Մենք այստեղ ենք ոչ թե տիտղոսներ վերցնելու, այլ սխալներն ուղղելու․ Սասուն Միքայելյանը՝ ԵԿՄ արտահերթ համագումարին

Մենք այստեղ ենք ոչ թե տիտղոսներ վերցնելու, այլ սխալներն ուղղելու։ Այս մասին այսօր ԵԿՄ 12-րդ արտահերթ համագումարի ժամանակ իր ելույթում ասաց ԵԿՄ վարչության նախագահի թեկնածու, «Սասուն» կամավորական ջոկատի հրամանատար, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը։

Մինչ ելույթը սկսելը՝ Միքայելյանը խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել Վազգեն Սարգսյանի եւ նահատակված ընկերների հիշատակը։

Սասուն Միքայելյանը խոսեց Արցախյան պատերազմի ժամանակ հայության համախմբվածության կարեւորության մասին՝ նշելով, որ հենց դրա շնորհիվ մենք ունեցանք ցանկալի արդյունք, եւ մեզ պարտադրված պատերազմում ոչ միայն կարողացանք ծնկվի բերել իր տեխնիկայով եւ զինուժով մեզ գերազանցող թշնամուն, այլեւ ստեղծել անկախ պետություն։

ԵԿՄ վարչության նախագահի թեկնածուն անդրարձավ նաեւ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությանը, որի ժամանակ սպանվեց նաեւ ԵԿՄ հիմնադիր Վազգեն Սարգսյանը․

«Երբ ստեղծվել էին միասնակության համար լավ նախադրյաներ, իրականացվեց հոկտեմերի 27-ի ոճրագործությոնը, եւ դա ընդմիշտ մնալու է սեւ խարան մեր պատմության ամենափառահեղ էջերից մեկի վրա, եւ ինչպես էլի եմ ասել՝ այդ ոճրագործությունը եղավ հայի ձեռքով՝ թուրքից դաժան։ Այս կորուստը մեզ համար փորձություն էր․ կդիմանայի՞նք, կկարողնայաի՞նք ԵԿՄ-ն պահպանել այնպիսին, ինչպիսին էր սպարապետի կենդանության օրոք։ Ցավով պետք է նշեմ, որ ԵԿՄ-ն չդիմացավ այդ փորձությանը։ Ոճրագործության հաջորդող տարիների ընթացքում օրվա իշխանություններին հաջողվել է պառակտել մեզ, որոշներին ներքաշել քաղաքական խարդավանքների մեջ»,-իր ելույթում ասաց Սասուն Միքայելյանը։ Այս կոնտեքստում նա անդրադարձավ նաեւ Մարտի մեկի արյունալի դեպքերին ու այդ տարիներին շարունակվող արտագաղթին։

Խոսելով Ապրիլյան պատրեազմից՝ Սասուն Միքայլեյանն ասաց, որ այն ցույց տվեց, որ ամեն ինչ կորած չէ, եւ մենք ունակ ենք համախմբվելու եւ մեր հավաքական կամքը ցույց տալու․

«Արդեն 2018 թվակնաի ապրիլ-մայիսին հայ ժողովուրդը կարողացավ համախմբվել Նոր Հայաստանի գաղափարի շուրջ եւ իրականացրեց նախադեպը չունեցող թավշյա, ոչ բռնի հեղափություն եւ համազգային համախմբման համար հնարավորություն ստեղծեց, կասեցրեց հայաթափման, ազատագրված տարածքների հեկտար-հեկտար կորուստը»,-նշեց «Սասուն» ջոկատի հրամանատարը։ Նա իր ելույթի վերջում եւս մեկ անգամ ընդգծեց «Երկրապահ կամավորականների միության» դերը Արցախի եւ Հայաստանի անվտամգության գործում․

«Տղե՛րք, եկեք սկսենք այնտեղից, որտեղ կանգ առավ Վազգենի սիրտը»,-եզրափակեց Սասուն Միքայելյանը։

Տպել
978 դիտում

Յուրիկ Բրոյանը ռազմաբժշկական հանձնաժողովի կրկնակի փորձաքննություն կանցնի․ Պաշտպանն այցելել է զինծառայողին

Դատավոր Դավիթ Գրիգորյանի դեմ հաղորդում ներկայացվել է մինչ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործն իրեն մակագրելը

Ucom-ն ավարտել է դրամային և դոլարային պարտատոսմերի տեղաբաշխումը

Իվանիշվիլին Սահակաշվիլիի կուսակցությանը մեղադրել է տնտեսությունը խորտակելու փորձի մեջ

Ամենակարեւոր վայրը, ուր պետք է այցելել, սա է. հայտնի ֆուտբոլիստ Նունու Գոմեշը Ծիծեռնակաբերդում էր (տեսանյութ)

ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանը պնդում է՝ ճնշումների տակ չի պատրաստվում հրաժարական տալ

Արցախի պաշտպանության նախարարն ու ՀՀ ԱԽ քարտուղարը քննարկել են իրավիճակը առաջնագծում

Խնդիրը գլոբալ է. Սամվել Մարտիրոսյանը՝ «Ֆեյսբուք»-ի եւ «Ինստագրամ»-ի խափանման մասին

ԵԱՏՄ-ում փոխարժեքային քաղաքականության հարցով Խորհրդատվական խորհուրդ կստեղծվի

Հայաստանը հավատում է իր ապագային. երկիրը գրավիչ է դառնում շվեյցարացի զբոսաշրջիկների համար

Հայաստանն ու Բրիտանիան քննարկում են համատեղ կրթական ֆորումի կազմակերպման հարցը

Կառավարության նպատակն է պետական գնումների համակարգը դարձնել ճկուն. վարչապետ

Ֆելիքս Ցոլակյանն այցելել է Սևանա լճի լողափեր

Մի քիչ սպասեք՝ կիմանաք. դատավոր Դավիթ Գրիգորյանը՝ Քոչարյանի քրգործի ու իր աշխատասենյակի խուզարկության կապի մասին

Առաջիկա 5 օրը հրդեհների վտանգը բարձր է լինելու. ԱԻՆ-ը զգուշացնում է

«ՄՈՒԼՏԻ ԳՐՈՒՊ ԿՈՆՑԵՌՆ»-ի պաշտոնատար անձիք տուգանվել են. Տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել Աբովյան քաղաքում

Կայացվեցին ռազմավարական նշանակության որոշումներ. Փաշինյանը՝ պետական գնումների մասին (տեսանյութ)

ԱՄՆ-ի Կապիտոլիումի գմբեթի ներքո հնչել է հայ եկեղեցական աղոթքը

Տառապում եմ. վրացի լրագրող Գաբունիան դարձել է Մարիա Զախարովայի արցունքների պատճառը

Խուզարկություն դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում. ՀՔԾ-ն հաստատում է