Պաշտոնատար անձի կողմից կաշառք տալ, կաշառք ստանալ ու կաշառքի միջնորդություն. քրեական գործեր ՀԺ-ի հրապարակման հիման վրա

Armtimes.com-ում մարտի 18-ին հրապարակված «Կոլեկտիվով 21 հազար դրամ ենք հավաքել տվել, որ նախագահի վերահսկողության ծառայությունը ստուգումներ չանի. Սպիտակի մշակույթի տան աշխատակից» հոդվածի փաստով ոստիկանության Սպիտակի բաժնում քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով: Այս մասին ՀԺ-ին տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը: Հիշեցնենք, որ հոդվածը Լոռու դատախազությունն ուղարկել էր ոստիկանության Սպիտակի բաժին՝ նյութեր նախապատրաստելու. «Ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ-֊ի 311֊ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը, այսինքն՝ պաշտոնատար անձի կողմից անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն ստանալը՝ կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու կամ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով այդպիսի գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, քրեական օրենսգրքի 312 հոդվածի 1-ին մասով (Պաշտոնատար անձին կաշառք տալը, այսինքն՝ պաշտոնատար անձին անձամբ կամ միջնորդի միջոցով նրա կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն խոստանալը կամ առաջարկելը կամ տրամադրելը՝ իր կամ իր ներկայացրած անձանց օգտին պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու կամ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով այդպիսի գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով), ինչպես նաեւ 313 հոդվածի 1-ին մասով՝ կաշառքի միջնորդություն (Կաշառքի միջնորդությունը՝ կաշառք տվողի և կաշառք ստացողի միջև կաշառքի շուրջ համաձայնության գալուն կամ արդեն կայացած համաձայնության իրականացմանը նպաստելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով):

Տպել
611 դիտում

«Արյան կանչ». Գյումրիում բացված ցուցահանդեսը նվիրվել է Եղեռնի զոհերի հիշատակին

«Խռուստալից բաժակ էլ եմ կուլ տալիս». Գյումրիում Աշոտ Խանոյանը նոր ռեկորդ է սահմանել

Ապագա և Վարդանաշեն համայնքներում արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը՝ կառավարության օրակարգում

Քաղաքացու օրվա մարզային միջոցառումների նկարագրությունները հենց մարզերի բարբառներով են

Արմեն Ջիգարխանյանը կրկին հիվանդանոցում է. ընկերոջ փոխանցմամբ, վիճակը ծանր է

Անհրաժեշտ է օրենքով ամրագրել ավագանու անդամի այլ աշխատանքով չզբաղվելու պահանջը. Մ. Առաքելյան

Մենք խոստում ունենք երբեք չմոռանալ Հայոց ցեղասպանությունը. Քիմ Քարդաշյան

Սա «գեներալի» ողբերգություն է. նրա մտքով չէր անցել տրոպիկական օֆշորը ցուրտ ՌԴ-ով փոխարինել. ԱՆ նախկին նախարար

Սահմանափակումներ ռուսական հեռուստատեսության նկատմամբ չեն լինելու. Նիկոլ Փաշինյան

Փարիզի քաղաքապետի մասնակցությամբ տեղի է ունեցել Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում

Եղեգնաձորի մոտ կողաշրջված ավտոմեքենայի 31-ամյա վարորդը մահացել է

Դեպի արդարություն տանող ճանապարհը երկար է եւ բարդ, բայց ճշմարտությունը երբեք չի հանձնվում. Սերժ Թանկյան

Ռուսական առաջին ալիքի ուղիղ եթերում զանգել եւ խորհուրդներ են հարցրել ՀՀ վարչապետից

Այս տխուր օրը ես միշտ մտածում եմ այն մարդկանց մասին, ովքեր օգնել են մեզ պահպանել մեր ազգը. Արոնյան

Սա կարևոր է ամբողջ մարդկության համար. ռուսական Առաջին ալիքի եթերում օրվա մասին է խոսել ՀՀ վարչապետը

Քլոե Քարդաշյանը հայկական դրոշով եւ անմոռուկով սթորի է տեղադրել

ԱՄՆ Կոլորադո նահանգի օրենսդիր մարմինը ճանաչել է Արցախի անկախությունը

Ռուս հայտնի պրանկերները Զելենսկու անունից զանգահարել են Մակրոնին, զրուցել 15 րոպե (տեսանյութ)

Ծիծեռնակաբերդ այցելողները շտապօգնության հերթապահող անձնակազմից միայն գլխացավի դեղ ու ջուր են խնդրել

Վայքում շինարարական աշխատանքներ են. մոտ 200մ ճանապարհը միակողմանի փակ է բեռնատարների համար