«Սպայկա» ընկերության աշխատակիցները դադարեցրին իրենց բողոքի ակցիան

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, այսօր որոշեց կալանավորել «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին: Դատարանն այսպիսով բավարարեց ՊԵԿ-ի միջնորդությունը:

Վաղ առավոտից դատարանի մոտ էին հավաքվել «Սպայկա» ընկերության հարյուրավոր աշխատակցիներ, ովքեր տեղեկանալով դատարանի որոշման մասին՝ այն որակեցին որպես «խայտառակ ու անարդարացի»:

ՊԵԿ-ում քննվող քրեական գործի շրջանակում ապրիլի 4-ին Դավիթ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով՝ շուրջ 7 մլրդ հարկային պարտավորություն չկատարելու համար: Նա հայտարարել է, որ չի ընդունում առաջադրված մեղադրանքը՝ ՊԵԿ-ի գործողությունները գնահատելով որպես հետապնդում։

Այսօր Ղազարյանը նույնը կրկնեց, երբ ձեռնաշղթաներով դատարանի դահլիճից դուրս բերվեց:

«Ինձ չի թվում, որ արդարություն կա, քանի որ սա արդարություն չի: Մարդն ասում ա՝ եկեք հաշվարկ անենք, եթե պարտք են, վճարում ենք... միայն կալանքի միջոցով են կարողանում իրենց հարցերը լուծել: Ես սրան սպասում էի, որ սենց ա լինելու, որովհետեւ քննարկում է եղել, այդ քննիչը մենակով չէր կարող նման որոշում կայացնել»,- ասաց Ղազարյանը: Վերջինս հայտարարեց, որ դատարանը ուրբաթ օրը չհրապարակեց որոշումը, քանի որ սպասում էր համապատասխան արձագանքի. «Երբ ուրբաթ օրը որոշվեց հետաձգել մի քանի օրով, դա ուղղակի պաուզա էր, որ դատարանը արձագանք ստանար, որ այո՝ պետք ա կալանավորվի»,–եզրափակեց Ղազարյանը, ինչից հետո ոստիկանները նրան ձեռնաշթղաներով տարան:

Դավիթ Ղազարյանի պաշտպաններից Կարեն Սարդարյանը դատարանի որոշման հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալին կալանավորելու հիմքում դրվել է միայն այն փաստը, որ նա կարող է ազդեցություն ունենալ գործով դեռեւս չհարցաքննված վկաների վրա։ Սարդարյանի խոսքով՝ քննիչը բերել է այն փաստարկը, թե Դավիթ Ղազարյանն իր կոլեկտիվում հեղինակություն եւ հարգանք վայելող մարդ է եւ հնարավոր է մարդիկ իր ազդեցության տակ ցուցմունք տան։ «Որեւէ  փաստ չկա, որ նա փորձ կատարած լինի որեւէ մեկի վրա ազդելու։ Այսինքն, ինչ է ստացվում, որ Հայաստանում դու հարգանք վայելող մարդ ես, ուրեմն քո համար մեկ խափանման միջոց գոյություն ունի՝ դա կալանքն է, այսինքն, ում որ հարգում ենք, սիրում ենք, պետք է կալանավորենք»,- ասաց պաշտպանը։ Մեր հարցին, թե Ղազարյանի դեմ ցուցմունքներ կա՞ն տրված, Սարդարյանը պատասխանեց, որ որեւէ ցուցմունք չկա, կա  ընդամենը դատահաշվապահական փորձաքննության եզրակացություն՝ հարկերի չափը որոշելու համար, որի մասին պաշտպանական կողմը եւ Դավիթ Ղազարյանը տեղեկացել են մեղադրանք առաջադրելուց հետո: «Մեր պրակտիկայում աննախադեպ է, երբ երեք օրվա ընթացքում նման եզրակացություն ուղարկեն, պաշտպանական կողմը տեղյակ չի եղել, որ կա դատահաշվապահական փորձաքննություն: 3 օրում հարկերի չափ է որոշվել՝ առանց հարկատուին մասնակից դարձնելու, դա աննախադեպ է թե՛ հին, թե՛ նոր Հայաստանում»,–ասաց Կարեն Սարդարյանը։ Մեր հարցին՝ Դավիթ Ղազարյանը ցուցմունք տվե՞լ է, պաշտպանը բացասական պատասխան տվեց: Նշենք, որ բացի Կարեն Սարդարյանից Ղազարյանի շահերը դատարանում ներկայանցում են եւս 5 փաստաբաններ, այդ թվում՝ Կարեն Սարդարյանի մյուս եղբայրը՝ նախկին դատավոր Արսեն Սարդարյանը։

Այս ընթացում դատարանի բակում հավաքված «Սպայկա» ընկերության աշխատակիցները մի քանի րոպե շրջափակեցին Դավիթ Ղազարյանին տեղափոխող մեքենան, ոստիկանները փորձում էին ուժով բացել ավտոմեքենայի ճանապարհը, ինչը կարճ ժամանակ անց հաջողվեց: Լարված իրավիճակ ստեղծվեց ցուցարարների եւ ոստիկանների միջեւ, երբ արդյունքի չհասնելուց հետո ցուցարարները փակեցին Տիգրան Մեծի պողոտան. ոստիկանների եւ ցուցարարների միջեւ քաշքուկ տեղի ունեցավ: Միջադեպի հետեւանքով մեկ ոստիկան եւ մեկ ցուցարար էր վնասվել: Տարածքից  բերման էր ենթարկվել մեկ ցուցարար, որը բաժին էր տարվել ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար: Շուրջ 40 րոպե Տիգրան Մեծի պողոտան փակ մնալուց հետո ակցիայի կազմակերպիչները հորդորեցին բացել ճանապարհը եւ բախումների չգնալ ոստիկանների հետ: Ցուցարարները պահանջում էին, որպեսզի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գա եւ հանդիպի իրենց հետ: Մի քանի ժամ դատարանի բակում ակցիա անելուց «Նիկոլ, Նիկոլ», «Ազատ արձակե՛ք Դավիթ Ղազարյանին» վանկարկումներից հետո ընկերության աշխատակիցները նույն պահանջով երթով շարժվեցին դեպի Կառավարություն: Նրանց հետ զրուցեց ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը: «Վարչապետը բազմիցս հայտարարել է, որ քրեական գործերի ընթացքներին երբեք չի խառնվելու եւ բնականաբար այս գործը չի կարող լինել բացառություն»,- ասաց Սարգսյանը:

Ակցիայի մասնակիցները ցանկանում էին, որ վարչապետը անձնական երաշխավորություն ներկայացնի՝ «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին ազատ արձակելու համար: «Սպայկա» ընկերության աշխատկիցները, որոնք հայտարարում էին, թե տարածքը չեն լքելու մինչեւ Դավիթ Ղազարյանը ազատ չարձակվի, որոշ ժամանակ անց որոշեցին դադարեցնել ակցիան: «Սպայկա» ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանն ասաց, որ իրենք հարգում են վարչապետի որոշումը ու արդեն կսպասեն իրավաբանների աշխատանքին:  Բաղդասարյանը վստահ է, որ բողոքը տեղ է հասել եւ այս պահին ակցիա իրականացնելով՝ ոչինչ չեն փոխի: «Ավել-պակասի համար կներե՛ք, պարո՛ն վարչապետ»,- «Սպայկա»-ի աշխատակիցների անունից հայտարարեց Բաղդասարյանը, ինչից հետո ակցիան դադարեցվեց:

Տպել
5246 դիտում

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի մեջ

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է