Ստամբուլում հետընտրական կրքերը չեն հանդարտվում

Թուրքիայի ամենամեծ քաղաքում՝ Ստամբուլում, հետընտրական վեճերը գնալով ավելի են թեժանում: ՏԻՄ ընտրություններում իր թեկնածուի պարտվելուց հետո նախ անվավեր քվեների, ապա նաև բոլոր քվեատուփերի վերահաշվարկ պահանջած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP-ԱԶԿ) այժմ էլ պահանջում է նոր ընտրությունների անցկացում, հայտնում է Ermenihaber-ը:

Նոր պահանջով Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողովին (ԲԸՀ) դիմելու մասին հայտարարել է ԱԶԿ-ի փոխնախագահ Ալի Իհսան Յավուզն այն բանից հետո, երբ ԲԸՀ-ն այսօր՝ ապրիլի 9-ին, մերժել է ամբողջական վերահաշվարկի իրենց պահանջը:

Յավուզը մասնավորապես ասել է. «Մենք օրինական գործընթացով ենք շարժվում, իրացնում ենք մեր օրինական իրավունքները: 298-րդ օրենքի 130-րդ հոդվածը նախատեսում է արտակարգ բողոքարկում, որը կատարվում է այն դեպքում, երբ ընտրությունների արդյունքում անցանկալի դեպքեր ու իրավիճակներ են ստեղծվում: Այդ իրավիճակներում կուսակցությունները կարող են օգտագործել արտակարգ բողոքարկման իրավունքը: Մենք էլ, այդ ամենը ներառելով մեր դիմումի մեջ, այսօր ներկայացնելու ենք մեր արտակարգ բողոքը: Այս իրավիճակում մենք պահանջելու ենք նոր ընտրությունների անցկացում»:

Նշենք, որ մարտի 31-ին Թուրքիայում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը թեև հաղթանակ է տարել, սակայն պարտվել է մայրաքաղաք Անկարայում և երկրի խոշորագույն քաղաքում՝ Ստամբուլում: Ընտրության արդյունքների հրապարակումից հետո իշխող կուսակցությունը բողոքարկել է և պահանջել քվեների վերեահաշվարկ Ստամբուլում:

Մեկ շաբաթ ընթացող անվավեր քվեաթերթիկների ու որոշ քվեատուփերի ամբողջական վերահաշվարկի արդյունքում ընտրություններում հաղթած քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուի ու պարտված ԱԶԿ-ական Բինալի Յըլդըրըմի ձայների տարբերությունը 29 հազարից կրճատվել է 14 հազարի:

Տպել
3751 դիտում

Երեւանում Honda-ն տապալել է էլեկտրասյունն ու բախվել կայանված Opel-ին. վիրավորներից մեկին բեռնախցիկից են գտել

Կոտայքի մարզպետարանը ԱԱՏՄ-ի կողմից մարզի որոշ դպրոցների նկատմամբ վարչական վարույթի մասին պարզաբանում է ներկայացրել

Տավուշի մարզում ձյուն է տեղում, Սյունիքում տեղ-տեղ մերկասառույց է, կան փակ ճանապարհներ

Գյումրու «Մոր եւ մանկան Ավստրիական հիվանդանոց»-ում բրուցելոզով հիվանդ կովի արյուն է հետազոտվել. Տիգրան Պետրոսյան

Քարոզչական նախապատրաստման փուլն է

Մարալիկ-Լանջիկ ավտոճանապարհին մեքենա է կողաշրջվել. 29-ամյա վարորդը հոսպիտալացվել է

Արթիկում 46-ամյա էլեկտրիկը հոսանքահարումից մահացել եւ ընկել է բարձր լարման բջջի մեջ

Կուտոյանի մահը չի կարող ինքնասպանություն լինել․․․նա ինֆորմացիայի կենդանի կրող էր․ քաղաքագետ

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը զրույց է ունեցել Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ

Գեորգի Կուտոյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ հունվարի 19-ին, ժամը 17:50-ին

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է, Հարթաշեն-Տաշիրը՝ փակ

Վարչապետը ծանոթացել է CARD հիմնադրամի գործունեությանը և հանձնարարական տվել Էկոնոմիկայի փոխնախարարին

Խոսքի ազատության ու պետական շահերի նուրբ սահմանագիծը

Արսեն Թորոսյանը հանդիպել է «Հոսփիթլ Մենեջմենթ» ծրագրի մասնակիցների հետ

Կառավարությունն ամեն ինչ կանի Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքները լիարժեք բացահայտելու համար

ՀՀ եւ ԱՀ միջխորհրդարանական հատուկ նիստում Բաքվի հայկական ջարդերը դատապարտող համատեղ հայտարարություն է ընդունվել

ՀՀ գլխավոր դատախազությունը կապահովի Գեորգի Կուտոյանի մահվան բոլոր պատճառների ու հանգամանքների բացահայտումը

ՀՀ Քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հրապարակել Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի հետ կապված

«Մամուլի շենքի»-ի հրդեհը մարված է. տարհանվել է 50 քաղաքացի

Ամփոփվել են ԶՈՒ ՌՔԿՊ զորքերում իրականացված աշխատանքները