Այս տարիներին ԵԽ-ի հետ համատեղ աշխատանքը էականորեն նպաստել է ՀՀ-ում ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը․ վարչապետ

Երբ խոսում ենք ժողովրդավարության, մարդու իրավունքների մասին, խոսքի ազատության, սկզբից նշվում է, որ դրանք եվրոպական արժեքներ են, ես դրա հետ համաձայն եմ, բայց, թույլ տվեք ասել, որ դրանք իմ, մեր ընկալմամբ նույնքան էլ հայաստանյան արժեքներ են։ Այս մասին այսօր Ստրասբուրգում ԵԽԽՎ լիագումար նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին, թե խոսվում է, որ ԵԽ-ին միանալով ՀՀ-ն պետք է զարգացնի ժողովրդավարությունը, եվրոպական արժեքները, կարո՞ղ ենք ասել, որ այդ անելով՝ ՀՀ-ն իսկապես առաջընթաց է արձանագրել այդ ճանապարհում։

Փաշինյանը շարունակեց, որ ինքը նկատի ունի, որ մենք ժողովրդավարությունը չենք ընկալում մի բան, որը ներկրել ենք մեր երկիր․

«Սա արժեքային համակարգ է, որ բխում է մեր ժողովրդի մտածելակերպից, մենթալիտետից, ձգտումներից եւ ցանկություններից։ Մենք կարող ենք արձանագրել, որ այսօր ԵԽ-ի հետ ունենք բացարձակապես նույն ընկալումները, թե ինչպիսին է ժողովրդավարությունը եւ ինչ տրամաբանությամբ պետք է զարգանա այն։ Եւ ես ասացի իմ ելույթում, որ չնայած որեւէ օտար ուժ ներգրավված չի եղել մեր հեղափոխության մեջ, բայց Հայաստանի 18-ամյա անդամակցությունը ԵԽ-ին եւ այս ընթացքում մեր կատարած համատեղ աշխատանքը իհարկե, շատ էականորեն նպաստել է ՀՀ-ում ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը։ Այս առումով ԵԽ-ի գործունեույթունը ՀՀ-ում ես արդյունավետ եմ համարում»,-ասաց վարչապետը՝ կեսկատակ նաեւ հավելելով, որ ինքն անձամբ էլ զգացել է այդ արդյունավետությունը՝ հիշելով, որ մի անգամ իրեն չեն բանտարկել՝ շնորհիվ ԵԽ-ի, եւ մի անգամ էլ բանտից ազատել են՝ կրկին շնորհիվ ԵԽ-ի․ «Այնպես որ այդ համագործակցությունը համարում եմ խիստ արդյունավետ եւ կայացած»,-եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։

Տպել
1063 դիտում

Խոշոր վթար Լոռու մարզում. կա 1 զոհ, 3 վիրավոր (լուսանկարներ)

Երեւան-Բաթումի գնացքում հարբած տղամարդը հայհոյել ու քաշքշել է ուղեւորներին

Ստամբուլում բացվել է Հրանտ Դինքին նվիրված «հիշողության կենտրոն»

Հենրիխ Մխիթարյանի հարսանեկան ֆոտոշարքը The Daily Mail-ում

Ապամոնտաժվում են կամուրջների, վերգետնյա անցումների և ուղեանցերի անօրինական գովազդները

Կոտայքում 81-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ իր կիսաշրջազգեստի գոտու մեջից հափշտակել են մոտ 15 հազար դոլար

Խարկովում 18-ամյա հայ ուսանողին դուրս են նետել պատուհանից. կասկածյալներն ադրբեջանցիներ են

Խաղաղությունը եւ հանդուրժողականությունը Հայաստանում առաջնահերթ սկզբունքներ են. Միրզոյան

Քարագլուխ համայնքում բրուցելոզ հիվանդությունը չի նահանջում. վարակված են նաեւ մի քանի բնակիչներ (լուսանկարներ)

ՀՀ ՄԻՊ-ն ու ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալը կարևորել են դատաիրավական բարեփոխումների իրականացմանն աջակցելը

Երեւանի Արգենտինայի հրապարակում կտեղադրվի Մանուել Բելգրանոյի կիսանդրին

Ապամոնտաժվում են Կոմիտասի պողոտայի շուկայի հարակից առևտրային տաղավարները (լուսանկարներ)

Ֆրանսիան կողմ չէ Եվրոպայի խորհրդից Ռուսաստանի դուրս գալուն

ԱԺ-ում քննարկվել են մշակույթի ոլորտի գնումներին առնչվող հարցեր. կձեւավորվի հատուկ աշխատանքային խումբ

Հենրիխ Մխիթարյանը լուսանկար է հրապարակել իր պսակադրությունից

Աղբահանության նորաստեղծ հիմնարկի տնօրենը կվարձատրվի այնքան, որքան քաղաքապետը՝ 850 հազար դրամ, հավաքարը՝ 200-300 հազար

Տեղի է ունեցել ՀՅԴ-ԲՀԿ կուսակցությունների հանդիպում

NTV-ն հրապարակել է Ջիգարխանյանի նախկին կնոջ եւ Էլինա Մազուրի ծեծկռտուքի ամբողջական տեսանյութը

Մահացել է Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսին

ՃՏՊ Նորավան գյուղի մոտակայքում. կան տուժածներ