Լեռնավան համայնքի ավագանին հրաժարական է տվել

Լոռու մարզի Լեռնավան համայնքի ավագանքու 7 անդամներից 4-ը հրաժարական են ներկայացրել: Գյուղում ավագանու նիստեր չեն կայանում, սպասում են նոր ընտրությունների: Լեռնավանում ՏԻՄ վերջին ընտրությունները կայացել էին նախորդ տարվա մարտ ամսին:

ՀԺ-ին հասած տեղեկություններով, ավագանուն հրաժարական ներկայացնել պարտադրել են համայնքի բնակիչները, չնայած ավագանու անդամները որպես հրաժարականի պատճառ նշել են իրենց մեծ տարիքն ու առողջական խնդիրները: Մեզ տեղեկություններ հասան նաեւ, որ մինչ հրաժարական ներկայացնելը, գյուղում անհաշտ մթնոլորտ է եղել, բողոքի ցույցեր են կազմակերպվել: Բնակիչներից ոմանք ավագանու անդամներին ու գյուղապետին մեղադրել են ոչ միայն ապօրինությունների, այլ նաեւ ավագանու բացակա անդամների ստորագրությունները կեղծելու մեջ: Մեր աղբյուրի փոխանցմամբ, համայնքի բնակիչներից ոմանք ստիպել են ավագանու անդամներին անվստահություն հայտնել գյուղապետին: Ավագանու անդամները դա չեն արել, որոշել են ինքնաբացարկ հայտնել:

ՀԺ-ի հետ զրույցում Լեռնավանի գյուղապետ Վաչիկ Վարդանյանն ասաց, որ ավագանու անդամները պարզապես չեն ցանկացել շարունակել աշխատանքը. «Չուզեցան, դիմում գրին դուրս եկան, էլ հնարավոր չէր ավագանու նիստեր կատարել, արձանագրություն կազմեցինք, ներկայացրեցինք մարզպետարան, որ թազա ընտրություններ անեն»,-ասաց գյուղապետը՝ որպես պատճառ նշելով նրանց ծեր լինելն ու առողջական խնդիրները. «Համոզեցի աշխատել, չուզեցին եւ վերջ»:

Վարդանյանն ասաց, որ սպասում են ընտրություններին, իսկ մինչ այդ որոշ հարցերում գյուղը հետ կընկնի:

Լեռնավան համայնքի հրաժարական ներկայացրած ավագանու անդամ Դավիթ Հարությունյանը ՀԺ-ի հետ զրույցում նշեց, որ հրաժարական է ներկայացրել առողջական խնդիրների պատճառով. «Ես 5-րդ մարդն եմ եղել, որ դիմում եմ գրել, էն 2-ն էլ հետո են գրել»: Պարոն Հարությունյանից հետաքրքրվեցինք, ինչպես եղավ, որ ավագանու անդամների մեծ մասը հրաժարականի դիմում ներկայացրեցին. «Ես չգիտեմ՝ ով ինչի ներկայացրեց, ես խնդիր ունեմ առողջական, իմ պատճառը դա էր»:

Հրաժարական ներկայացրած ավագանու անդամ Վարդան Ավագյանը չցանկացավ որեւէ մեկնաբանություն տալ. «Մեկնաբանություն չեմ տա, տեղս էլ հարմար չի»,-ասաց նա:

Ավագանու մյուս անդամ Գրիգոր Թադեւոսյանն ասաց, որ ինքը դիմում չի ներկայացրել, այլ ինքնըստինքյան դուրս է մնացել: Թադեւոսյանը դժվարացավ նշել, թե մյուսները ինչու են դիմում գրել. «Գյուղում ինչ-որ ասել են, որ եթե եկամուտ չունես, ինչ գործ ունես էդտեղ, տղերքն էլ դիմում են գրել դուրս եկել»:

Համլետ Մազմանյանը համայնքի ավագանու թերեւս միակ անդամն էր, ով որոշ մանրամասներ ներկայացրեց. «Ինչ խնդիրներ ու առաջարկություններ ներկայացնում էինք համայնքապետի առաջ, չէր ընդունում, լուրջ անվստահություն կար գյուղապետի ու ավագանու հանդեպ: Շատ մարդկանց, ովքեր չպետք է հայտնվեին սոցօգնություն ստացողների ցուցակում՝ հայտնվել էին, սկանդալային խնդիրներ կան գյուղում»,-ասաց Մազմանյանը, նշելով, որ ավագանու գործունեության իմաստը իր կոլեգաները չէին հասկացել. «Մարդիկ եղել էին ավագանու զուտ էղնելու համար, մեր նոր Հայաստանում պետք են այնպիսի մարդիկ, ովքեր հասկանում են, բյուջեի տնօրինողը ավագանին է, եւ ինքը վերահսկող մարմին է նաեւ: Ավագանին մեզ մոտ եղել է համայնքապետի կամակատարը»,-նշեց Համլետ Մազմանյանն ու որպես վերջաբան նշեց, որ անգամ ավագանու ստորագրություն է կեղծվել. «Կոնկրետ մարդը կոնկրետ ժամանակահատվածում Հայաստանում չի եղել, բայց որոշման տակ իր ստորագրությունն է դրվել, թե իբր մարդը ներկա է եղել նիստին ու համաձայնություն տվել»:

Տպել
2786 դիտում

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն