Երկրորդ կյանք՝ Էրեբունի թանգարանին. պատմահնագիտական արգելոցը տեխնոլոգիապես հագեցած նոր մասնաշենք կունենա

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը կունենա նոր մասնաշենք՝ հագեցած ժամանակակից տեխնոլոգիաներով: Ջոն և Սոսի Բալյանների հիմնադրամը՝ IDeA հիմնադրամի, «Էրեբունի» թանգարանի և Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցության շրջանակում վենչուրային ծրագիր կիրականացնի Հայաստանում: Օրերս կողմերի միջև ստորագրվել է մտադրությունների հուշագիր:

«Երևանի քաղաքապետարանն այսօր հետևողական քայլեր է ձեռնարկում մշակութային կառույցների նորացման ու նորովի ներկայացման ուղղությամբ: Այդ ճանապարհին, բնականաբար, քաղաքային բյուջեն բավարար չէ, և բոլոր գործիքակազմերն օգտագործում ենք, որպեսզի ներդրողներ գտնենք, ովքեր հետաքրքրված են Հայաստանով, հայկական մշակույթով և պատրաստակամ են ներդրում անել հայկական մշակույթի զարգացման գործում: Պարոն Բալյանն արձագանքեց, սա նաև իր կնոջ երազանքն է եղել, որպեսզի Հայաստանում մշակութային կյանքում ներդրում ունենան»,- նշում է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:

Տպավորված լինելով UWC Դիլիջանի և «ՏաԹևեր»   ճոպանուղու ծրագրերով՝ բարերարները 2018թ. սկզբին դիմեցին «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամին՝ համագործակցության տարբերակներ քննարկելու նպատակով: Մի քանի ձևաչափեր և տարբերակներ դիտարկելուց հետո կողմերը որոշեցին միանգամից երկու ծրագրեր իրականացնել. դրանցից մեկը «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանն ամբողջովին վերանորոգելու, արդիականացնելու և էականորեն ընդլայնելու ծրագիրն է:

Նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ցուցասրահներում այցելուները Երևանի պատմության տարբեր շրջանների վիրտուալ ականատեսը կդառնան: Ջոն Դիքրան Բալյանը Երևան է ժամանել ճարտարապետների և շինարարների մեծ խմբի հետ: Համագործակցելով Երևանի գլխավոր ճարտարապետի հետ՝ կառաջարկվի հնի ու նորի համադրմամբ ինքնատիպ մի նախագիծ:

 «Ես և տիկինս՝ Սոսին,  շատ էինք ցանկանում մեր ներդրումն ունենալ Երևանում, հատկապես՝ մշակույթի ոլորտում: IDeA հիմնադրամի հետ երկար քննարկումների ու աշխատանքի արդյունքում ձևավորվեց «Էրեբունի» թանգարանի ընդլայնման գաղափարը: Մեր ցանկությունն է, որ հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթն աշխարհին ներկայացվեն արժանի ձևով։ Համադրելով պատմությունն ու ժամանակակից տեխնոլոգիաները՝ թանգարանն էլ ավելի գրավիչ կդառնա երիտասարդների, օտարերկրացիների, զբոսաշրջիկների շրջանում։ Վստահ ենք, որ այս ծրագրի իրականացումը մի քանի անգամ կավելացնի թանգարանի այցելուների թիվը, այդպիսով ապահովելով այս կարևոր կառույցի կայուն աշխատանքն ու զարգացումը»,- ասել է բարերարը: 

«Իմ երազանքն է՝ մի քանի տարուց տեսնել արդիականացված «Էրեբունի» արգելոց-թանգարանը, ինչը, վստահ եմ, երկրորդ կյանք կտա և նոր շունչ կհաղորդի այս կարևոր հաստատությանը։ Վստահ եմ՝ այս մեծ ներդրումը կօգնի մեզ ավելի շատ այցելուներ գրավել Երևան և մասնավորապես՝ «Էրեբունի» թանգարան: Մենք ակնկալում ենք, որ նախագիծը և դիզայնը արդեն պատրաստ կլինեն մինչև ամառ», ընդգծում է «Էրեբունի» թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը:

«Սա նոր մոտեցում է, որովհետև Հայաստանը չունի թանգարան, որն ունենա առանձին մասնաշենք, որտեղ վիրտուալ թանգարանի տարրեր կան, և հիմա մենք Էրեբունիում կստեղծենք այդ թանգարանն ու հնարավորություն կտանք թանգարանին երկրորդ կյանք ունենալ: Վստահ եմ, որ այս մեծ ներդրումը հնարավորություն կտա մեծաթիվ այցելուներ ապահովել Երևան և մասնավորապես՝ Էրեբունի թանգարան: Արդեն հունիսից նախագծանախահաշվային աշխատանքները կսկսվեն և մեկ-երկու տարվա ընթացքում կկարողանանք Էրեբունիի երկրորդ մասնաշենքն ունենալ Երևանում, որը վստահ եմ, նոր շունչ կհաղորդի թանգարանին»,- ընդգծել է Տիգրան Վիրաբյանը: 

Շնորհակալություն հայտնելով համագործակցության պատրաստակամության համար՝ Տիգրան Վիրաբյանն ընդգծել է, որ քաղաքային իշխանություններն իրենց լիազորությունների շրջանակում պատրաստ են աջակցել նմանատիպ նախաձեռնությունների կյանքի կոչմանը, իսկ ներդրողը կարող է վստահ լինել, որ ներդրած գումարն ամբողջապես ծառայելու է իր նպատակին:

Ջոն և Սոսի Բալյանների մասին

Սոսի Բալյանի ընտանիքը ծագումով Ադանայից է: Նրա նախապապը խոշոր ձեռնարկատեր էր, հողատարածքների սեփականատեր: Նրան էին պատկանում այն տարածքները, որտեղ ներկայում տեղակայված է ԱՄՆ-ի Ինջիրլիքի (Ադանա) ռազմակայանը: Ցեղասպանության ժամանակ նրա ընտանիքի մեծ մասը դաժան սպանդի ենթարկվեց Թուրքիայի կառավարության հրամանով: Մազապուրծ եղած ընտանիքի անդամներն ի վերջո հաստատվեցին Եգիպտոսում: 1968թ.  հայրենադարձվեցին Խորհրդային Հայաստան: 1986թ. Սոսի Բալյանն ընտանիքով արտագաղթեց Միացյալ Նահանգներ, որտեղ դատի տվեց Թուրքայի կառավարության և պահանջեց վերադարձնել Ադանայում ընտանիքից խլած հողատարածքները:

Ջոն Դիքրան Բալյանը բժիշկ է և գործադիր տնօրեն, Երևանում հիմնել է երկու ընկերություն, որտեղ ներկայում մեծ թվով փորձագետներ են աշխատում: Արմատներով Դիարբեքիրից է (Արևմտյան Հայաստանի Տիգրանակերտը): Վաղ մանկության տարիներին նա ծանր փորձությունների միջով է անցել, որպես փախստական՝ թափառել է մի շարք մերձարևելյան և եվրոպական երկրներում: Ի վերջո հանգրվանել է ԱՄՆ-ում: Իր առաջին՝ «Գորշ գայլեր և սպիտակ աղավնիներ» վեպի հիմքում հենց իր կյանքի պատմությունն է: 2011թ. ապրիլին նա թողարկեց այս՝ ԱՄՆ-ում կատարված իրական դեպքերի հիման վրա գրված թրիլերը և 2012թ. դեկտեմբերին «Westland-TATA Publishing»-ը հրատարակեց այն Հնդկաստանում: Գիրքը թարգմանված է հայերեն և չինարեն, երկու թարգմանված տարբերակներն էլ են հրատարակման փուլում են:

Տպել
1725 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն