Ազատ շուկայական հարաբերություններ են, ցանկացած պահի ցանկացած ընկերություն կարող է մտնել շուկա. Գեւորգյան

Գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գեւորգյանը այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Սպայկա» ընկերության այն հայտարարությանը, որ մթերումները դադարեցնում են: «Մենք բոլոր թե՛ մթերողների, թե՛ արտահանողների հետ հանդիպում ենք, աշխատանք ենք տանում: Այս պահին դեռեւս լուրջ անհանգստացնող բան չկա, որովհետեւ «Սպայկա»-ն իր հայտարարության մեջ ասում է, որ ոչ թե չի մթերելու, այլ ասում է՝ եթե ֆինանսական միջոցների խնդիր լինի: Դեռեւս չկա նման խնդիր, մենք աշխատանքները շարունակում ենք: Բայց առիթն օգտագործելով՝ ուզում եմ ասել, որ մեր բոլոր մթերողներին մենք ֆինանսական միջոցներ ենք հատկացնում, որպեսզի գնան ու պայմանագրեր կնքեն: Բայց հիմա գյուղացիները չեն կնքում, մենք ուզում ենք հասկանալ, թե ինչու չեն կնքում: Մենք անընդհատ փորձում ենք ասել՝ պայմանագրային հարաբերությունների մեջ մտեք, մի սպասեք վերջին պահին: Մենք այս պահին ունենք ֆինանսական ռեսուրսներ եւ բոլորին կարող ենք տալ»,- ասաց Գեւորգյանը:

Գեւորգյանի խոսքով՝ «Սպայկա» ընկերությունը հանրապետության թարմ պտուղ-բանջարեղենի շուրջ 20 տոկոսի մթերումն ու արտահանումն էր ապահովում:

Գեւորգյանը նաեւ անդրադարձավ այն տեղեկությանը, թե «Սպայկա» ընկերության փոխարեն այլ ընկերություն է մտնում շուկա՝«Բեստ ֆրուտ»-ը: Նա նշեց, որ ազատ շուկայական հարաբերություններ են, ցանկացած պահի ցանկացած ընկերություն կարող է մտնել շուկա, ապա հավելեց, որ «Սպայկա»-ի տեղը գրավելու կամ չգրավելու հարց չկա: «Նույնիսկ մեր ռազմավարության մեջ գրված է, որ մենք առնվազն պետք է ստեղծենք 4 նման լոգիստիկ կենտրոններ եւ գյուղատնտեսական բորսա, որը հնարավորություն կտա դիվերսիֆիկացնել թե՛ խաղացողներին, թե՛ շուկաները»,- ասաց գյուղնատնտեսության նախարարի առաջին տեղակալը:

Տպել
3135 դիտում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Էմանուել Մակրոնի անունից տրված պաշտոնական ընդունելությանը (լուսանկարներ)

Վարչապետի որոշմամբ Աննա Վարդապետյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից

Անձրեւի ժամանակ ասֆալտապատված ճանապարհի վրա արդեն փոսեր են առաջացել

Ըմբիշ, չեմպիոն եւ ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը 4 գոտեմարտում 4 հաղթանակ է տարել

Արվեստի ու երաժշտական դպրոցների, ինչպես նաեւ մարզադպրոցների աշխատողների աշխատավարձը կբարձրանա. Երեւանի բյուջե-2020

Վանաձոր քաղաքի 37-ամյա մի բնակչի տանը ոստիկանները 4 կգ մարիխուանա են հայտաբերել (տեսանյութ)

Բարձր մակարդակով ընդգծվել է՝  ԱՄՆ-ն շահագրգռված է հայկական սահմանների անվտանգությամբ. Մանվել Սարգսյան

15-ամյա Էրիկ Սահակյանը որոնվում է որպես անհետ կորած

Երևանում մեկնարկել է Հնդկաստան-Հայաստան դեղագործական գործարար համաժողով- ցուցահանդեսը. ԷՆ

Նիկոս Անաստասիադիսը Թուրքիայից պահանջել է Կիպրոսից դուրս բերել զորքը

Հանրապետական կոնգրեսականների մոտ տարբեր կարծիքներ են. Wall Street Journal-ը՝ Թրամփի իմպիչմենտի մասին

«Ես Ղարաբաղ գուզեմ ծառայեմ անպայման». Լեռնուտի դպրոցի ռազմագիտության դասարանն անվանակոչվեց Նարեկ Հարությունյանի անունով

Նոր սարքեր են տրամադրվել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցին. ԱՆ

ԱԺ խմբակցությունները, կառավարությունն ու ԲԴԽ-ն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների թեկնածուներ են առաջադրել

Այն, ինչ չհաջողվեց թշնամիներին, հայ շինարարը մալի ու բետոնի մի հարվածով արեց. Դադիվանքի մասին ահազանգ և մասնագետի կարծիք

Վարչապետի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Փարիզ

Այսօր կարեւոր է արտագաղթը կանգնեցնելն ու այն զրոյական վիճակի բերելը. Արտակ Մարկոսյան

ԻՊ-ն ստանձնել է Ղամիշլիում հայ հոգևորականների սպանության պատասխանատվությունը

Մխիթարյանը չի եկել՝ ՀՀ ֆուտբոլի հավաքականի կողքին լինելու, որ շարունակի վերականգնումը. Corriere dello Sport

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով գնդապետ Արմեն Հարությունյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում