Կաբլուկով կինը այստեղով ո՞նց է քայլելու․ վարչապետը Գյումրու քաղաքապետին հրահանգեց զբաղվել քանդված մայթերի խնդրով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Գյումրիում դիմավորեցին մեծաթիվ քաղաքացիներ, որոնք վերջինիս հորդորում էին հաճախ այցելել քաղաք: Գյումրիում շրջայցի ընթացքում տեղի բնակիչները Փաշինյանին բազմաթիվ նամակներ ու դիմումներ էին փոխանցում, լուսանկարվում նրա հետ, բարձրաձայում իրենց հուզող խնդիրները:

Վարչապետին ուղեկցում են Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը եւ այլք:

Վարչապետը երկաթգծի կայարանից տեղի բնակիչների ուղեկցությամբ քայլեց Տիգրան Մեծի փողոց, որտեղ շինարարություն էր ընթանում: Տեսնելով այդ տարածքի փողոցների վիճակը՝ վարչապետը դիմեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին․

«Սա մայթ է եղել, քանդել եք, մարդիկ այստեղով գնում-գալիս են, քանդելուց առաջ մտածո՞ւմ ենք՝ էդ ընթացքում մեր քաղաքացին որտեղո՞վ է քայլելու»,- հարցրեց Փաշինյանը, ինչին ի պատասխան՝ Բալասանյանն ասաց՝ «հենց ստեղով է քայլում»: Վարչապետը շարունակեց․

«Կաբլուկով կինը այստեղով ո՞նց է քայլելու: Որ քանդում ենք, մտածո՞ւմ ենք՝ էս դպրոցի աշակերտը որտեղո՞վ է գնալու տուն»։ Քաղաքապետը պատասխանեց, որ այս տարբերակն են մտածել՝ հավելելով, որ ուրիշ տարբերակ հնարավոր չէր: Վարչապետը Բալասանյանի հետ չհամաձայնեց՝ ընդգծելով, որ ոչ թե մեղադրում է, այլ ուշադրություն է հրավիրում խնդրի վրա, քանի որ ինչ-որ աշխատանք անելիս, շինարարություն սկսելիս պետք է ուշադրություն դարձվի շրջակա միջավայրի վրա։ Վարչապետը Գյումրու քաղաքապետին, Շիրակի մարզպետին հրահանգեց շինարարության աշխատանքներով զբաղվող ճարտարապետների հետ քննարկում անել, հարցին լուծում գտնել, հակառակ դեպքում տարբեր մարզերում նույն վիճակը կարող է կրկնվել։ Վարչապետը հավելեց․

«Եկեք գնանք Եվրոպա, ցանկացած տեղ, տեսնենք` սենց վիճակ որտե՞ղ կա, որ մայթը քանդեն եւ քաղաքացին քայլելու տեղ չունենա: Մենք մեր շինարարական կուլտուրան պետք է բերենք նոր մակարդակի»։

Տպել
1428 դիտում

Արագածոտնի, Շիրակի, Սյունիքի մարզերում ձյուն է տեղում. կան փակ եւ դժվարանցանելի ճանապարհներ

Գեղարքունիքում 2 մեքենաների բախման հետեւանքով կա 6 վիրավոր

Իսկ հեղափոխությունից բացի ինչի՞ վրա կարող են հույս դնել նախկինները

Կատարվել է հոգեհանգիստ՝ Բաքվում և Սումգայիթում իրականացված հայերի ջարդերի 30-րդ տարելիցի առիթով

Թեհրանի օդանավակայանում թռիչքները հետաձգվել են՝ ձյան առատ տեղումների պատճառով

13 տարի առաջ այս օրը սպանվեց «Ակոսի» գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը

Պուտինը փորձում է լուծել երկու խնդիր, բայց հնարավոր է, նա կանգնած է Սերժ Սարգսյանի ճակատագրին արժանանալու վտանգի առջեւ

Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն այս ամսին է պլանավորված. Մամեդյարով

Ծեծկռտուք Նինոծմինդայի սակրեբուլոյի նախագահի և Գորելովկա գյուղի բնակիչների միջև

Հունվարի 20-ի գիշերը Հայաստանի մեծ մասում սպասվում է ձյուն, ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով

Հայաստան ժամանած 32-ամյա ՌԴ քաղաքացին Զվարթնոց օդանավակայանում ձերբակալվել է՝ կասկածելի փաթեթ ունենալու համար

Մարմաշեն գյուղում այրվել է կուտակված անասնակեր ու անասնագոմի տանիքը

Երևանում կողոպտել են հայտնի բժշկական կենտրոններից մեկի տնօրենի 14-ամա տղային

Պոլսո պատրիարքարանը պարզաբանում է ներկայացրել Տ. Սահակ Բ պատրիարքի աղմկահարույց հարցազրույցի վերաբերյալ

Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալակիր է դարձել Դանիայի միջազգային մրցաշարում

Թրամփի իմփիչմենտի՝ Սենատ ուղարկված գործը 111 էջից է բաղկացած

Փրկարարները Ծաղկաձորում արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան

Ովքեր եւ ինչու են դիմադրում փոփոխություններին

Երեւանում Honda-ն տապալել է էլեկտրասյունն ու բախվել կայանված Opel-ին. վիրավորներից մեկին բեռնախցիկից են գտել

Կոտայքի մարզպետարանը ԱԱՏՄ-ի կողմից մարզի որոշ դպրոցների նկատմամբ վարչական վարույթի մասին պարզաբանում է ներկայացրել