Բացարձակ ճշմարտություն է, որ ՀՀ-ն ԵՄ-ի եւ ԵԽ-ի լիակատար անդամ է․ ԵԽ գլխավոր քարտուղարի եւ ՀՀ վարչապետի համատեղ ասուլիսը

Նիկոլ Փաշինյանի եւ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի համատեղ ասուլիսը.

ՀՀ վարչապետը պատմեց, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանում, թե ինչպես տեղի ունեցավ խաղաղ իշխանափոխություն՝ Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան։ Ուրախ ենք տեսնել, որ դա իսկապես աշխատեց։ Այս մասին այսօր Ստրասբուրգում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը։

Նա նշեց, որ ընտրությունները, որ Հայաստանում տեղի ունեցան դեկտեմբերին, եզրափակեցին խաղաղ իշխանափոխությունը․

«Ուզում եմ նաեւ ողջունել վարչապետին՝ նրա՝ դեպի առաջ կատարած քայլերի համար։ Մենք վերջերս գործողությունների նոր պլան ենք հաստատել Հայաստանի համար, դա շատ լայն ծրագիր է, եւ նույն տեմպերով կշարունակենք առաջ գնալ։ Դա եւս Հայաստանին կտանի առաջ եւ կուժեղացնի ժողովրդավարությունը։ Գնահատում եմ հատկապես կոռուպցիայի դեմ պայքարը»,-ասաց Յագլանդը՝ Փաշինյանին շնորհավորելով այն ամենի համար, ինչին հասել է․

«Բացարձակ ճշմարտություն է, որ Հայաստանը Եվրամիության եւ Եվրոպայի խորհրդի լիակատար անդամ է»,-եզրափակեց ԵԽ գլխավոր քարտուղարը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց ԵԽ գլխավոր քարտուղարին՝ ընդգծելով, որ, այո՛, հարցերի լայն շրջանակ է քննարկել եւ հաստատել են, որ հեղափոխության ընթացքում Հայաստանը եւս մեկ անգամ հավատարիմ է մնացել եվրոպական արժեքներին․

«Շատ կարեւոր էր այն հայտարարությունը, որ տեղի է ունեցել ժողովրդավարական հեղափոխություն։ Դա ներքին գործընթաց էր եւ որեւէ կողմ ճնշում չգործադրեց ՀՀ-ի վրա, եւ դա եւս մեկ անգամ ապացուցում է, որ ժողովրդավարությունը մեր մարդկանց մտքերում ու սրտերում է։ ՀՀ կառավարությունը նվիրված է ժողովրդավարական արժեքներին, եւ այն գործողությունները, որ Եվրոպայի խորհուրդն անում է Հայաստանում՝ պարզապես ընդունելով ՀՀ-ն որպես ԵԽ լիիրավ անդամ, եւ նպաստում է ժողովրդավարական փոփոխություններին, հիմա վստահաբար կարող ենք հայտարարել, որ ՀՀ-ն արդե՛ն ժողովրդավարական պետություն է։ Եւ ԵԽ-ի մեծ փորձառությունը շատ օգուտ է տվել մեզ՝ օրենքի իշխանությունը հաստատելու գործում։ Մենք ամբողջովին համագործակցում ենք ԵԽ-ի հետ»,-ասաց վարչապետը։

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետն այսօր կմասնակցի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի լիագումար նիստին, որտեղ հանդես կգա ելույթով եւ կպատասխանի պատգամավորների հարցերին:

Տպել
3652 դիտում

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա 5 ձերբակալված

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը