված հարձակում է եղել թուրք դիվանագետների վրա, մեկը սպանվել է

Եղվարդ քաղաքում այրվել է մոտ 45 հա խոտածածկ տարածք

Իջևանում տեղի ունեցած բախումներից հետո ահազանգեր են ներկայացվել ՄԻՊ աշխատակազմի թեժ գծին

Թբիլիսիում բողոքի ցույցերը շարունակվում են. պահանջը նույնն է՝ ՆԳ նախարարի հրաժարականը

M4 միջպետական ճանապարհի Իջեւանի հատվածը բացվել է առանց որեւէ անօրինական պահանջի կատարման. Տավուշի մարզպետ

Պոտենցիալ «վեթինգվածների» երկակի ստանդարտները

Հարգանքի տուրք է մատուցվել ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդում (տեսանյութ)

Սիրիայում 9 ժամ կտտանքների ենթարկելուց հետո քարերով սպանել են 60-ամյա հայուհու