Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց կատարեց Գյումրու տնակային 104-րդ ավանում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրի կատարած այցի ընթացքում եղավ նաեւ ավտոկայանի տնակային 104-րդ ավանում, որտեղ ծանոթացավ տնակային տեղի բնակիչների կենցաղային պայմաններին։ Այստեղ էլ տնակային թաղամասի բնակիչներն էին մոտենում Փաշինյանին, բարձրաձայնում խնդիրների մասին։ Քաղաքացիները հույս հայտնեցին, որ այդ խնդիրներն ի վերջո կլուծվեն։

Ավտոկայանի տնակային 104-րդ ավանում առկա 164 տնակների բնակիչներին վարչապետը խնդրեց սպասել, մինչեւ տնակների օրինականության ու պետության կողմից նրանց նկատմամբ պարտավորությունների վերաբերյալ հարցերը կստանան իրենց պատասխանները։

Շրջայցի ընթացքում վարչապետին մոտեցավ մի տղամարդ եւ կոշիկի իր արտադրամասից մի կոշիկ նվիրեց Փաշինյանին։ Վերջինս հարցրեց՝ ո՞ր համարն է, եւ երբ տղամարդը պատասխանեց՝ 41, վարչապետն ասաց, որ ինքը 42 համարի կոշիկ է հագնում, դա իր հագով չի լինի, հաջորդ այցին կվերցնի 42 համարի կոշիկը։

Հիշեցնենք, որ վարչապետը Գյումրի է ժամանել նոր արագընթաց գնացքով, շրջել է Տիգրան Մեծ փողոցով, շրջայց կատարել «Չերքեզի ձոր» կոչվող ձկան արտադրամասում, այցելել նաեւ ավտոկայարան, եւ օդանավակայան։

Տպել
869 դիտում

Երևանում ծառն արմատախիլ է եղել և ընկել էլեկտրական լարերի վրա

Հրազդան քաղաքի բնակարաններից մեկում գազի արտահոսքից հրդեհ է բնկվել

Ուսումնասիրվում են պատմական փաստերը. Հայ եկեղեցին պատասխանել է ասորական համայնքին

Հրազդան քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի

27-ամյա երիտասարդը ձերբակալվել է` ծնողների նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով

Շախմատային փառատոն խորհրդարանի այգում. երեխաները մրցել են պատգամավորների հետ

Երևանում ձերբակալվել է 34-ամյա տղամարդ՝ 10-ամյա աղջնակի նկատմամբ սեքսուալ գործողություններ կատարելու մեղադրանքով

Հրդեհ Հաղթանակի զբոսայգում. հրդեհի բարդության «թիվ 2 կանչ»-ով մեկնել է մի քանի հրշեջ խումբ

Փայտանյութ տեղափոխող բեռնատարն ունեցել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը. ոստիկանություն

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Շառլ Միշելին` Բելգիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ

ՀՀ զորամասերից մեկում հայտնաբերվել է 19-ամյա զինծառայողի դի

Արագիլների անկման կապակցությամբ Հրազդան գետի, Հովտաշենին հարող ցամաքուրդային ջրերի նմուշառման աշխատանքներ են իրականցվում

ՔԿ պարզաբանումը՝ Սամվել Կարապետյանի եղբորորդու գործի վերաբերյալ

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ հանձնակատարին

Բացի աշխատանքից՝ բարեկեցություն ստեղծելու այլ ճանապարհ չկա․ Նիկոլ Փաշինյան

Նեթանյահուն դարձել է Իսրայելի ամենաերկար պաշտոնավարած վարչապետը

Սեւանի ոստիկանները բացահայտել են ապօրինի ծառահատման դեպքը. վարորդը չի ենթարկվել ոստիկանների պահանջին

«Իմ քայլը հանուն Շիրակի» բիզնես համաժողովի ընթացքում ներդրումային ծրագրեր ներկայացրին մոտ 50 ընկերություններ եւ անհատներ

ՍԴ ոչ լեգիտիմ նախագահ Հրայր Թովմասյանը հայտարարում է, որ ՀՀԿ-ի դատավորներին չի կարելի փոխել

Սոս Սարգսյանը ոչ միայն մեծ արվեստագետ էր, այլեւ մեծ քաղաքացի․ Արմեն Սարգսյան