Կարեն Կարապետյանն ավարտեց Գյումրիում սկսած գործը. բացվեց «Florence Gyumri»-ն 50 աշխատատեղով

Գյումրու սրտում իտալական շունչ՝ սեւ ու կարմիրի համադրությամբ: Կումայրի արգելոցի տարածքում, քաղաքի պատմական միջուկում վերականգնվեց առաջին պատմաճարտարապետական կառույցը: Նախկին բնակելի տունն ու նկուղային Ջրահարս պանդոկն այժմ իտալական «Florence Gyumri»-ն է, բայց ոչ թե նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի տունն է, կամ հյուրանոց, ինչին տեւական ժամանակ սպասում էին գյումրեցիներն, այլ հետաքրքիր լուծումներով ռեստորան:Շենքը վերականգնվել է Կումայրի պատմական միջուկի ճարտարապետությանը համապատասխան: Սա նախապայման եւ ցանկություն է եղել:«Երբ հայտարարվեց Կումայրի պատմական միջուկի զարգացման ծրագրի մասին, Կարապետյան ընտանիքը հայտարարեց, որ առաջինն ինքը կլինի ներդրում կատարողն ու բիզնես նախաձեռնությամբ հանդես կգա: Բայց իրականում, սա այդպես էլ չդարձավ զուտ բիզնես-նախագիծ: Ավելի շատ մշակութային արժեքի պահպանումը, զարգացումն ու մատուցումն է առաջնային համարվել: Այս կերպ պետք է ցուց տալ աշխարհին, որ ռեստորանային ոլորտում միայն բիզնես շահ չէ, որ պետք է ակնկալել: Մեր ընդհանուր ոճն իտալական է, բայց խնդիր ենք դրել աշխարհին ցույց տալ գյումրվա խոհանոցի մեր տարբերակով մոտեցումը: Էնպես չի, որ Գյումրվա քյալլան մեկ ուրիշ տարբերակով կարող ես պատրաստել, բայց մատուցման ձեւ կա, մեր համար դա կարեւորագույն չափանիշ է»,-ասաց «Ֆլորենս» ռեստորանների ցանցի ղեկավար Մայ Անուշավանյանը:Երեւանում բացված «Ֆլորենս»-ը բիզնես նպատակ է հետապնդում, Արցախի պարագայում հասույթը ծախսվում է բարեգործական նպատակով հենց Արցախում:  

«Էստեղ Գյումրիում մեր նպատակը Գյումրիին նոր շունչ տալն էր, 2 տարի առաջ դրայվ մտավ Գյումրի եւ էդ ամենին համահունչ մենք մեր գործը շարունակեցինք եւ հանձնեցինք ձեր դատին: Վստահ եմ, որ որակը, սերվիսը նորություն է, եւ դեռ չի եղել Գյումրիում: Գնային քաղաքականությունը լինելու է մրցունակ, որակ-գին համաչափության մեջ ենք գործելու»,-ասաց Մայ Անուշավանյանը:

Բոլոր աշխատակիցները գյումրեցիներ են, նաեւ տնօրենն է Գյումրիից: Կարեն Հարությունյանն ասում է՝ շատ պատահական է այս պաշտոնը ստանձնել:«Հավանաբար քաղաքի նկատմամբ ունեցած նվիրվածությունս ու ակտիվությունս եղան վճռորոշ: Կարեն Կարապետյանը շատ կուզեր ներկա լինել բացմանը, սակայն աշխատանքային այցով Հայաստանից դուրս է մեկնել, բայց իրականացված յուրաքանչյուր աշխատանքի անձամբ է հետեւել, ի վերջո սա պատմական կառույց է եւ պետք է պատմական էլ մնար վերականգնումից հետո»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց Կարենը:«Կարապետյանների ընտանիքի կողմից ներդրումային ֆոնդում 500 հազար դոլարի ներդրում եղավ, բայց քանի որ ավելի մասշտաբային դարձավ ձեռնարկը եւ ուզեցին գյումրեցիներին ավելի մեծ նվեր անել, ընդլայնվեց աշխատանքների ծավալը, գումարը 2.5 անգամ կրկնապատկվեց»:

Այս ռեստորանի բացմամբ Գյումրիում 45-ից 50 աշխատատեղ է բացվել, բոլոր աշխատակիցները վերապատրաստվել են «Ֆլորենս» ցանցում: Կառույցի տարբեր հարկեր ու սենյակներ միմյանցից տարբեր ճաշակ, երաժշտություն եւ առաջարկ են ներկայացնում:

Տպել
3453 դիտում

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի մեջ

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է