Երևանի քաղաքապետարանը վերապատրաստում է կազմակերպել համայնքային մանկապարտեզների բուժքույրերի համար

Երևանի քաղաքապետարանը «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության և «Երևանի հենակետային բժշկական քոլեջ» ՓԲԸ-ի հետ համագործակցությամբ կազմակերպել է մանկապարտեզների բուժքույրերի վերապատրաստման դասընթացներ:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, հերթական դասընթացին ներկա է գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը: 

«Մենք գիտենք, որ գործ ունենք ամենազգայուն խմբի՝ երեխաների հետ և ձեր մասնագիտական որակների թարմացումն ու կատարելագործումը պետք է լինի ամենօրյա: Ես խնդրում եմ այս դասընթացների ժամանակ առավելագույնը վերցնել, ինչ տալիս են ձեզ, որպեսզի այն անվտանգությունը, որը մենք ուզում ենք տեսնել մեր մանկապարտեզներում, կարողանանք ունենալ»,- նշել է փոխքաղաքապետը: 
«Առաջին բուժօգնության հիմունքներ» դասընթացի ավարտին համայնքային բոլոր 160 մանկապարտեզների բուժքույրերը կստանան տեսական և գործնական գիտելիքներ՝ նախադպրոցական տարբեր տարիքի երեխաներին առաջին օգնություն ցուցաբերելու առանձնահատկությունների վերաբերյալ: 

Շնորհակալություն հայտնելով գործընկեր կառույցներին ՝ փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը նշում է. քաղաքապետարանը կարևորում է նմանատիպ ցանկացած նախաձեռնություն և պատրաստ է իր լիազորությունների շրջանակում աջակցել դրանց կյանքի կոչմանը: 

«Ծնողը, որ երեխային բերում է մանկապարտեզ, իր երեխայի անվտանգության առաջին երաշխավորը դուք եք, որովհետև նրանք վստահում են ձեզ: Սա մեր նախադպրոցական կրթության համար շատ կարևոր օղակ և շատ կարևոր տարր է, և ես կցանկանայի, որ վերապատրաստման այս դասընթացի ընթացքում ձեռք բերված գիտելիքները երբեք կիրառելու առիթ չունենայինք, բայց եթե անհրաժեշտություն լինի, կիրառեք և պատվով դուրս գաք մարտահրավերից»,- ասում է Տիգրան Վիրաբյանը: 

Ապրիլի 2-ից մեկնարկած դասընթացները կշարունակվեն մինչև մայիսի 10-ը:

Տպել
609 դիտում

Վրաստանում հարցվածների 49 տոկոսի կարծիքով երկիրը զարգանում է ոչ ճիշտ ուղղությամբ. NDI

Պաշտպանը միջնորդեց չհեռանալու մասին ստորագրությամբ կամ գրավով ազատ արձակել Քոչարյանին

Երեկվա տոտալ ճնշումները ՍԴ-ի հանդեպ ուղիղ մեսիջ էին այսօրվա դատավորին․ Լեւոն Քոչարյան

Արմեն Սարգսյանն ընդունել է միջազգային փորձագետներ և վենչուրային ներդրողներ Լուիջի Ամատին և Բրիջիթ Բոումենին

Երեք տասնամյակ՝ նկուղում

Հայտարարություն մրցույթի մասին

Ղեկավարում եմ Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիան, բնակվում եմ Ֆրանսիայում, սակայն անձնագիրս հայկական է. Էմմիյան

Հայաստանն ընտրել է միջուկային էներգիայի անվտանգ և խաղաղ օգտագործման թափանցիկ և բաց քաղաքականություն. նախարար

Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ .դատարանը հրապարակեց որոշումը

Վանաձորում փրկարարները բացել են բնակարանի դուռը և լոգարանում հայտնաբերել կնոջ դի

Մոլդովայի նախագահը Երևանում կմասնակցի ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին

Մեր արձագանքը համարժեք է խնդիրներին. վարչապետն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Սիրիայի հակամարտությունից մինչեւ ռազմական համագործակցություն. ինչի՞ մասին են խոսել Պուտինը, Ռոհանին ու Էրդողանը

Մենք չենք միանում այդպիսի նախաձեռնություններին․ պետք է կոնկրետ հիմք լինի․ Պետրոսյանը՝ «Իմ քայլի» որոշման մասին

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղն Ալեքսանյանին ու Չալյանին անվճար կրթություն է առաջարկում

Սխալ տողադարձումներով պաստառներ Գյումրիում. Անկախության տոնակատարությունները համակարգում է ՀՀ վարչապետի աշխատակազմը

Թրամփը որոնում է երկրի տնտեսական աճը բարձր պահելու միջոցներ

Համացանցում տարածվել են Ջիգարխանյանի ու նախկին կնոջ լուսանկարները. նորից միասին են

Հայաստանի լրագրողները Լիտվայի ֆուտբոլային մրցաշարում գրավել են 2-րդ տեղը

Հույս ունեմ՝ պարոն Վանեցյանն առիթ կունենա ասել՝ ինչ էր ակնարկում իր հրաժարականի տեքստում․ Իվետա Տոնոյան