Ադրբեջանում ռազմական գործողությունների տեղեկատվական նախապատրաստության փուլ է ընթանում. Տիգրան Աբրահամյան

Վերջին 10 օրերի ընթացքում Ադրբեջանից հնչող հայտարարություններն սկսել են առավել սուր բնույթ կրել: Ռազմական գործողությունների մասին ակնարկային հայտարարությունները վերաճել են գործողություններ սկսելու կամ դրա նախապատրաստական փուլի մասին սպառնալիքների:

Արցախի նախագահ Բակո Սահակյանի խորհրդական Տիգրան Աբրահամյանը մատնանշում է պաշտոնական հայտարարություններ նախագահական ապարատից, արտգործնախարարությունից, պաշտպանական գերատեսչությունից, հին ու նոր թրծված «փորձագիտական» շրջանակներից, ամենակարևորը՝ հնարավոր պատերազմի վերսկսման մասին վերնագրերով:

««Առաջիկա շաբաթներին Ղարաբաղում նոր պատերազմ է սկսելու», «Ղարաբաղում հնարավոր է նոր պատերազմ», «Առաջիկա ժամանակներում Ղարաբաղում հնարավոր է նոր պատերազմ». սա վերնագրերի այն ոչ ամբողջական ցանկն է, որոնց վերջին օրերին կարելի է հանդիպել ադրբեջանական մամուլում:

Ադրբեջանում ռազմական գործողությունների կամ դրա սպառնալիքով ճնշումների տեղեկատվական նախապատրաստության փուլ է: Ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու մասին միջնորդ երկրների հայտարարություններն Ադրբեջանում, կարծես թե, այդքան էլ լուրջ չեն ընդունել, ճիշտ հակառակ գործընթացի են անցել:

Համանախագահ երկրներն իրավիճակի լիցքաթափմանն ուղղված քայլեր պետք է ձեռնարկեն, հակառակ դեպքում տեղեկատվական դաշտում առկա լարվածությունը շատ արագ կտեղափոխվի սահմանագիծ»,- գրել է նա Facebook-ի իր էջում:

Տպել
3063 դիտում

Ժամանակակից աշխարհում մարդկային ներուժը հանդիսանում է գլխավոր ռեսուրսը. Գեոպրոմայնինգ ընկերության նախագահ Ռոման Խուդոլիյ

19-ամյա զինծառայողի մահվան դեպքով հարուցվել է քրգործ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով

Անիի ավերակների տարածքում հրդեհ է բռնկվել

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն այցելել է Մոսկվայի հայկական եկեղեցական համալիր

2 օրում ՀՀ տարբեր բնակավայրերում փրկարարները 8 օձ են հայտնաբերել եւ տեղափոխել անվտանգ տարածք

Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղի մոտակայքում քաղաքացին ջրահեղձ է եղել գետում

Նախօրեին Երեւանի Ազնավուրի հրապարակի համերգի կազմակերպիչը քաղաքապետարանը չի եղել. պարզաբանում

Ջերմաստիճանն այսօր բարձր է 3-4 աստիճանով. ԱԻՆ-ը զգուշացնում է առաջիկա օրերի՝ բարձր կարգի հրդեհավտանգ լիենելու մասին

Վրաստանի բնակչության 66%-ը հայ-վրացական հարաբերությունները դրական է գնահատում. IRI

Իրականացվել է հսկվող այրում մոտ 6500 քմ տարածքում

Բինգյոլում հայերից մնացած մշակութային հետքերը օր օրի ոչնչանում են

Տավուշում վթարի է ենթարկվել քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը (լուսանկարներ)

Զարեհ Սինանյանը հանդիպել է ՀՅԴ Հայ Դատի մոսկովյան հանձնախմբի ներկայացուցիչների հետ

Երևանում ծառն արմատախիլ է եղել և ընկել էլեկտրական լարերի վրա

Հրազդան քաղաքի բնակարաններից մեկում գազի արտահոսքից հրդեհ է բնկվել

Ուսումնասիրվում են պատմական փաստերը. Հայ եկեղեցին պատասխանել է ասորական համայնքին

Հրազդան քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի

27-ամյա երիտասարդը ձերբակալվել է` ծնողների նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով

Շախմատային փառատոն խորհրդարանի այգում. երեխաները մրցել են պատգամավորների հետ

Երևանում ձերբակալվել է 34-ամյա տղամարդ՝ 10-ամյա աղջնակի նկատմամբ սեքսուալ գործողություններ կատարելու մեղադրանքով