Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը դարձել է Հայաստանի հետ կապող հաստատուն կամուրջ. Աննա Հակոբյան

09/04/2019 schedule11:19

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն ապրիլի 7-ին ներկա է գտնվել ԱՄՆ-ում ՀՀ գլխավոր հյուպատոսության հիմնադրման 25-ամյակի միջոցառմանը:

Ինչպես հայտնում են Աննա Հակոբյանի գրասենյակի մամուլի ծառայությունից, միջոցառմանը ներկա են գտնվել համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, մտավորականներ, հասարակական ու քաղաքական կազմակերպությունների ղեկավարներ: Միջոցառումը մեկնարկել է ՀՀ  և ԱՄՆ օրհներգերով և ԱՄՆ հայ համայնքի հոգևոր առաջնորդների ելույթներով: Ելույթներով հանդես են եկել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանն ու ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը:

Արմեն Բայբուրդյանը ներկաների համար ընթերցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, իսկ Վահագն Մելիքյանը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի շնորհավորական ուղերձները: Տիկին Հակոբյանը շեշտել է, որ հյուպատոսությունը դարձել է հայրենիքի հետ կապող փոքրիկ, բայց ամուր ու հաստատուն կամուրջ, հարազատ օջախ ինչպես համայնքի, այնպես էլ հյուպատոսության անձնակազմի, Հայաստանից գործուղված դիվանագետների համար:

 Ստորև ներկայացնում ենք ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ելույթը ԱՄՆ-ում ՀՀ գլխավոր հյուպատոսության հիմնադրման 25-ամյակի միջոցառմանը ամբողջությամբ:

Ուրախ եմ ողջունելու ձեզ,

Միացյալ Նահանգների արևմտյան ափի հայ համայնքի մեծարգո՛ հոգևոր առաջնորդներ,

Այսօրվա միջոցառման հյուրընկալ՝ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, հարգելի՛ պարոն Բայբուրդյան,

Պարոն ԱԳՆ գլխավոր քարտուղար,

ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան,

Նահանգային, շրջանային և քաղաքային մարմինների հարգարժա՛ն պաշտոնյաներ,

Հայկական կուսակցությունների և կազմակերպությունների սիրելի՛ ղեկավարներ,

Գլխավոր հյուպատոսության 25-ամյակի կազմակերպական կոմիտեի անդամներ և միջոցառման հանդիսավար,

Սիրելի՛ քույրեր ու եղբայրներ,

Ինձ համար թե՛ պատիվ է, թե՛ հաճելի և թե՛ զգացական առումով շատ հուզիչ՝ ներկա գտնվել այս գեղեցիկ միջոցառմանը՝ նվիրված Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսության հիմնադրման 25-ամյակին:

Եկեք միասին մի փոքր հետ շրջենք մեր նորանկախ պատմության էջերը ու մտաբերենք սոցիալ-տնտեսական այն ծանրագույն իրավիճակը, որի պայմաններում, Արցախյան պատերազմից անմիջապես հետո հիմնադրվեց Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը։ Սա ընդգծում է այն մեծ կարևորությունը, որ Հայաստանի Հանրապետությունը հատկացնում է Կալիֆորնիայի հետ հարաբերություններին. մի նահանգի, որ ապաստանել է ձեզ, սիրելի հայրենակիցներ և ապրելու ու արարելու անսպառ հնարավորություն ստեղծել: Սա ընդգծում է այն մեծ կարևորությունը, որ Հայաստանի Հանրապետությունը տալիս է ձեզ, սիրելի՛ հայրենակիցներ, Կալիֆորնիայի ստվար ու ծաղկուն համայնքին։

Սիրով եմ փաստում, որ հյուպատոսությունը դարձել է հայրենիքի հետ կապող փոքրիկ, բայց ամուր ու հաստատուն կամուրջ, հարազատ օջախ ինչպես մեր սիրելի համայնքի, այնպես էլ հյուպատոսության անձնակազմի, Հայաստանից գործուղված մեր դիվանագետների համար:

Հարգարժա´ն հյուրեր, տիկնա´յք և պարոնա´յք,

Ամեն անգամ Հայաստանում հպարտությամբ և ուրախությամբ ենք լցվում, զգալով, թե որքան հաղորդակից եք ու որքան սրտացավ Հայրենիքում կատարված յուրաքանչյուր իրադարձության նկատմամբ, որքան հաղորդակից եք մեր բոլոր համազգային խնդիրներին։

Անգերագնահատելի էր ձեր բոլորի հոգատարությունն ու զորակցությունը ապրիլյան պատերազմի օրերին, ինչպես նաև ձեր պատրաստակամությունը՝ անհրաժեշտ պահին նաև հայրենիքի թիկունքին ֆիզիկապես կանգնելու։

Նույնքան թանկ էր մեզ համար ձեր աջակցությունն ու նվիրվածությունը Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխությանը: Իսկապես, արժևորում ենք ձեր համերաշխությունը սիրո և հանդուրժողականության մթնոլորտում իրականացված ու մեր բոլորի կողմից երկար սպասված հեղափոխությանը։ Դրա հաջողությունը նաև մեր կուռ միասնության արդյունքն է:

Օգտվելով ընձեռնված հնարավորությունից, ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել Կալիֆորնիայի մեր սիրելի համայնքին այն բարոյական աջակցության համար, որ մենք զգացել և ստացել ենք հեղափոխության շրջանում, դրան նախորդող և հաջորդող օրերին: Դա, հիրավի, լրջագույն ազդակ էր, որ մենք միայնակ չենք մեր պայքարում՝ հանուն մեր երեխաների ապագայի, հանուն մեր Նոր Հայաստանի: Հայաստան, որտեղ այլևս տեղ չունեն անարդարությունները, օրենքի չարաշահումները, մեր հանրային կյանքն արատավորող զազրելի երևույթները:

Ուրախ եմ արձանագրել, որ հեղափոխությունն արդեն իսկ տալիս է իր պտուղները։  Ինձ համար անչափ հուզիչ է, պարոն Բայբուրդյան, որ այսօր հենց Դուք եք ինձ հյուրընկալում այստեղ։ Դուք գերադասեցիք կանգնել արդարության կողքին և համերաշխություն հայտնեցիք մեր ժողովրդին՝ դրանով իսկ թանկ գին վճարելով ձեր ընտրության համար: Վաղ թե ուշ արդարությունը վերականգնվում է։ Ահավասիկ, Դուք այսօր այստեղ եք և ղեկավարում եք մեր ամենակարևոր դիվանագիտական ներկայացուցչություններից մեկը: Արդարությունը վերականգնվել է նաև նմանատիպ այլ դեպքերում։  

Շատ ուրախալի է իմանալ նաև, թե որքան է այսօր մեծացել Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսության աշխատանքի ծավալը փոփոխությունների արդյունքում. կարծում եմ, որ հեղափոխությունից հետո  Հայաստանի գրավչության ուժն է կտրուկ մեծացել:

Ես ուրախ եմ, որ ԱՄՆ-ում ծնված, մեծացած, ուսում ստացած երեխաների, պատանիների ծնողները հենց Հայաստանն են դիտում այն լավագույն վայրը զավակների ամառային հանգստի, ուսումնական կամ գործարար ծրագրերի համար:

Սիրելի´ հայրենակիցներ,

Ուզում եմ հատուկ ընդգծել նաև, որ հեղափոխությունը մեծ ազդեցություն ունեցավ առաջին հերթին մտածելակերպի փոփոխության և կարծրատիպերի հաղթահարման գործում: Մասնավորապես՝ խոսքս վերաբերում է մեր հասարակությունում կանանց դերակատարության և ներգրավվածության շեշտակի բարձրացմանը: Ուղղակի ապշեցնող էր հեղափոխությանը մեր կանանց մասնակցելու վճռականությունն ու հաստատակամությունը, մեծ պատրաստակամությունն ու նվիրվածությունը՝ հեղափոխությանը հաղորդելով անսպառ ուժ ու էներգիա, դառնալով դրա ոգին և կոտրելով իրենց մասին ավանդական բոլոր պատկերացումները: Հուսով եմ, որ այսուհետ կանայք ավելի մեծ դերակատարություն և պատասխանատվություն կստանձնեն մեր հայրենիքի շենացման գործում` բացարձակապես չնսեմացնելով ընտանիքի դերը կնոջ կյանքում։ Ես ինքս փորձում եմ իմ գործունեությամբ օրինակ ծառայել՝ չնայած չորս երեխաների մայր եմ և ունեմ բազում պարտականություններ ընտանիքում։

Այնքան հարցեր  ու թեմաներ կան, որ կցանկանայի արծարծել և խոսել ձեզ հետ, սակայն հասկանալով նաև ժամանակի սղությունը, ցանկանում եմ մի փոքր անդրադառնալ իմ գործունեությանը և հակիրճ ներկայացնել «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների առաքելությունն ու նպատակները:

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը նպատակ ունի նպաստել Հայաստանում այնպիսի հասարակության և միջավայրի ձևավորմանը, որտեղ յուրաքանչյուր անհատ կունենա զարգանալու և իր, իր ընտանիքի ու համայնքի բարեկեցությանը հետամուտ լինելու հնարավորություն։ Հիմնադրամի նպատակը սոցիալական, մշակութային, կրթական, գիտական, առողջապահական, բնապահպանական ոլորտների զարգացմանն ուղղված ծրագրերի մշակումն ու իրականացումն է, որոնք մեր պետության զարգացման գործում միտված են ունենալու երկարաժամկետ ազդեցություն: Այս համատեքստում առանձնակի տեղ է հատկացվում մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը՝ օժանդակելով մեր երիտասարդներին սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում, և ստացված գիտելիքն ու փորձը ներդնելու մեր երկրի զարգացման և առաջխաղացման գործում: Աղքատության հաղթահարմանն ուղղված մեր ծրագրերը միտված են անապահով ընտանիքներին դուրս բերել աղքատության ճիրաններից և հնարավորություն տալ սեփական ուժերով հոգալ ընտանիքի բարեկեցությունը։

Այսօր, աշխարհը սրընթաց կերպով սլանում է առաջ, և մենք այլևս հապաղելու, ժամանակի լաբիրինթոսում խճճվելու իրավունքը չունենք: Մեր քայլերը պետք է լինեն նպատակային, արդյունավետ և երկարաժամկետ ազդեցությանը միտված։

Ինչ վերաբերում է «Սիթի օֆ սմայլ» կամ «Ժպիտների քաղաք»  բարեգործական հիմնադրամի գործունեությանը, ապա դրա առաքելությունն է օգնել քաղցկեղով և արյան հիվանդություններով տառապող երեխաներին և երիտասարդներին, լինել նրանց կողքին՝ աջակցելով նրանց ու նրանց ընտանիքներին արժանապատվորեն անցնել քաղցկեղը հաղթահարելու դժվարին ճանապարհը։

Մեծարգո հյուրեր, սիրելի տիկնայք ու պարոնայք,

Պատահական չէր, որ մեր հեղափոխության շարժիչը «քա´յլ արա» կարգախոսն էր: Օգտվելով ինձ ընձեռնված այս առիթից՝  խնդրում և կոչ եմ անում ձեզ բոլորիդ կատարել «ձե´ր քայլը»՝ Հայրենիքին նաև մեր ծրագրերի միջոցով աջակցելու գործում: Սա բարի և արդար գործ է ու արժանի ներդրում է, որի արդյունքները, վստահեցնում եմ, տեսանելի կլինի մոտակա ապագայում:

Եզրափակելով ելույթս՝ կրկին շնորհավորում եմ մեզ բոլորիս Հայաստանի գլխավոր հյուպատոսության հիմնադրման 25-ամյակի առթիվ:  Ուրախ եմ տեսնել, որ այն, իրոք, հարազատ վայր է դարձել մեր համայնքի, ձեզանից յուրաքանչյուրի համար: Շարունակեք սիրել ու փայփայել մայր հայրենիքի փոքրիկ հողակտորը այս երկրում, ինչպես որ պարտավորվել ենք փայփայել ու ծաղկեցնել հայրենիքի ամեն թիզ հողը՝ հանուն մեր սերունդների բարեկեցիկ ապագայի, հանուն մեր երազանքների երկրի, հանուն մեր տաղանդաշատ ժողովրդի առաջընթացի ու բարեկեցության:

Հայկական ինքնության, հող ու ջրի և հայրենակիցների սիրո հազարավոր կապերի վրա խարսխված՝ Նոր և վերածնունդ ապրող Հայաստանը մեծագույն սիրով և խանդավառությամբ է սպասում ձեզ բոլորիդ և ձեզանից յուրաքանչյուրին:

Շնորհակալ եմ ջերմ հյուրընկալության համար և ակնկալում եմ շուտով հանդիպել ձեզ հետ Հայաստանում:

Տպել
1610 դիտում

Սահմանազատման մասին պայմանավորվածությունը վերացնում է խաղաղության համաձայնագրի ճանապարհի մեծ խոչընդոտը․ Գերմանիայի ԱԳՆ

Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի ինքնությունը կամ պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Փաշինյան

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ձեռք բերած համաձայնությունը

Վերին Ծաղկավանի անտառում շունը ընկել է մոտ 15 մ խորության ձորը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին են հանձնվել Սողոմոն Թեհլիրյանին առնչվող բացառիկ ընտանեկան մասունքներ

Չհանդիպելու պլաններ չունենք․ Փաշինյանը՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման հավանականության մասին

Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան