ԱՄՆ-ն պատրաստակամ է աջակցել Քննչական կոմիտեի կողմից ներկայացվող ծրագրերին. հանդիպում

09/04/2019 schedule15:23

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի վաշինգտոնյան գրասենյակի Եվրոպայի, Եվրասիայի, Կենտրոնական Ասիայի ծրագրերի ղեկավար Ջուդիթ Քեմբելի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից, ողջունելով հյուրերին՝ ՔԿ նախագահը շնորհակալություն հայտնեց հյուրերին՝ Քննչական կոմիտեում հյուրընկալվելու, ինչպես նաև՝ թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեին ցուցաբերած օժանդակության համար:

ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը հատուկ շեշտեց, որ Ամերիկայի միացյալ նահանգների պետքարտուղարության օժանդակությունը նպաստում է Կոմիտեի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, կազմակերպաիրավական ընթացակարգերի որակական առավել բարձր հարթություն տեղափոխելուն, ինչպես նաև՝ աշխատակիցների կարողությունների հզորացմանը:

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հյուրերին ներկայացրեց վերջին տարիներին ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ իրականացված ծրագրերը, ինչպես նաև  անդրադարձավ նախաքննության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով իր կողմից մշակված մի շարք ծրագրերի:

«Նկատի ունենալով առկա համագործակցությունը և մեծապես կարևորելով ԱՄՆ պետքարտուղարության կողմից ցուցաբերվող աջակցության ծրագրերը, որոնք ուղղված են Հայաստանի իրավապահ կառույցների ու պաշտոնյաների կարողությունների հզորացմանը, առավել արդարացի և թափանցիկ քրեական արդարադատության համակարգի կայացմանը, ես լիահույս եմ, որ մեր համատեղ փոխգործակցությունը կկրի շարունակական բնույթ»,- ընդգծեց ՔԿ նախագահը:

ԱՄՆ պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի վաշինգտոնյան գրասենյակի Եվրոպայի, Եվրասիայի, Կենտրոնական Ասիայի ծրագրերի ղեկավար Ջուդիթ Քեմբելն իր հեթին շնորհակալություն հայտնեց ՔԿ ղեկավարությանը՝ ջերմ ընդունելության, ինչպես նաև՝ կատարված աշխատանքները հանգամանալից ներկայացնելու համար:

Ջուդիթ Քեմբելը շեշտեց, որ պատրաստակամ են աջակցել Քննչական կոմիտեի կողմից ներկայացվող ծրագրերին:

ԱՄՆ պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի վաշինգտոնյան գրասենյակի Եվրոպայի, Եվրասիայի, Կենտրոնական Ասիայի ծրագրերի ղեկավար Ջուդիթ Քեմբելի խնդրանքով ՔԿ նախագահը ներկայացրեց վիճակագրական տվյալներ՝ կոռուպցիոն բնույթի և ընտանեկան բռնությունների դեպքերի առթիվ հարուցված  քրեական գործերի վերաբերյալ:

Տպել
526 դիտում

Գեւորգ Ղազարյանը կարող է հայտնվել ղազախական թիմում

Համահայկական խաղերի կոմիտեն կոչ չի արել ՀՀ նախագահներին մասնակցել Արցախում խաղերի բացման արարողությանը

ՀՀ մարզերում բաժիններ են բերվել «օրենքով գողեր» (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով վաղը դատարան կգան Մարտի 1-ի 10 զոհերի իրավահաջորդները

Եղեգնաձորում բենզալցակայանին կից տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն (տեսանյութ)

Սերժ Թանկյանը, հայտնի ֆուտբոլիստները եւ ուրիշներ շնորհավորել են Մխիթարյանին ամուսնության կապակցությամբ

Սասստեքսն իր աշխատակիցներից մի քանիսին է ներս մտնելու իրավունք տվել

Պաշտպանության նախարարն ընդունել է Գերմանիայի դեսպանին

Սննդամթերքում՝ սալմոնելլայի մանրէ, շեղումներ՝ շրջակա մակերեսներին. «Ծիրանի»-ի դեպքի փորձաքննությունը

Մխիթարյանը շնորհակալություն է հայտնում մաղթանքների համար

ՊՆ-ն առաջարկում է բարձրացնել ժամկետային զինծառայողների դրամական ապահովության ամսական չափերը

Եկեղեցական համագումարը հունիսի 27-ին կընտրի Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի

Հանրահայտ Դել Բոսկեն Երեւանում սեմինար է անցկացրել ֆուտբոլային 180 մարզիչների համար

Երևանի աղբահանության նոր հիմնարկը 200 եւ 290 հազար դրամով հրավիրում է բանվորների ու վարորդների

Մինչեւ 19 տարեկանների Եվրոպայի առաջնության տոմսերը 200-500 դրամ են

Հետախուզման մեջ գտնվող Արամ Հարությունյանը հրապարակել է իր տարեկան հայտարարագիրը

Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնում ամենամեծ արեւային կայանն է տեղադրվել (տեսանյութ)

Սպասվում է անձրև և ամպրոպ. եղանակի տեսություն

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 644 գրամ կանեփանման զանգված է հայտնաբերվել

Մխիթարյանի հարսանիքն արժեցել է 150-200 հազար եվրո. երգել է Ալ Բանոն, խնջույքը վարել է Հայկ Պետրոսյանը (տեսանյութեր)