37 մլն դրամ պարտք՝ լուծարված «Շիրակ» ՀՌԸ-ին. աշխատակիցներն ավելի շատ մտահոգված են հետագա գործունեությամբ

Լուծարված «Շիրակ» հանրային հեռուստառադիոընկերության աշխատակիցներն արդեն 4-րդ ամիսն է՝ աշխատավարձ չեն ստացել: Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց «Շիրակ» ՀՌԸ-ի գործադիր տնօրեն Արթուր Ղանդիլյանը՝ նշելով, որ այս պահի դրությամբ պետությունն իրենց պետք է հատկացնի 37 մլն դրամ:

«Շիրակ» ՀՌԸ-ի տնօրենի փոխանցմամբ՝ նախկինում եղած 60 աշխատակիցներից այս պահին մնացել են 44-ը: Մի քանի փորձառու աշխատողներ տեղափոխվել են Երեւան, այստեղ աշխատանքի տեղավորվել, սակայն ՀՌԸ-ի հետագա գործունեությունն անորոշ է: Վերջինիս խոսքով՝ աշխատակիցներն ավելի շատ մտահոգված են հեռուստաընկերության հետագա գործունեությամբ, քան իրենց մի քանի ամիս չվճարված աշխատավարձերով:

«Այս պահին ունենք 4 ամսվա կուտակված աշխատավարձ, գումարած տույժեր, չվճարված արձակուրդային օրեր, ավելեցված արժեքի հարկ եւ այլն: Այդ բոլորը միասին 37 միլիոն դրամ է կազմում»,-ասաց Ղանդիլյանը: Արթուր Ղանդիլյանից հետաքրքրվեցինք, թե ի հայտ եկե՞լ են ներդրողներ, որոնք հետաքրքրվում են հեռուստառադիոընկությամբ, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ներդրողներ կան, ովքեր ցանկանում են ֆինանսավորել «Շիրակ» ՀՌԸ-ն: 

«Այս պահին աշխատում ենք այն ուղղությամբ, որ ցանկացած ներդրող լինի, որպեսզի կարողանանք հեռուստաընկերությունը փրկել: Եթե այդ հարցը չլուծվի՝ բավականին տխուր կլինի»,-ասաց Ղանդիլյանը՝ մտահոգություն հայտնելով, որ հեռուստաընկերությունը լիցենզիա չստանալու պարագայում՝ գույքն աճուրդի կհանվի, ուստի, գնորդը ձեռք կբերի ոչ թե հեռուստատեսություն, այլ գույք եւ տեխնիկական միջոցներ, որին, սակայն, այս պահին ոչ մի ներդրող չի համաձայնվում:

«Շիրակ» ՀՌԸ-ից սպասում են, որ կառավարությունը որեւէ լուծում առաջարկի՝ գումարային մասի եւ հետագա գործունեության հետ կապված:

26-ամյա «Շիրակի հանրային հեռուստառադիո» ընկերությունը ստեղծվել էր ՀՀ կառավարության որոշմամբ, եւ լուծարվեց՝ կրկին կառավարության որոշմամբ։ Որոշման հիմքում այն էր, որ 2016 թվականի հոկտեմբերի 26-ից ՀՀ տարածքում անջատվել է անալոգային հեռարձակումը եւ ամբողջությամբ անցում կատարվել թվային հեռուստատեսային հեռարձակման: Եվ քանի որ «Շիրակի հանրային հեռուստառադիո» փակ բաժնետիրական ընկերությունը մինչ օրս իրականացնում է անալոգային հեռարձակում, չի կարողանում ապահովել լայն լսարան:

«Շիրակ» ՀՌԸ-ի թվային հեռարձակում իրականացնելու համար առաջնահերթ կպահանջվի համապատասխան օրենսդրական կարգավորում եւ զգալի ֆինանսական ներդրումներ, ինչը, ըստ կառավարության որոշման, այս պահին անիրատեսական է:

«Եթե պահպանվեն բոլոր աշխատատեղերը, դա իրենից ենթադրում է տարեկան մոտ 90 միլիոն դրամ: Երեք տարին մոտ 300 միլիոն գումար է անհրաժեշտ ներդնել, իսկ ինչքա՞ն գումար կաշխատի հեռուստաընկերությունը՝ դժվար է ասել»,-ասում է տնօրենը: Եվ նշում, որ շուկայում գործունեություն չեն ծավալում, որպես հանրային հեռուստաընկերություն գովազդի պատվերներ չեն ընդունում, միայն ունեն որոշակի հովանավորչական հաղորդումներ, որի եկամուտը տարվա կտրվածքով չի գերազանցում 10 միլիոն դրամը:

Ըստ Ղանդիլյանի, եթե նույնիսկ համաձայնվեն, որ հեռուստաընկերությունը մասնավորի կարգավիճակ ստանա եւ գովազդի պատվերներ ընդունելու իրավունք ունենա, միեւնույնն է՝ դա չի փրկի, քանի որ շուկայում նոր են, եկամուտը 30 միլիոն դրամը չի կարող գերազանցել:

«Փակօղակի մեջ ենք հայտնվել, երկու, երեք հոգի կային ներդրողներ, սակայն նրանք էլ կարծես չեն ուզում: Հայաստանյան ցանկացած ներդրող Երեւանում է գերդասում: Մեր օրերում հեռուստաընկերություններն ընկալվում են որպես քաղաքական գործիք. քաղաքական, քաղաքական՝ Երեւանից հաստատ լավ չի լինի»,-ասում է Ղանդիլյանը:

Գործադիր տնօրենի կարծիքով՝ հեռուստաընկերության լուծարումից հետո, դեռ մեկ ամիս էլ կտեւեն մնացած գործընթացները: Գույքը կհանձնվի պետգույքին, որն էլ աճուրդ կհայտարարի, կսկսի վաճառքի գործընթացը. «Եթե գույքը հանձնեցինք, տեղափոխվում ենք այլ աշխատանքի կամ էլ արատագաղթում, եթե արտագաղթեինք՝ վաղուց էինք դա արել»:

«Շիրակ» Հանրային հեռուստաընկերության հետագա գործունեության միակ լուծումն այս պահին գործադիր տնօրենը տեսնում է ՀՀ կառավարության կողմից նոր որոշումը. «Եթե որոշում կայացվի, որ հեռուստաընկերությունը լիցենզիա ստանա եւ շարունակի իր գործունեությունը մինչեւ նոր մրցույթ կամ թվայինի անցնելը, այդ ժամանակ հնարավոր է գտնվեն ներդնողներ, որոնք կցանկանան մեր քաղաքում որոշակի ծախսեր կատարել: Նման պարագայում հնարավորինս կանենք ամեն ինչ, որպեսզի արդարացվեն ներդրողի սպասելիքները եւ գումարներն անտեղի չկորեն»:

«Շիրակ» Հանրային հեռուստառադիոընկերության աշխատակիցների այս ամիսների չվճարված աշխատավարձերի խնդրով ՀԺ-ն մեկնաբանություն խնդրեց Ֆինանսների նախարությունից: Մեզ տեղեկացրեցին, որ մարտի 29-ին կառավարության 320N որոշմամբ, կառավարության պահուստային ֆոնդից գումարն արդեն հատկացվել է, այն կազմում է 37 մլն 500 դրամ: Ըստ կարգի՝ գումարը փոխանցվում է Հեռուստատեսության եւ ռադիոյի խորհուրդ: Ապրիլի 10-ին արդեն խորհուրդը կարող է ներկայացնել ֆինանսավորման հայտ եւ ֆինանսավորումը կկատարվի:

Հիշեցնենեք, որ «Շիրակի հանրային հեռուստառադիո» ՓԲԸ բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահված էր Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին։ Հանրային հեռուստառադիոնընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանը նշեց, որ հարցը գրեթե լուծված է, եւ հաշվապահների կողմից ընդամենը մի քանի օր կպահանջվի, որպեսզի գումարը փոխանցվի:

Արա Շիրինյանից հետաքրքրվեցինք, թե իր պաշտոնավարման ընթացքում հեռուստաընկերությունը փրկելու, կամ որեւէ նոր առաջարկ անելու քննարկումներ խորհրդում եղե՞լ են: Խորհրդի նախագահը նշեց, որ դեռեւս նման քննարկում չի եղել, դրա համար որոշակի ժամանակ է անհրաժեշտ: «Կարծում եմ՝ կառավարության նման որոշումն ինքնաբավ է: Մենք խորհրդում կարող ենք ինչ-որ բաներ քննարկել, որոշել, բայց այս պահին դա անիրական է: Որեւէ գործողության կամ հետադարձի ճանապարհ ունենալն այս պահին անիրական է»,-հավելեց Շիրինյանը:

Տպել
5435 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)