Լեւոն Երանոսյանը ագրեսիվ էր, տպավորություն կար, որ խմիչքի կամ ինչ-որ բանի ազդեցության տակ է. Դավիթ Սանասարյան

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորքի նստավայրում դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ այսօր շարունակվեց Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի գործով հերթական դատական նիստը:

Այսօր սույն գործով դատարանում հարցաքննվեց գործով նախկինում մեղադրյալի կարգավիճակ ունեցող, այժմ որպես վկա Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը: Դատարանի հարցին ի պատասխան նա ասաց, որ Անդրիաս Ղուկասյանին երկար տարիներ է ճանաչում. «մենք պայքարակից ընկերներ ենք»,- հավելեց նա:

Վերջինս պատմեց, որ 2016թ. հուլիսի 29-ին Ազատության հրապարակում հերթական հավաքի ժամանակ ելույթ է ունեցել, որից հետո շարժվել են դեպի Խորենացի փողոց: Նա նշեց, որ ճանապարհին տեղեկություն են ունեցել, որ այլ գործողություններ են իրականանում ՊՊԾ գնդի տարածքում. «Փորձել ենք ՊՊԾ գնդին հնարավորինս մոտ գտնվել, որպեսզի մեր ներկայությամբ կանխենք հնարավոր բացասական հետեւանքները: Խորենացի փողոցում գտնվելու ընթացքում հավաքի մասնակիցներից ոմանք ցանկանում են գնալ ՊՊԾ գունդ: Ես եւ իմ ընկերներն արել ենք ամեն ինչ, որպեսզի կանխենք համապատասխան ելքը, որը մեր կարծիքով կլիներ շատ վտանգավոր: Կային քաղաքացիներ, որոնց ձեռքում կային այլ միջոցներ, ես ինքս վազել եմ նրանց հետեւից, կոչ եմ արել, որ հետ գան. նրանցից ոմանք հայհոյում էին՝ ասելով, որ մենք չենք հասկանում գործից եւ որ պետք է գնան: Մասնակիցներից մի քանիսը, չհասկանալով, թե ինչ ծուղակի մեջ են ընկնում, վազեցին դեպի ներքեւ: Այդ ընթացքում հասկացա, որ էլ չեմ կարող նրանց հետ բերել, այդ ընթացքում իմ ծնողներն էլ էին այնտեղ, շրջվեցի եւ վերադարձա այն հատված, որտեղ քաղաքացիները հիմնականում հավաքված էին»,-ասաց նա:

Սանասարյանի խոսքով՝ այդ ընթացքում ելույթներ են ունեցել Արմեն Մարտիրոսյանը, որը հիմնավորում էր, որ ներքեւ չպետք է գնալ եւ Անդրիաս Ղուկասյանը: Վերջինս՝ իր ելույթում նշել է, որ իրենց ուզածը կլինի, եթե իրենք իջնեն ներքեւ:

Նրա խոսքով՝ իրեն են մոտեցել քաղաքացիներ եւ ասել, որ ներքեւից քարերով հարվածում են: Այդ ընթացքում նա փորձել է հասկանալ՝ դա իրականության հետ կապ ունի, թե ոչ. «Կապը այնքան էր երեւում, որ մի քար եկավ, մի կերպ եմ այդ քարից խուսափել եւ խնդրել եմ քաղաքացիներին՝ մի քիչ հետ քայլեն ու որեւէ ձեւով չպատասխանեն: Հետո եղել են խոսակցություններ իրավապահ մարմինների ներկայացուցիչներ հետ: Արմեն Մարտիրոսյանն էր բանակցում նրանց հետ, ոստիկաններն ասում էին՝ հեռացեք այդտեղից, մենք էլ ասում էինք, որ դա հնարավոր չէ, պետք է քաղաքացիներին հանդարտեցնենք, դրանից հետո այն, ինչ-որ տեղի ունեցավ, ֆիքսել են լրագրողների տեսախցիկները»,-ասաց նա:

Նշենք, որ այդ ընթացքում ոստիկանները հատուկ միջոցներ են կիրառել ցուցարարների նկատմամբ:

Սանասարյանը հայտնեց, որ ինքն այդ գործողություններից հետո օգնություն է ցուցաբերել մի աղջկա,  ում հագուստներն այրվում էին. «Անձամբ եմ ճղել շորերը եւ մեկ ուրիշ քաղաքացու հետ հանգցրել ու փորձել ենք քաղաքացիներին դուրս բերել այդ տարածքից: Իրավիճակը բոլորի համար խուճապային էր, այդ ընթացքում տեսել եմ, թե ինչպես են վերեւում կանգնած քաղաքացիական համազգեստով, տարբերվող անձինք հայհոյելով, քարերով հարվածներ հասցնում բողոքի ակցիայի մասնակիցներին, տեսել ենք, թե ինչպես են լրագրողների վրա հարձակվում, որից հետո հորս թեւը վիրավորված էր եւ ես նրան շտապօգնության մեքենայով շտապ հասցրել եմ հիվանդանոց»,-համառոտ ներկայացրեց Դավիթ Սանասարյանը: Վերջինս ասաց, որ հիվանդանոցից իրեն արդեն բերման են ենթարկել: «Դրանից հետո պարբերաբար բռնության եմ ենթարկվել ոստիկանների կողմից՝ այդ թվում մեքենայի մեջ: Բռնությունը շարունակվել է ներքին զորքերի համապատասխան ստորաբաժանման տարածքում: Արդյունքում ուղեղի ցնցում եմ տարել»,-ասաց նա՝ հավելելով, որ իրենց բաժնում պահել են շատ երկար՝ օրենքի խախտումով՝ խոշտանգվել են ոստիկանության աշխատակիցների կողմից:

Սանասարյանը հայտնեց, որ ելույթի եւ ոստիկաններին չենթարկվելու համար Երեւանի այն ժամանակվա ոստիկանապետ Աշոտ Կարապետյանն իրեն արգելել է որեւէ տեղ շարժվել, հատկապես գնալ Խորենացի փողոց:

Սանասարյանն ասաց, որ քաղաքացիների գործողությունները նախկին ռեժիմի դեմ էին:
Նա ասաց, որ ուժ կիրառելու խնդիր չի եղել. «Մենք ամեն օր հավաքվում էինք եւ հետո գնում մեր տները, այսինքն նման խնդիր չկար»:

Ամբաստանյալ Անդրիաս Ղուկասյանի հարցին, թե հինգ րոպեում կարո՞ղ էին քաղաքացիները լքել Սարի թաղի տարածքը, քանի որ ոստիկանությունը ուժի կիրառումից առաջ այդքան ժամանակ էի հատկացրել ցուցարարներին, ասաց, որ ոչ. «Մենք այդ օրերին էլ ասում էինք, որ այդքան մարդ հինգ րոպեում այդ տարածքը լքել չի լինի»:

Սանասարյանը նշեց, որ ճանաչել է ՊՊԾ գնդում գտնվողներից մի քանիսին եւ իր առաքելությունն այն էր, որ ուժ չկիրառվի քաղաքացիների եւ ՊՊԾ գնդում գտնվողների նկատմամբ: Դատախազը հետաքրքրվեց, թե բռնությունների վերաբերյալ արդյոք վարույթ իրականացվե՞լ է, Սանասարյանը դրական պատասխան տվեց՝ նշելով, որ տեղյակ չէ, թե ինչ ընթացք է ունեցել վարույթը: «Մեր նպատակն արյունահեղությունը կանխելն էր, կար համոզմունք, որ եթե քաղաքացիները մոտ տարածքում լինեն՝ երկու կողմերից կդադարեցնեն կրակահերթը»,-ասաց նա: Հարցին, թե ի՞նչ դերակատարություն ուներ ՀՀ նախկին փոխոստիկանապետ, ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լեւոն Երանոսյանը, Սանասարյանը պատասխանեց. «Նա բավականին ագրեսիվ էր, ինձ մոտ տպավորություն կար, որ խմիչքի կամ ինչ-որ բանի ազդեցության տակ էր ու իր այդ աչքերի շարժից ես մոտավորապես մտածում էի, որ նա ադեկվատ չէ, երբ որ նրանց խնդրում էինք, որ ուժ չկիրառեն»:

Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանը մեղադրվում է 2016 թ. հուլիսի 29-ին Երեւանում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ։ Ըստ մեղադրանքի՝ նա փորձել է միանալ 2016թ. հուլիսի 17-ին Երեւան քաղաքի ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գտնվող շենքերը զավթած զինված խմբին, զինվել, ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք կրել, պահել եւ խմբի անդամների հետ համակատարմամբ շարունակել պահել զավթածն ու պատանդներին, սակայն հանցագործություններն ավարտին չի հասցրել՝ իր կամքից անկախ հանգամանքներով:

2018թ. մայիսի 7-ին Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել էր չհեռանալու մասին ստորագրությամբ։

Տպել
4830 դիտում

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)