Հայաստանում հայտարարված համաներումը կիրառվել է 4601 անձի նկատմամբ. դատախազությունն ամփոփում է

11/04/2019 schedule14:30

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամանով դատախազության ստորաբաժանումների կողմից իրականացվել է դատախազական հսկողություն ու վերահսկողություն՝ 2018թ. նոյեմբերի 6-ին ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի կիրառման գործընթացի օրինականության նկատմամբ:

Ինչպես հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից, ՀՀ դատախազությունն ամփոփել է համաներման մասին օրենքի՝ ճշգրիտ ու միատեսակ կիրառումն ապահովելուն ուղղված այդ աշխատանքների արդյունքները՝ 2019թ. փետրվարի 15-ի դրությամբ:

Համաձայն ՀՀ դատախազության կառուցվածքային ստորաբաժանումներից ստացված և մշակված տվյալների՝ համաներման մասին նշված օրենքի կիրառման արդյունքում որոշումներ են կայացվել ընդհանուր առմամբ 4601 անձի վերաբերյալ:

1. 889 անձի վերաբերյալ որոշումները կայացվել են մինչդատական քրեական վարույթի շրջանակներում: Կայացված այս որոշումների 57.5 տոկոսը վերաբերել է քրեական գործով վարույթը կարճելուն, 20 տոկոսը՝ առանց քրեական գործով վարույթը կարճելու քրեական հետապնդումը դադարեցնելուն, մնացածը՝ քրեական գործի հարուցումը մերժելուն և առանց քրեական գործով վարույթը կարճելուն՝ քրեական հետապնդում չիրականացնելուն:

ՀՀ դատախազության կողմից հսկողական և վերահսկողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է մինչդատական քրեական վարույթի շրջանակներում համաներման մասին վերոնշյալ օրենքի սխալ կիրառման 22 դեպք: Դրանք հիմնականում վերաբերել են մեղադրյալի կամ կասկածյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու կամ չիրականացնելու, քրեական գործի վարույթը կարճելու  որոշումներին: Այսինքն թերի կատարված նախաքննության պայմաններում չեն ձեռնարկվել անհրաժեշտ բոլոր միջոցները գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման ուղղությամբ, չեն ստուգվել գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ, որոնք առնչվում են, օրինակ, հանցադեպի առկայությունն ապացուցված լինելուն, համաներման ակտ կիրառելու հիմքերին վերաբերող անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջության ապահովմանը, իսկ առավելապես՝ մեղադրյալի կողմից հնարավոր այլ հանցագործություն կատարված լինելուն:

Օրենքի սխալ կիրառման արդյունքում կայացված բոլոր որոշումները վերացվել են դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ:

2. Համաներման մասին օրենքի կիրառման արդյունքում 1185 անձի վերաբերյալ որոշումները կայացվել են դատարանների կողմից: Դրանցից 313-ը եղել են քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ, 362-ը՝ դատարանի կողմից նշանակված պատժից անձին ազատելու:  472 որոշում կայացվել է այն անձանց վերաբերյալ, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել և ավելի քիչ՝ որոնց նկատմամբ նշանակված պատժի կրումը հետաձգվել է:

ՀՀ դատախազության կողմից հայտնաբերվել է դատարանների կողմից համաներման մասին օրենքի անհիմն կիրառման 35 դեպք, որոնց առնչվող դատական ակտերը բողոքարկվել են: Դրանցից 17-ը բավարարվել է, 2-ը՝ մերժվել, իսկ 16 բողոքների քննությունն ընթացքի մեջ է:

3. Համաներման կիրառման վերաբերյալ որոշումներից 933-ը կայացվել են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների պետերի կողմից: Դրանցից 570-ը վերաբերել է պատիժը կրելուց ազատելուն, 363-ը՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով նշանակված պատժաչափը կրճատելուն: Վերջիններիս արդյունքում 51 դատապարտված անձ ազատվել է պատժի կրումից՝ պատժաչափը կրճատվելու հետևանքով պատժի կրման ժամկետը լրանալու հետևանքով:

ՔԿՀ պետերի կողմից կայացված՝ համաներման ակտի կիրառման վերաբերյալ որոշումների օրինականության ստուգման արդյունքում հայտնաբերվել է օրենքի սխալ կիրառման 1 դեպք: Դատախազի միջնորդագրի հիման վրա որոշումը վերանայվել է և համաներման կիրառումը վերացվել է: Մի շարք դեպքերում արձանագրված ձևական-իրավական խախտումները վերացվել են աշխատանքային կարգով: Հաշվի է առնվել, որ այդ խախտումները դատապարտյալների իրավունքները որևէ կերպ չեն ոտնահարել:

4. ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության ստորաբաժանումների կողմից կայացվել է համաներման մասին օրենքի կիրառման վերաբերյալ 1594 որոշում: Դրանց 74 տոկոսը եղել է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների դատապարտված անձանց վերաբերյալ, 26 տոկոսը՝  պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված այն անձանց, որոնց վարքագծի նկատմամբ իրականացվում էր վերահսկողություն:

ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության կողմից համաներման մասին օրենքի կիրառմամբ ընդունված որոշումների օրինականության ստուգման արդյունքում հայտնաբերվել է այդ օրենքի սխալ կիրառման 7 դեպք: Դրանցից 1-ով հսկող դատախազի միջնորդությամբ համաներման կիրառման ակտը վերանայվել է,  4 դեպքով՝ կասեցվել: Մյուս 2 դեպքով դատարանը կայացրել է համաներման մասին օրենքը կիրառելու որոշումներ, որոնք դատախազության կողմից բողոքարկվել են:

Այսպիսով 15.02.2019թ. դրությամբ ընդհանուր առմամբ համաներման մասին օրենքը տարածվել և կիրառվել է 4601 անձանց նկատմամբ: Ընդ որում՝ նրանցից 621-ը փաստացի ազատվել են քրեակատարողական հիմնարկներում ազատազրկման ձևով պատիժը կրելուց, իսկ 1564 մեղադրյալներ, ամբաստանյալներ ազատվել են քրեական պատասխանատվությունից (նրանց նկատմամբ դադարեցվել է հարուցված քրեական հետապնդումը) կամ դատարանի կողմից նշանակված պատժի կրումից:

Տպել
1117 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին