Հանրությունն արդեն սկսել է տարբերել մանիպուլյացիաները, կեղծ լուրերը. Վահագն Թեւոսյան

Ապրիլի 4-ին ՀՀ կառավարության նիստի ժամանակ վարչապետը հանձնարարական տվեց ԱԱԾ-ին զբաղվել այն ֆեյքերով, որոնք բռնությունների կոչեր եւ մանիպուլյացիաներ են անում:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեր զրույցում նշեց, որ վարչապետը ԱԱԾ-ին շատ բարդ եւ անիրականանալի հանձնարարություն է տվել՝ գոնե մանիպուլյացիաների առումով. «Օրենսդրորեն ձեւակերպված չէ, թե ինչն է մանիպուլյացիա եւ բացի դա շատ լայն սուբյեկտիվիզմի տեղ է թողած, որովհետեւ մանիպուլյացիաները շատ տարբեր կարող են լինել՝ աննշան վնաս հասցնելուց մինչեւ շատ լուրջ վնաս հասցնելով: Ով է որոշում՝ ինչն է քրեական բնույթի մանիպուլյացիա եւ ինչն է կենցաղային մակարդակի, դա ԱԱԾ-ն չէ, որ պետք է որոշի: Կառավարության այդ նիստի ժամանակ այնքան էլ հստակ չտարանջատվեց, թե ինչ տիպի ֆեյքային լուրերն ու մանիպուլյացիաները նկատի ունի վարչապետը: Եթե ասենք խոսքն ազգամիջյան, ռասսայական խտրականության մասին է, դա մի հարց է եւ դա կարգավորվում է օրենքով ու եթե իրավապահները իրենց բարձրության վրա են գտնվում, իրենք կիրառում են այդ օրենսդրական պահանջները: Բայց, եթե օրինակ չճշգրտված կամ միտումնավոր թյուրիմացության մեջ գցելու մասին է խոսքը, սա կարծում եմ ԱԱԾ-ի գործը չէ եւ այստեղ կառավարությունն այլ հնարավորություններ ունի հակազդելու»:

Մեր հարցին, թե որո՞նք են այդ հակազդելու հնարավորությունները, Մելիքյանը պատասխանեց. «Գոյություն ունի հերքման ինստիտուտը, ճշգրտված փաստերի տարածման ինստիտուտը, կառավարությունն ունի բավականին հզոր ՊՈԱԿ, որը կարող է հանրությանը տրամադրել այն պաշտոնական տեղեկատվությունը, որը, ըստ իշխանությունների, համապատասխանում է իրականությանը եւ այլն: Այսինքն, այն մանիպուլյացիաները, որոնք կարող են վնաս հասցնել իշխանությունների քաղաքականությանը, ես կարծում եմ, որ հենց նույն պատասխանի հերքման եւ ճշգրտված ինֆորմացիայի տարածմամբ կարելի է հակազդել: Շատ կարեւոր էր, որ օրեր անց վարչապետը այնուամենայնիվ որոշ ճգրտում մտցրեց եւ ընդգծեց, որ խոսքը քրեական հանցագործությունների մասին է միայն, այն ինչը նախատեսված է օրենքով»:

Մեր հարցին, թե ի՞նչ նպատակներ են հետապնդում բռնության կոչերը եւ արդյո՞ք սա հեղափոխությունից հետո սկսված պրոցես է, Մելիքյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ հեղափոխությունից հետո միանգամայն նոր քաղաքական իրավիճակ է ստեղծվել, իսկ լրատվամիջոցները, բաժանված լինելով տարբեր քաղաքական եւ ֆինանսական ճամբարների, դարձել են քաղաքական համակարգի մի մաս եւ մեծ հաշվով մենք տեսնում ենք, թե ինչպես է այդ քաղաքական պայքարը տեղափոխվել ԶԼՄ-ների եւ սոցիալական մեդիայի ոլորտ: Փաստորեն մենք ականատես ենք քաղաքական պայքարի մի նոր ձեւի: Այստեղ կարծես թե նույն մեթոդներն են կիրառվում, ինչը քաղաքական պայքարի մեջ է: Սա պետք է ուշադիր ուսումնասիրել եւ արձագանքել համապատասխան ձեւով: Ես կարծում եմ, որ հաճախ վարչապետը արձագանքում է այնպիսի հարցերի, որոնք շատ մանր հարցեր են: Դրա համար պետք է գոյություն ունենան այլ պաշտոնյաներ»:

Մելիքյանը նշեց, որ իրենք նկատում են բազմաթիվ օրենսդրական բացեր. «Քանի որ մեր առաքելության մեջ նաեւ առաջարկներ պատրաստելն է, մենք հիմա աշխատում ենք այդպիսի մի շարք առաջարկությունների վրա՝ մասնավորապես հեռուստատեսության եւ ռադիոյի մասին նոր օրենքի նախագիծ ենք պատրաստում: Տեղեկատվության ազատությանը վերաբերող մի շարք առաջարկներ ենք արդեն ներկայացրել ԱԺ խմբակցություններին: ԶԼՄ օրենքում շատ լուրջ փոփոխությունների կարիք կա, այդ փոփոխությունների մի մասը նվիրված է լինելու ԶԼՄ-ների սեփականության թափանցիկությանը: Նոր պայմաններում մենք տեսնում ենք, որ ԶԼՄ-ները հաճախ մանիպուլյատիվ գործիքներ են կիրառում քաղաքական նպատակներին հասնելու համար, ֆեյք լուրերն են շատ ակտիվորեն կիրառվում ու այս պայմաններում է՛լ ավելի հրատապ է դառնում սեփականության թափանցիկության ապահովումը, որպեսզի խաղի կանոնները ազնիվ լինեն եւ ընթերցողը, հեռուստադիտողը իմանա, թե որ լրատվամիջոցից ինչ կարող է ակնկալել»:

Հարցի վերաբերյալ ՀԺ-ն զրուցեց նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թեւոսյանի հետ:

- Պարոն Թեւոսյան, ապրիլի 4-ին կառավարության նիստի ժամանակ վարչապետը հանձնարարական տվեց ԱԱԾ-ին զբաղվել այն ֆեյքերով, որոնք բռնությունների կոչեր եւ մանիպուլյացիաներ են անում: Ի՞նչ եք կարծում, արդյոք բանը հասել էր նրան, որ պետք է ԱԱԾ-ն զբաղվի այս հարցերով:

- Եթե կան որոշակի երեւույթներ, որոնք անկախ իրենց բովանդակությունից, ձեւից եւ ոլորտից, որոշակի աղերս ունեն ազգային կամ հանրային անվտանգության հետ, ապա ես կարծում եմ, որ դրանով պիտի զբաղվի ԱԱԾ-ն: Այլ խնդիր է, որ այստեղ որոշակի աղերսներ կարող էին նկատվել նաեւ խոսքի ազատության սահմանափակմանը միտված քայլերի հետ: Բայց ինչպես դրանից հետո ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ասաց, այդպես էլ ՀՀ վարչապետը՝ նաեւ «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպման ժամանակ իմ հարցին ի պատասխան ասաց, որ դա բացառված է եւ ես վստահում եմ եւ ինքս նաեւ կրողն եմ այդ դիսկուրսի, որ նման հնարավորությունը պետք է բացառվի:

- Ի՞նչ նպատակներ են հետապնդում նմանատիպ բռնության կոչերը եւ արդյո՞ք սա հեղափոխությունից հետո սկսված պրոցես է, թե դրանից առաջ էլ է եղել:

- Ես չեմ կարող գնահատել, որովհետեւ կկեղծեմ, եթե ասեմ, որ մանրամասն ուսումնասիրել եմ նախահեղափոխական շրջանը այդ կոնտեքստում: Որովհետեւ կեղծ լուրերը այն ժամանակ էլ են եղել, հիմա էլ են լինում, աշխարհում էլ կան ու դրանք շարունակելու են լինել: Բայց կոնկրետ որոշ դեպքերում ինձ թվում է, դրանք միտված են հանրության մեջ անառողջ անհանգստություն սերմանելուն եւ ես կարծում եմ, որ իր մեջ լուրջ վտանգներ կարող է պարունակել, առավել եւս հետհեղափոխական շրջանում:

- Մի շարք փորձագետներ նշում են, որ ԱԱԾ-ն ոչինչ չի կարող անել, քանի որ խնդիրը հիմնականում օրենսդրական բացերի մեջ է: Որպես պատգամավոր, որը նաեւ երկար տարիներ աշխատել է մեդիաոլորտում, հնարավո՞ր է ինչ-որ օրենսդրական փոփոխությունների առաջարկով հանդես գաք, որով այդ բացը կլրացվի:

- Ամբողջ խնդիրը կապ չպիտի ունենա մեդիաոլորտի հետ, որպես այդպիսին: Այսինքն, մենք խոսում ենք կոնկրետ տեղեկատվության տարածման ինչ-որ ձեւերի մասին, որոնք կարող են վտանգ սպառնալ հանրային կամ ազգային անվտանգությանը: Մեդիաոլորտի հետ դա ըստ էության աղերս կարող է ունենալ այս կամ այն տարբերակով, որ տարբերակում դա մտնում է ԱԱԾ գործառույթների մեջ: Մնացած առումներով մեդիաոլորտը արդեն իսկ կարգավորվում է որոշակի օրենքների շնորհիվ: Եթե կա մեդիաոլորտի օրենսդրության արդիականության խնդիր, ապա դա պայմանավորված է նոր տեխնոլոգիաների, ինտերնետ տիրույթի եւ այլնի առաջացման հետ: Որովհետեւ համապատասխան օրենսդրությունը, որոշակիորեն հնացել է: Բայց, որպեսզի այդ օրենսդրությունում կիրառվեն նոր՝ սահմանափակող կամ պատժիչ էլեմենտներ, որոնք կարող են ինչ-որ ձեւով անդրադառնալ խոսքի ազատության վրա կամ դիտվել որպես խոսքի ազատության սահմանափակմանը միտված նախաձեռնություն, դրանք ես բացառում եմ ըստ էության:

Եթե անկեղծ ասեմ, մեդիաոլորտը ինձ համար շատ զգայուն ոլորտ է, մանավանդ՝ այս անցումային փուլում եւ ժողովրդավարության սկզբունքները միանշանակորեն որդեգրած կառավարող ուժի համար: Այս պարագայում ես ավելի շատ հակված եմ, որ մեդիաոլորտը ինքը հասկանա բարդությունները եւ ինքը որոշակիորեն գա նախաձեռնության: Ես իհարկե ինչ-որ ժամանակը մեկ հանդես եմ գալիս որոշակի կոչերով, խրախուսումներով, որպեսզի դա տեղի ունենա: Ես չեմ բացառում, որ գործակցության արդյունքում ծնվեն ինչ-որ բաներ: Այնուամենայնիվ ցանկացած օրենք միեւնույն է պետք է անցնի Ազգային ժողովով եւ կոնկրետ այն հանձնաժողովով, որի անդամ եմ ես: Բայց չեմ կարծում, թե ճիշտ է, որ ժողովրդավարական երկրում կառավարող ուժը ինքը հանդես գա մեդիաոլորտը կարգավորող նախաձեռնությամբ, որովհետեւ դա կարող է այլ կերպ դիտվել: Ես կարծում եմ, որ եթե լինի դրա անհրաժեշտությունը եւ մենք հասկանանք, որ գործող օրենքը որոշակիորեն թերի է եւ շատ հարցեր կան, որ չի կարողանում կարգավորել, հնարավոր է ինչ-որ ձեւ մենք հանդես գանք: Բայց հանդես գալը շատ հարաբերական է ասված, որովհետեւ դա անպայման պետք է լինի հանրային լսումների, մեդիա ոլորտի ներկայացուցիչների, համապատասխան հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների հետ գործակցության արդյունքում ձեւավորված նախաձեռնության տեսքով: Այլ կերպ հնարավոր չէ:

- Ի վերջո, ֆեյքերի եւ մանիպուլյացիաների խնդիրն ինչպե՞ս պետք է կարգավորվի, այս խնդրի լուծման ի՞նչ տարբերակ եք տեսնում, որպեսզի հանրությունը մոլորության մեջ չընկնի:

- Ֆեյքերի խնդիրն ըստ էության աշխարհում լայն իմաստով ոչ մեկ չի կարողանում կառավարել: Իսկ մանիպուլյացիաները լայն իմաստով մեդիագրագիտության խնդիր է եւ հանրությանը պատրաստելու խնդիր է: Այսինքն, հույսը դնել նրա վրա, որ հնարավոր է ստեղծել մի այնպիսի բացառիկ օրենսդրական դաշտ, որը եւ չսահմանափակի խոսքի ազատությունը եւ հնարավորություն չտա մանիպուլյացիաների, ես կարծում եմ, որ ուտոպիայի ժանրից է: Ընդամենը պետք է ներքին հանրային կոնսենսուս լինի ու լրատվամիջոցներն էլ պետք է այդ կոնսենսուսին ենթարկվեն: Որովհետեւ պետք է հասկանան, որ համապատասխան միջոցներով իրենք այլեւս ի վիճակի չեն որոշակի կարծիք ձեւավորելու, որովհետեւ հանրությունն արդեն սկսել է տարբերել մանիպուլյացիաները, կեղծ լուրերը եւ այլն:

Տպել
2646 դիտում

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին