Աննա Հակոբյանը ԱՄՆ-ում հանդիպել է Վաշինգտոնի հայ համայնքի հետ (լուսանկարներ)

Ապրիլի 2-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատունը, ի պատիվ ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի, կազմակերպել էր ընդունելություն, որին մասնակցել են Վաշինգտոնում հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, մտավորականներ, հոգևորականներ, այլ հյուրեր:

Աննա Հակոբյանի գրասենյակից հայտնում են, որ ընդունելությանը բացման խոսքով հանդես է եկել ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը, ներկայացրել Աննա Հակոբյանի գործունեությունը և այն կարևոր առաքելությունը, որով վարչապետի տիկինը գտնվում է ԱՄՆ-ում: Իր խոսքում մանրամասն ներկայացնելով ԱՄՆ այցի ծրագրերն ու նպատակները, Աննա Հակոբյանը ուրախություն է հայտնել, որ հնարավորություն է ստեղծվել այցի շրջանակում շփվել Վաշինգտոնում հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Խոսելով նախորդ տարի տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում ընթացող իրադարձությունների մասին, Աննա Հակոբյանը շեշտել է, որ հետագա զարգացումների վերաբերյալ իրականությունն ավելի լավն էր, քան իր սպասումները: Նա շեշտել է, որ այսօր, առավել քան երբևէ, պետք է համախմբվել՝ իրականություն դարձնելու նաև տնտեսական հեղափոխությունը:

«Մենք սովոր ենք, որ հայկական սփյուռքը պետք է օգնի հայրենիքին, մենք սովոր ենք, որ այդ օգնությունը պետք է լինի դժվարությունները հաղթահարելու համար, մարտահրավերներին դիմակայելու համար, և մեր պատմության մեջ առաջին անգամ օգնությունը միտված է դրականին, զարգանալուն և օգնությունը ի նպաստ է բերելու ոչ թե ինչ-որ մի բան հաղթահարելու այլ առաջ գնալուն, ինչը շատ կարևոր հնարավորություն է բոլորի համար»,- ասել է Աննա Հակոբյանը:

Վաշինգտոն այցի շրջանակում Աննա Հակոբյանը ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանի ու «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանի ուղեկցությամբ հյուրընկալվել է ամերիկաբնակ, մենեջմենթի և լիդերության գծով հայտնի մարզիչ Ռիտա Բալյանին: Հանդիպմանը Աննա Հակոբյանը պատմել է Հայաստանյան զարգացումների մասին, ներկայացրել իմ ղեկավարած երկու հիմնադրամների գործունեությունը: Աննա Հակոբյանը Ռիտա Բալյանին հայրենիքին մատուցած ծառայությունների համար փոխանցել է ՀՀ պետական պարգև «Երախտագիտության» մեդալը:

Տպել
1772 դիտում

Թուրքական «Խաղաղության աղբյուրը». բոլորը կողմ են՝ դեմ խոսելով

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հանդիպել է China Union Pay կազմակերպության խորհրդի նախագահի հետ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հետ

Շվեդիան չեղարկել է Թուրքիային զինտեխնիկա մատակարարելու բոլոր թույլտվությունները

Բեթհովենի 250-ամյակին և բեռլինյան պատի 30-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն. հանդիպում Գերմանիայի դեսպանի հետ

Տավուշի մարզում Porsche-ն մի քանի պտույտ գլորվելով ընկել է ձորակը. կա 1 զոհ, 1 վիրավոր

ՀՀ ֆուտբոլի հավաքականը պարտվեց ու գործնականում կորցրեց Եվրո 2020-ում հայտնվելու հնարավորությունը

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Լիտվայի դեսպանին

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին՝ պատգամավոր Զատուլինի՝ Արցախ կատարած այցի պատճառով

ՀՀ ֆուտբոլի հավաքականը 2-րդ գոլը բաց թողեց Ֆինլանդիայից. արդեն պարտվում է 0:2

Ինչ եկամուտներ են հայտարարագրել ԱԱԾ ՊՊԾ արդեն նախկին պետ Գրիգորի Հայրապետովը, նրա կինն ու դուստրը

Խաղաղություն ու բարօրություն վրաց ժողովրդին. Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վրաստանի վարչապետին

Ոստիկանության Հրազդանի բաժնում մեծ քանակությամբ տարբեր տեսակի զինամթերք է հանձնվել (տեսանյութ)

ՀՀ ֆուտբոլի հավաքականը գոլ բաց թողեց Ֆինլանդիայի դեմ խաղում. պարտվում է 0:1

Հակատուբերկուլոզային դիսպանսերը դեռ չի փակվի, սակայն քննարկվում է կառույցին տրվող ֆինանսական միջոցների կրճատման հարցը

ՀՀ Ազգային ժողովի նախագահը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 141-րդ նստաշրջանում

Վարչապետ Փաշինյանի անունից ի պատիվ Գեորգի Գախարիայի տրվել է պաշտոնական ընթրիք

Համալիր մարզումներ են իրականացվել ՊՆ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումում

ՀՀ պաշտպանության նախարարը հետևել է խաղաղապահների վարժանքներին

Գրիգորի Հայրապետովն ազատվել է ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից