Հանդիպում ԵԽԽՎ նախագահի և ԵԽ գլխավոր քարտուղարի հետ. Փաշինյանի ստրասբուրգյան այցը մեկնարկել է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գիշերը ժամանել է Ստրասբուրգ, որտեղ մասնակցելու է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի լիագումար նիստին։

ՀՀ վարչապետը ստրասբուրգյան իր այցը կսկսի ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասքիեի հետ հանդիպմամբ։

Այցի ընթացքում վարչապետը կհանդիպի նաև ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ, որից հետո նրանք հանդես կգան մամուլի ասուլիսով։ ՀՀ վարչապետը ԵԽ գլխավոր քարտուղարին կհանձնի Եվրոպայի խորհրդի հիմնադրման 70-ամյակի առթիվ Երևանի Հյուսիսային պողոտայի միջանկյալ հատվածում գտնվող հրապարակը «Եվրոպայի հրապարակ» ավանակոչելու մասին որոշումը։

Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյի հետ։ Արդեն կեսօրին նախատեսված է վարչապետի ելույթը ԵԽԽՎ ում, որից հետո կպատասխանի նախապես գրանցված պատվիրակների հարցերին։ Ավելի ուշ հանդիսավորությամբ կբացվի «Հայաստանի թավշյա հեղափոխություն» խորագրով ցուցահանդեսը։ Միջոցառումից հետո ԵԽԽՎ նախագահի անունից կտրվի ճաշ Խորհրդարանական վեհաժողովի 2019 թ գարնանային նիստի կապակցությամբ։ Վարչապետը կայցելի նաեւՍտրասբուրգի Աստվածամոր տաճար։

Այցի շրջանակում նախատեսվում է նաև Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ստրասբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Տպել
804 դիտում

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ին՝ մոր մահվան կապակցությամբ

Մեկնարկեց մարդու իրավունքների երկրորդ փառատոնը․ միջոցառումներ կանցկացվեն նաև Վանաձորում․ լուսանկարներ

Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը հիվանդանոցում մահացել է

Զինված հարձակում՝ Կյոկուշին ֆեդերացիայի նախագահի նկատմամբ. Արման Բաբաջանյանն ահազանգում է

Երևանում տեղադրվել են պլաստիկ շշերի համար նախատեսված 4 սորտավորման ամաններ

Երևանի Արցախի պողոտայի տներից մեկում հրդեհ է բռնկվել, տուժածներ չկան

ԱՀ պետնախարարը հանդիպել է «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» միջազգային գիտաժողովի մասնակիցներին

1 մլն արժողությամբ 1,5 մետրանոց հեռուստացույցը կարող է ազդեցություն ունենալ. որ դեպքերում են զրկվում նպաստից

Հայաստան է ժամանել Քուվեյթի շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը

Արցախի հիվանդանոցը կդառնա համալսարանական հիվանդանոց

Ապօրինի ծառահատում և զենք-զինամթերքի հայտնաբերում․ Իջևանի ոստիկանների բացահայտումը

Երևանում տեղի ունեցած խոշոր վթարից տուժած 2 երեխաները ստացել են առաջին բուժօգնություն եւ տուն են գնացել

30-ն անց աղջիկներին տանջող հարցերից է՝ «Տանը մնացի՞». Թամարա Պետրոսյանը նոր մոնո ներկայացմամբ հանդես կա

Ըմբշամարտի Աշխարհի առաջնություն. Արթուր Ալեքսանյանը հաղթեց թուրք ըմբիշին և դուրս եկավ 1/4

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Խաչվերացի տոնը

Ըմբշամարտի ԱԱ. Կարեն Ասլանյանը 10:1 հաշվով հաղթեց տաջիկ ըմբիշին ու դուրս եկավ 1/8

Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում 4 մեքենա է բախվել. կա 7 տուժած, այդ թվում՝ երեխաներ

Երեւանում, Քասախ գյուղում և Կապան քաղաքում փրկարարները հայտնաբերել եւ տեղափոխել են օձերի

Բեզոարյան այծը հայտնվել է թակարդում եւ ոտքը կոտրել. Տեսչական մարմնի աշխատակիցները չեն կարողացել օգնել

Եթե զգամ, որ խորհրդականի կարիք կա՝ որոշում կկայացնեմ՝ դեռ չեմ կողմնորոշվում. ՀՌՀ խորհրդի նախագահ