Թող դատի տա, ես մեծ հաճույքով սպասում եմ այդ օրվան. Մատենադարանի տնօրենի պատասխանը գիտնականին

Մատենադարանի միջնադարյան ժողովրդական մշակույթի ձեռագիր աղբյուրների հետազոտման խմբի ղեկավար Արծրունի Սահակյանը պատրաստվում է դատի տալ տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանին:

Այս մասին այսօր նա հայտարարեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Երբ որ նա տեսավ, որ խումբը փակելու գիտական հիմնավորումները բավարար չեն, ավելացրեց եւս մեկ պատճառ, ասաց՝ դե որ այդպես է, պարզ, անկեղծ խոսեմ եւ ինձ մեղադրեց այն բանում, որ ես շանտաժով, խաբեությամբ, բանսարկությամբ ճնշում եմ գործադրել նախկին տնօրեն Հրաչյա Թամրազյանի վրա, եւ որ իբր թե Թամրազյանը իրեն ասել է (այսինքն՝ հանգուցյալին է վկայակոչում), որ չուզենալով բացում եմ ես այդ խումբը, որովհետեւ ճնշում են, ինչ անեմ: Ես էլ ասում եմ՝ դա այնպիսի մեղադրանք է, որ ես չեմ ուզում որեւէ այլ տեղ այն քննարկել, քան դատարանում: Ահա իմ անելիքներից մեկը»,- նշեց Արծրունի Սահակյանը:

«Ուրիշ ինչպե՞ս ես մաքրվեմ, ինչպե՞ս կարող եմ հերքել, դա ամբողջ կոլեկտիվի առաջ է ասում, հոգաբարձուների խորհրդի առաջ է ասում: Եթե ես լռեմ, նրանք կմտածեն, որ այդ խարդախ ճանապարհով եմ այդ խումբը բացել: Ընդ որում ակնարկում էր նախկին հոգաբարձուների խորհրդի նախագահ Լեւոն Սարգսյանին՝ նախկին նախագահի եղբորը, որ եղել է այդ ճնշման մասնակիցներից մեկը: Եթե ես նրա միջոցով նման ճնշում ունենայի, ես կլինեի տնօրենը, ոչ թե Վահան Տեր-Ղեւոնդյանը: Մատնադարանը այնպիսի հիմնարկ է, որի տնօրենը առանց նախագահի իմացության անգամ տնօրեն լինելու երազանք չի կարող ունենալ: Մարդը դառնում է հիմնարկի տնօրեն նախկին իշխանությունների հովանավորությամբ եւ ինձ մեղադրում, որ բաժնի վարիչ եմ դարձել նրանց օգնությամբ»,- արձանագրեց գիտնականը:

Ավելի վաղ նա ահազանգել էր, որ Մատենադարանում ձեռնարկված կառուցվածքային փոփոխությունների արդյունքում լուծարվելու է իր ղեկավարած գիտական խումբը, քանի որ տնօրենն այդպիսով փորձում է հաշվեհարդար տեսնել: Արծրունի Սահակյանը դա հիմնավորում էր այն հանգամանքով, որ Վահան Տեր-Ղեւոնդյանի դոկտորական ատենախոսությունների հաստատումը երկու անգամ մերժվել է իր գաղտնի գրախոսության պատճառով, ինչը նա բացահայտել է, եւ ձգձգվել է տնօրեն դառնալու գործընթացը: Իսկ դոկտորի գիտական աստիճանը պարտադիր պայման է գիտական այդ կառույցը ղեկավարելու համար:

Արծրունի Սահակյանը ասաց, որ առաջիկայում հրապարակելու է իր գրախոսությունը: Նաեւ փորձելու է հասնել այն բանին, որ ստուգման ենթարկվեն Մատենադարանում այս տարի անցկացված աուդիտի արդյունքները, որովհետեւ չի ուզում կասկածներ ունենալ, որ աշխատում է ազնիվ հիմնարկում: Նա մանրամասնեց, որ աուդիտը հրավիրվել, ապա  արդյունքները զեկուցվել են ՊԵԿ-ին՝ առանց հոգաբարձուների խորհրդի իմացության: Պատասխանելով մեր հարցին՝ Սահակյանը հաստատեց, որ աուդիտի անցկացումը օրենքի պահանջ էր: Այն պետք է իրականացվեր մինչեւ մարտի 25-ը, այնինչ հոգաբարձուների խորհրդի առաջիկա նիստը հրավիրված էր ապրիլի 6-ին: Հետեւաբար, ըստ նրա, ստեղծված իրավիճակում Մատենադարանի ղեկավարությունը նախընտրել է խախտել հաստատության կանոնադրությունը, ոչ թե օրենքը:

Գիտնականը նաեւ տարակուսանք հայտնեց Մատենադարանի հոգաբարձուների խորհրդում հաստատության ներկայացուցիչների ընդգրկման սկզբունքի մասին: Սա հաստատության կառավարման բարձրագույն մարմինն է, որը նաեւ տնօրեն է ընտրում: Կազմված է 23 անդամից, 11-ը Մատենադարանի աշխատակիցներ են: «Տնօրենը ինքն է առաջարկել, ոչ ոք մատենադարանից տղյակ չի եղել, թե մատենադարանի 11 անդամը ինչպես հայտնվեց այդ ցուցակում: Դա հայտնի է միայն մատենադարանի տնօրենին ու (ԿԳ) նախարարին: Նախարարը կա՛մ պիտի հարցներ՝ ինչ ձեւով ես սրանց անունները բերել, կա՛մ պիտի սուսուփուս տաներ վարչապետի հաստատմանը: Կանոնադրությունը չի սահմանում՝ խորհրդի համար ինձ ձեւով ընտրել, բայց դա չի նշանակում, թե տնօրենը իր ընտրիչներին ինքը պիտի ընտրի,- համոզմունք հայտնեց Արծրունի Սահակյանը:

Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանը, մեր զրույցում անդրադառնալով հաստատության 11 ներկայացուցիչներին ընտրելու սկզբունքին, նշեց. «Նախկինում, երբ Մատենադարանը ՊՈԱԿ էր, ոչ թե հիմնադրամ, հոգաբարձուների խորհրդի փոխարեն ուներ կառավարման խորհուրդ: Մենք ունենք նաեւ գիտական խորհուրդ: ՊՈԱԿ-ի մասին օրենքով թույլատրվում էր, որ նույն անձը լինի թե՛ գիտխորհրդի, թե՛ կառավարման խորհրդի անդամ, մինչդեռ Հիմնադրամների մասին օրենքը խստորեն ասում է, որ նույն անձը չի կարող լինել երկու խորհրդի անդամ: Դրա համար լրիվ տարբեր մարդիկ են գիտխորհրդում եւ հոգաբարձուների խորհորդում: Իսկ սկզբունքը հետեւյալն է. եթե մենք ունենք գիտխորհուրդ, որտեղ քննարկվում են գիտական հարցեր, բնականաբար տրամաբանական է, որ այդտեղ լինեն գիտական բաժինների ղեկավարները, գիտության դոկտորները եւ համեմատաբար ավելի հայտնի, վաստակաշատ կամ անվանի գիտնականները: Իսկ հոգաբարձուների խորհուրդը, եթե նայեք նրա կանոնադրության մեջ, թե ինչ հարցեր է քննում, ապա կտեսնեք, որ դրանք հիմնականում հետեւյալն են՝ նախորդ տարվա բյուջեի կատարողականի ընդունում, ընթացիկ տարվա բյուջեի նախահաշվի հաստատում, տարբեր կառուցվածքային, հաստիքային եւ ֆինանսատնետսական հարցեր: Արդյոք տրամաբանակա՞ն չէ, որ այդտեղ ներկայացված լինի նաեւ Մատենադարանի վարչական մասը՝ տնօրենի տնտեսական գծով տեղակալ, գլխավոր հաշվապահ, կադրերի բաժնի վարիչ: Հիմա եթե ինչ-որ մեկը մեծ ցանկություն է ունեցել այդ խորհրդում ընդգրկվելու եւ չի հայտնվել ու սրտնեղում է, դա իր գործն է»:

Աուդիտը հոգաբարձուների խորհրդի նիստից առաջ անցկացվելու վերաբերյալ էլ ասաց. «Դրանք եթե լուրջ հարցեր լինեին, ապա հոգաբարձուների խորհուրդը ինքը կահազանգեր: Ինչ-ինչ կազմակերպական պատճառներվ հոգբարձուների խորհուրդը մեկ-մեկուկես ամիս առաջ հնարավոր չի եղել հավաքել, եւ դա արվել է միայն ապրիլի 6-ին»: Տնօրենը նույնպես փաստեց, որ ստեղծված իրավիճակում իրենք ընտրել են Հայաստանի Հանրապետության օրենքը պահպանելու եւ միայն Մատենադարանի կանոնադրության ենթակետը խախտելու տարբերակը: Նա նշեց, որ աուդիտ անող կազմակերպության ընտրության մրցույթը օրինական ձեւով անց է կացվել, հաղթել է «Ասատրյան» ՍՊԸ-ն:

Ինչ վերաբերում է իր դեմ դատական հայց ներկայացնելու Արծրունի Սահակյանի մտադրությանը՝ Մատենադարանի տնօրենը արձագանքեց. «Թող դատի տա, ես մեծ հաճույքով սպասում եմ այդ օրվան»:

Հ.Գ. Մատենադարանի միջնադարյան ժողովրդական մշակույթի ձեռագիր աղբյուրների հետազոտման խմբի լուծարման թեմայի շուրջ առավել մանրամասն Արծրունի Սահակյանի հետ մեր զրույցն ու տնօրեն Տեր-Ղեւոնդյանի մեկնաբանությունները ներկայացրել ենք մեր նախորդ հրապարակման մեջ:

Տպել
3148 դիտում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել