Երբ վերադառնամ ՀՀ, նոր կհասկանամ, որ մեծահասակների ԵԱ չեմպիոն եմ. Արսեն Հարությունյան

ՀՀ ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը (61 կգ) խառը զգացողություններ ունի Եվրոպայի 2019 թ. առաջնությունից հետո: Խոստովանում է, որ դեռ չի գիտակցում՝ ինչ հաջողության է հասել: Երեկ՝ ապրիլի 10-ին, Ռումինիայում ընթացող մրցաշարի եզրափակչում հիանալի հաղթանակ տարավ Եվրոպայի բրոնզեմեդալակիր վրացի Բեկա Լոմթաձեի նկատմամբ:: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում 19-ամյա մարզիկը կիսվեց տպավորություններում:

«Հիմա չեմ հասկանում՝ ինչ զգացողություններ ունեմ, բայց վստահ եմ, որ, երբ վերադառնամ Հայաստան, նոր կհասկանամ, որ Եվրոպայի մեծահասակների չեմպիոն եմ դարձել»,- ասաց նա՝ ավելացնելով, որ երբեք ոչ մի մրցաշարից առաջ չի մտածում, որ օրինակ 3-րդ տեղը կզբաղեցնի կամ պարզապես մասնակցելով կբավարվի, ու Ռումինիա էր գնացել հենց հաղթանակի հետեւից:

ԵԱ-ում Արսենը մի քանի անգամ՝ այդ թվում եզրափակչում, նախ զիջում էր մրցակցին, ապա հետ էր բերում կորցրածն ու կամային հաղթնակ տանում: Մարզիկը բացատրում է, որ ինքն այդպես նախապես է մտածած եղել: Նպատակն է եղել նախ հոգնեցնել մրցակիցներին, ապա օգտվել այդ հոգնածությունից ու առաջ անցնել:

«Բոլոր գոտեմարտերը պլանավորել էի, որ այդպես պետք է լինեին՝ բացի եզրափակչից: Դուրս էի գալիս գորգ, որ առաջին 3 րոպեների ընթացքում հակառակորդներիս հոգնեցնեմ, 2-րդ 3 րոպեների ընթացքում հարձակվեմ ու իմ միավորները վերցնեմ: Ուշադրություն չէի դարձնում, որ առաջին մրցափուլում պարտվում եմ, որովհետեւ պլանավորել էի, ու պլանավորածով էլ ընթացավ, բայց եզրափակիչ գոտեմարտի ժամանակ չէի նախատեսել, որ 8 միավոր կտամ: Մտածում է, որ, եթե առաջին մրցափուլում պարտվեմ, կարեւորը նրան կհոգնեցնեմ ու 2-րդ մրցափուլում կկարողանամ իմ հնարքները կիրառել: Բայց, որ 8 միավոր տվեցի, չշփոթվեցի, հավաքվեցի, գնացի, որ հետ բերեմ»,- ասաց նա:

Թեեւ երզփակչում Արսենն իր համար ինչ-որ առումով անսպասելի առավելություն է տվել մցրակցին, սակայն ընդգծում է, որ դա չի եղել իր ամենաբարդ գոտեմարտը: Նշում է, որ հատկապես դժվար է եղել կիսաեզրափակիչը: Մրցակիցը ռումինացի Նիկոլայ Օխլոպկովն էր, եւ քանի որ առաջնությունը հենց Ռումինիայում է, Արսենը մտավախություն է ունեցել, որ մրցավարները գուցե կփորձեն աջակցել նրան:

«Ամենաբարդ գոտեմարտն անցկացրել եմ ռումինացի ըմբիշի հետ: Լարվածությունը շատ էր: Մտածում էի՝ կարող է՝ ռումինացուն օգնեն, բայց այդպես չեղավ: Գոտեմարտն արդար անցավ: Ինչպես պլանավորել էի, այդպես էլ անցավ: 3 րոպե հոգնեցրեցի, 2-րդ մրցափուլում արդեն կարողացա առաջ անցնել»,- ասաց նա:

Վերջին անգամ ՀՀ ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Եվրոպայի չեմպիոն էր ունեցել 6 տարի առաջ: 2013 թ. նման նվաճման էր հասել Դավիթ Սաֆարյանը: Արսենը պատմեց, որ հիմա հավաքականում բոլոր բարձր տրամադրություն ունեն, թեեւ ուրախությունը լիարժեք չէ, քանի որ իր մյուս ընկերները պարտություն են կրել: Առաջին շնորհավորանքն Արսենը ստացել է օլիմպիական բրոնզեմեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանից, որի հետ մտերիմ է եւ որը հաճախ է իրեն խորհուրդներ տալիս: Կապերի պատճառով ընտանիքի հետ մի փոքր ուշ է շփվել:

«Շատ ուրախ տրամադրություն է ընտանիքիս մոտ: Միայն ընտանիքիս մոտ չէ, նաեւ ընկերներիս, հարազատներիս, բոլորի մոտ շատ լավ տրամադրություն է: Շնորհակալ եմ Աստծուն, որ կարողացա, բոլորին այսպիսի տրամադրություն պարգեւել»,- ասաց մա:

Մարզիկը ցանկացավ հատուկ շնորհակալություն հայտնել մարզիչներին: Ընդգծեց, որ նրանց պրոֆեսիոնալ ու նվիրված աշխատանքի, ճիշտ մոտեցման շնորհիվ է, որ հասել է այնտեղ, որտեղ հիմա է: Նշեց, որ շարունակելու է միշտ վստահել նրանց ու շարժվել նրանց ցուցումներով:

«Շնորհակալություն եմ հայտնում հավաքականի մարզիչներին՝ Հաբեթնակ Կուրղինյանին, Էդգար Ենոքյանին եւ առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում անձնական մարզիչներին, որ իմ կողքին են եղել այսքան տարիներ, ճիշտ ուղի են ցույց տվել, ճիշտ պահին ճիշտ որոշումներ են կայացրել ինձ համար ու ամեն պահի կողքիս են եղել»,- ասաց նա:

Արսեն Հարությունյանը դեռ չգիտի՝ որն է լինելու իր հաջորդ մրցումը: Սպասում է մարզիչների որոշումներին: Նշում է, որ ուր էլ ուղարկեն, գնալու է՝ հաղթելու:

Եվրոպայի 2019 թ. առաջնությունը մեկնարկել է ապրիլի 8-ին: Կավարտվի 14-ին: Ազատոճայիններն ավարտել են ելույթները: ՀՀ հավաքականի մյուս անդամները մեդալների համար չեն պայքարել: Բրոնզին մոտ են եղել Վազգեն Թեւանյանը (65 կգ) Դավիթ Սաֆարյանը (70 կգ) եւ Անդրանիկ Գալստյանը (125 կգ): Թեւանյանը սփոփիչ գոտեմարտը չի անցկացրել վնասվածքի պատճառով, մյուս 2-ը սփոփիչում պարտվել են: Հավաքականը Երեւան է վերադառնում այս գիշեր: «Զվարթնոց» օդանավակայանում կլինեն 00:30-ին:

Տպել
2969 դիտում

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Ալեն Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան մասին

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը