Բելառուսում ՀՀ դեսպանը հանդիպել է երկրի խորհրդարանի վերին պալատի նախագահի հետ

Ապրիլի 10-ին Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպեց Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Հանրապետության խորհրդի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի (Михаил Мясникович) հետ։

ԱԳՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, հանդիպմանը երկուստեք կարևորվեց հայ-բելառուսական միջպետական համագործակցության հետագա զարգացմանն ուղղված խորհրդարանական աջակցության հարցը, ինչպես նաև՝ երկու պետությունների օրենսդիր մարմինների ակտիվ համագործակցությունը թե երկկողմ ձևաչափում, թե միջխորհրդարանական բազմակողմ հարթակներում։

Խորհրդարանի վերին պալատի նախագահը նշեց բելառուսական կողմի շահագրգռվածությունը Հայաստանի հետ առևտրատնտեսական ոլորտում, այդ թվում՝ համատեղ ներդրումային ձեռնարկությունների հիմնման ճանապարհով, արդյունավետ փոխգորածակցության ծավալման հարցում։

Իր հերթին դեսպան Ղևոնդյանը, տեղեկացնելով զրուցակցին նախորդ տարվա դեկտեմբերին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորված ՀՀ ԱԺ հայ-բելառուսական միջխորհրդարանական հանձնաժողովի հայկական կողմի կազմի հաստատման մասին, կարևորեց միջխորհրդարանական հանձնաժողովի նիստերի անցկացման պարբերական և կանոնավոր բնույթը։

Երկկողմ հարաբերություններին նոր լիցք հաղորդելու համատեքստում անդրադարձ կատարվեց գիտության, նորարարության, առողջապահության, երիտասարդական կապերի ընդլայնման և այլ թեմաներին։

Տպել
399 դիտում

Մղձավանջ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի համար. Իտալիան ջախջախեց 9:1 հաշվով

Բասեն գյուղում մոտ 500 հա խոտածածկույթ է այրվել. ԱԻՆ

Իտալիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպման մեկնարկային կազմերը

Բազումը նոր բաժնի պետ ունի. ոստիկանապետի պաշտոնակատարը նոր նշանակումներ է կատարել

Չարենցավանում վագոն-տնակ է այրվել. ԱԻՆ

«Գազպրոմ Արմենիա»-ն չի մեկնաբանում Նոր Հաճնում տեղի ունեցած ողբերգական դեպքը. միայն հիշեցնում է գազօգտագործման կանոնները

Աննա Հակոբյանը հանդիպել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի կնոջ՝ Դիանա Նաուսեդիենեին

Սկանդալ թուրքական մամուլում. Հայոց ցեղասպանությունը ժխտող լրագրողը ազատման դիմում է գրել

Վեդիի ԲԿ-ն համալրվել է ժամանակակից տեխնիկայով

Զանգվածային ցույցեր Իրանի տասնյակ քաղաքներում. ցուցարարները հրդեհում են բանկերը, բենզալցակայանները, երկրում քաոս է

Արցախյան պատերազմի ժամանակ, երբ այս առարկաները պարտադիր չէին, պակաս հայրենասերներ չենք ունեցել. Արայիկ Հարությունյան

Բարձր կարգի թոշակ՝ հրաժարականի դիմաց. ՍԴ անդամները կգնա՞ն այս քայլին

Փակված հանքի տարածքում տնկվել է ավելի քան 600 ծառ

Ղարաբաղը պետք է վերադարձվի Ադրբեջանին. Սահակաշվիլին Ալիեւին իր եղբայրն է անվանել

Կառավարությունում քննարկվել են պետություն-եկեղեցի հարաբերություններում հարկային և մաքսային ոլորտի հարցեր

Վրաստանի խորհրդարանի մուտքերը արգելափակված էին 24 ժամ. ջրցան, հատուկջոկատայիններ և տուժածներ, ցույցը ցրվել է

Մոսկվայում Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստը

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ընդլայնվել են կեցության փոխհատուցում ստացող ուսանողների խմբերը

Տավուշի մարզում եւ Արցախում ականի պայթյունից զինծառայողներ են վիրավորվել. նրանց կյանքին վտանգ չի սպառնում

Հերթ պահող քաղաքացիները երբեմն իրենց հերթերը վաճառում են. շահագործվեց Գյումրու ավտոմաքսատան առաջին հատվածը